Կարգերով պահոցներ՝ Մտքեր

Մի բան ասեմ էլի ձեան գրառումների մասին

Մի բան ասեմ էլի… Ուրեմն, այսօր առաւօտ արթնացայ, ու մտայ սոցիալական ցանցեր՝ Դիմագիրք (Facebook), Թվիթթեր, եւ այլն… Ու դեռ պատուհանի մօտ չհասած, արդէն իմ ընկերների գրառումներից հասկացայ, որ ձիւն է եկել…

Վու՜յ ձիւն

OMG Snow again!

Լաւ էլի հաւես չկայ ձիւնի

Ի դէպ գրառումների մեծ մասը տրանսլիտով էր

Իհարկէ, բան չունեմ ասելու, մարդիկ իրենց կարծիքն են արտայայտում, սակայն առաջարկում եմ հետեւեալը.

Ուրեմն, մօտ մէկ ամիս առաջ, իմ շատ սիրելի ընկերը՝ Դավիթ Եղիազարյանը a.k.a. Makenas, շատ լաւ թոյն բան էր առաջարկել.

Եկե´ք հայկական քաղաքների ազատագրման օրերը Թվիթերում դրանց անունները դարձնենք ամենաօգտագործվողները #Shushi, #Berdzor, #Karvachar ևն

աղբիւրը

Ես էլ աւելացնեմ՝ նաեւ Դիմագրքում… Եթէ ձեան մասին, քաղաքականութեան մասին, ինչ որ զր–2–զիբիլի* մասին գրառումները սրտաբուխ են, իմ կարծիքով աւելի սրտաբուխ պէտք է լինի ազատագրուած տարածքների մասին գրառումներն ու թվիթները… ի՞նչ էք ասում։

Մի անգամից յիշեցնեմ… Ապրիլի 3-ն ընդունուած է, որպես Քարվաճառի ազատագրման օր, եկէ՛ք այդ օրը #Karvachar պիտակը դարձնենք օրուայ շատ նշուող պիտակներից Դիմագրքում եւ Թվիթթերում…

Ու ասանկ բաներ

զր–2–զիբիլի → 2– անգլ. two, այսինքն՝ զրթուզիբիլ

Աւելի բարոյական մաքուր Երեւան

Մի քանի օր առաջ Արման Հայրապետյանը գրել էր իր դիմագրքում Թումանեանի այգու խաղավայրի հայհոյանքներու մասին։


Այսօր ես ու Լիլիթ Առաքելյանը (որի հետ առաջին անգամ երեկ եմ շփուել Spyurk.am կայքի միջոցով, ու այսօր առաջին անգամ տեսնուեցինք) գնացինք ու ներկեցինք այդ ոչ բարոյական բառերը երեխաների խաղավայրից։

Ուրեմն

Շնորհակալութիւն եմ յայտնում.

  • Աւագ եղբօրս Արմանին, ով այս հարցը բարձրացրեց
  • Լիլիթին, որ միացաւ ինձ
  • Արմանե տուրիստական ընկերութեանը, որ մեզ ներկ յատկացրեց
  • Այն մարդկանց, որ մեզ աջակցեցին

Յարգելի նկարիչներ

Մի օր դուք էլ եք ծնող դառնալու, ու վստահ եմ, թէ չէք ցանկանայ, որ Ձեր երեխան այդպիսի բաներ կարդայ։

Յ.գ.

Երբ ես ու Լիլիթը նստած հաց էինք ուտում, մեզ մօտեցան երկու հոգի, մէկը մի քիչ տարիքով էր.

— Բարեւ երեխեք ջան։
— Բարեւ Ձեզ։
— Էս ի՞նչ եք ներկում…
— Ըըը… դէ… մեզ հասաւ լուրը էս հայհոյանքների մասին, ապա որոշեցինք գալ ու ներկել։
— Հա՛, ապրեք, մենք էլ հենց իրանց ենք ման գալիս էս քանի օր ա։
Այստեղ իմացայ, որ ինքը պահակն է։
— Դե լաւ մնացեք երեխեք ջան, յաջողութիւն։
— Ցտեսութիւն։
Մի չորս-հինգ մետր հեռացան, ու ընկերոջն է ասում.

Տե՛ս, լաւն էլ կայ։

Ու ասանկ բաներ։