Կարգերով պահոցներ՝ Տեք

ասք պատուհան միացնելու մասին

Միքոյին յղում եմ ուղարկում, որ լափթոփս deliver ա եղել

— լսի հենց գա չմիացնես։ Ինձ կկանչես հետո։ Որ առաջին անգամ միացնես windows ա միանալու ուզում եմ էդ պահին նկարեմ քեզ։ Կյանքա էլի, հետագայում պետք կգա էդ նկարը 😀 😀
— աաաաաաաաաաաաա

ասք 7 տարի միասին մնալու մասին

սէրը շատ հզօր է երբ ան իրական է եւ անկեղծ, ես աւելի անկեղծ սէր չեմ տեսած քան նոքիա ն900-ի եւ իր համայնքի մէջ։

ահա, 7 տարի անց, մենք դեռ ափդեյթներ կ՚ստանանք համայնքին կողմէն (։

իսկ դո՞ւն, քո 2009 թվականի անդրոիդ սարքը ափդեյթ կ՚ստանա՞յ կոր 😉

ջարդեցի

զուարթնոցս ջարդեցի 🙁 հիմա էլ չգիտեմ որտեղից իր համար նոր մարմին առնեմ։ առաջին վատ բանը որ պատահեց զուարթնոցիս հետ այս 7 տարում։

Յունիքս սկսնակ կախարդների համար

Հեյ, ո՞նց էք։

Միշտ ինձ փորձում են համոզել, թէ տերմինալը բարդ է օգտագործել քան գրաֆիկական ծրագրերը։ դէ, ճիշտ է ճաշակին ընկեր չկայ, բայց մինչեւ իրար ճաշակները համեմատենք, նախ պէտք է լաւ ծանօթանանք իրար, չէ՞ 🙂

աւաղ, շատ քիչ մարդիկ գիտեն կոնսոլի հետ աշխատել, դրա համար էլ սա եմ գրում։

Իմ բախտը չի բերել այնքանով, որ ես չգիտէի նման գրքի մասին, ու ամէն ինչ մենակով եմ սովորել, բայց ձեզ էլ հո տենց չե՞նք անի 😛

ինչեւէ, ուրեմն էս սիրուն գիրքն եմ գտել դեռ տարիներ առաջ, ու միշտ սկսնակներին ուղարկում եմ որ կարդան ու սովորեն կախարդութիւններ անել յունիքսի կոնսոլներում 🙂

Unix for the Beginning Mage, հեղինակն էլ հաւանաբար Հայ է, Joe Topjian

գիրքը իմ սերւերում էլ եմ տեղադրել արագ քաշելու համար՝ unixmages4.pdf

եթէ մէկը ժամանակ ունենայ, կարող ենք միասին թարգմանել (։

մինչ։

Ես քո ամենավատ մղձաւանջն եմ…

Արդէն շատերն են հարցնում բլօգի վերեւում գրուած «Ես քո ամենավատ մղձաւանջն եմ…» արտայայտութեան մասին, որոշեցի ասել թէ ինչի մասին է խօսքը ։Ճ

Այդ արտայայտութիւնը իրականում անգլերէն է՝ I’m your worst nightmare, որն ասել է Էրիկ Ռեյմօնդը «Յեղափոխութիւն ՕՀ» վաւերագրական ֆիլմում։ ի դէպ, հենց ֆիլմի բացումն է այդ խօսքերով։

բայց իրականում աւելի խորը արմատներ կան, Բեթմենի մուլտֆիլմից եւ Ռեմբոյի կինոյից։

ուտենց (։