Կարգերով պահոցներ՝ Մտքեր

տառեր

Մի փոքր քննարկումից յետոյ որոշեցինք բառարանի բառերը անել լրիւ փոքրատառ։ որ ճիշտն ասեմ իմ վրայ էլ էր շատ ազդում լրիւ մեծատառը թղթէ գրքում, օրինակ չեմ կարողանում տարբերել Ց-ն եւ Յ-ն իրարից։ հա ու իմանդէսի առաջարկը ինձ շատ դուր եկաւ, որ առաջին տառը մեծատառ անենք միայն յատուկ գոյականներում։ դա ինձ նաեւ ուրիշ միտք տուեց. այդ գրուած բառերը կարող ենք օգտագործել եւ ունենալ սփելլ չեքըր ա.կ.ա ուղղագրութեան ստուգիչ, կամ ասենք այն նոր ստացած/գրած բառերը խոթենք միաւորենք հինի հետ, ճիշտ է այն դասական ուղղագրութեամբ եւ արեւելահայերէն է, բայց կարող է լաւ օրինակ ծառայի որ մի խումբ մարդիկ մտածեն արեւելահայերէնի մասին ։Ճ մնում է գրելը, եւ ճիշտ ձեւով (։

Պատասխանել մեյլով

Ասք վրայի մասին

Գիշերը ժամը 2:22-ին նստած մտածում եմ, մտածում, արդէն քանի անգամ է կարդում եմ նոր գրառածս փոստը Սփիւռքում։

Փաստօրէն ես աւելի շատ սուրճի վրայ եմ գումար ծախսում, քան ասենք ուտելիքի։

հոս

ու մտածում եմ եւ մտածում, թէ ինչու եմ գրել սուրճի վրայ եւ ոչ թէ ասենք սուրճի տակ կամ սուրճի կողք ։

իրականում (եթէ ճիշտ եմ մտածում) պէտք է լինի սուրճի համար։ փորձեցի հասկանալ, թէ ինչու են բոլորը ասում համար, իսկ ես՝ վրայ։ պատասխանը շատ պարզ է՝ տունը այդպէս եմ լսել։

լաւ, իսկ ինչո՞ւ եմ ես այդպէս լսել։

Պարզւում է, որ այն Արաբերէնի խօսելաձեւից (լեզուամտածելակե՞րպ) է գալիս։ արաբերէն ասում են عل القهوة, որը, եթէ բառացի թարգմանենք, ստացւում է սուրճի վրայ։

կարելի է մէկ ամբողջ գրքոյկ գրել այսպիսի բաներով, ասենք.

— մամային բարեւէ։

— անպայման, դուք ալ Տիկին Զաւարեանին։

— Անպայման, գլխուս վրայ (արաբերէն՝ على رأسي)

ասենք այսպիսի հետաքրքիր բան՝ «Սիգարետ կը խմե՞ս», այո այո, ոչ թէ ծխես, այլ խմես, արաբերէն هل تشرب السجائر؟֊ից է եկել Սփիւռքի բառապաշար։

Պէտք է մաքուր հայերէն խօսել, բայց բարդ բան է դա։

Պատասխանել մեյլով

Ասք Պաչկա Սիգարետի մասին

Յա սիժու ի սմատրյու վ չուժոյե նեբը իզ չուժովա ակնա

ի նե վիժու նի ադնոյ զնակոմայ զվեզդի

յա խադիլ պա ֆսեմ դառոգամ, ի տուդա ի սյուդա

աբեռնուլսյա՝ ի նե սմոգ ռազգլիդեծ սլեդի

նո յեսլի յեսծ վ կառմանե պաչկա սիգարետ

զնաչիտ ֆսյո նե տակ ուշ պլոխը նա սեվոդնիշնի ձեն

ի բիլետ նա սամալյոտ ս սերեբիստիմ կռիլոմ

շտո, վզլետայա, աստավլյաետ զեմլե լիշ ծեն

ի նիկտո նե խածել բիծ վինավատիմ բեզ վինա

ի նեկտո նե խածել ռուկամի ժառ ռազգրեբած

ա բեզ մուզիկի նա միռու սմերծ նե կռասնա

ա բեզ մուզիկի նե խոչեցա պռապադած

նո յեսլի վ կառմանե պաչկա սիգարետ

զնաչիտ ֆսյո նե տակ ուշ պլոխա նա սեվոդնիշնի ձեն

ի բիլետ նա սամալյոտ ս սերեբրիստիմ կռիլոմ

շտո վզլետայետ աստավլյաետ զեմլե լիշ ծեն

նո յեսլի վ կառմանե պաչկա սիգարետ

զնաչիտ ֆսյո նե տակ ուշ պլոխա նա սեվոդնիշնի ձեն

ի բիլետ նա սամալյոտ ս սերեբրիստիմ կռիլոմ

շտո վզլետայետ աստավլյաետ զեմլե լիշ ծեն

ու տենց։

Պատասխանել մեյլով

անտեսուած նամակ

Փաստօրէն ինչ հեշտ է նամակ գրել, երբ գիտես, որ նամակ ստացողը առցանց չէ ու նամակը չի տեսնելու/ստանալու։

(11:43:42 PM) antranigv: հեսա
(11:43:46 PM) User is not logged in
(11:43:47 PM) antranigv: գնացիր
(11:43:48 PM) User is not logged in
(11:43:48 PM) antranigv: քնեցիր
(11:43:49 PM) User is not logged in
(11:43:51 PM) antranigv: բարի գիշեր ։Ճ
(11:43:52 PM) User is not logged in
(11:44:02 PM) antranigv: ես էլ քեզ եմ շատ սիրում ։ՃՃ
(11:44:02 PM) User is not logged in
(11:44:09 PM) antranigv: ապրես ամէն ինչի համար (։
(11:44:11 PM) User is not logged in

Պատասխանել մեյլով

որդեր

Զրուցում են 2 որդ գոմաղբի միջից.

— Պապ, էն ծառից կախուած խնձորի մէջ որդեր չէ՞ն։
— Որդեր են։
— Մենք էլ կարող ե՞նք խնձորի մէջ ապրել։
— Կարող ենք։
— Բա ինչո՞ւ ենք էստեղ։
— Որովհետեւ սա մեր հայրենիքն է։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով