Կարգերով պահոցներ՝ Տեք

ասք գնու լինուքսին մեղադրելու մասին

Շատ է լինում երբ լաւութիւն եմ անում ու մարդկանց համար գնու/լինուքս եմ տեղադրում, դէ ասենք համ վիրուսներից են ազատւում, համ միշտ թարմ է մնում համակարգը, համ բութ ու չաղ չէ, անգամ շատ հին կարգիչների վրայ է աշխատում ամենաթարմ միջուկները եւ ծրագրերը (օրինակ մը), համ էլ բոլոր պէտքական ծրագրերը կան շտեմարաններում։

բայց միշտ նոյն բանն է պատահում ինձ հետ, մի՛շտ։

եթէ մի բան «էն չի», առաջին հերթին Անդրանիկն գնու/լինուքսն է մեղաւոր, ինքը մի բան սխալ արեց, մի բան փչացրեց։

օրինակ Հայաստանից գնալուցս առաջ մի աղջկայ մօտ տեղադրել էինք, ու մի անգամ էլ գրում է թէ փչացել է, յու էս բի բջջային կապը չի աշխատում։ կապուեցի իր հետ, պարզուեց թէ ամէն ինչն էլ թամամ է, ուղղակի սարքն է փչացած, թոյլ միացում ունի։

այստեղ 2 կէտ կայ.

  1. ինձ ու ընկերոջս հետ կապուեց։ հա իհարկէ, հո չէ՞ր գնալու սայատ նովա, մտնէր հարցնէր թէ ինչու չի աշխատում, քանի որ դրանք գնու/լինուքսից չեն հասկանում բնաւ(?), ու իրենց նաեւ ձեռնատու էլ չէ մարդկանց մօտ նորմալ համակարգ տեղադրել (թէ ինչու՝ ներքեւում)։

  2. առաջին հերթին մեղադրել մի նոր բանի՝ գնու/լինուքսին։ ինչո՞ւ է լինուքսը մեղաւոր, քանի որ նո՞ր է օգտագործում, թէ՞ քանի որ քիչ անուն ունի, ուրեմն հնարաւոր է չինական վատն է։

լաւ, մօտաւոր բայց աւելի խորը դէպք էլ. ընկերներիցս մէկը որոշում է անցնել գնու/լինուքս, բայց սա տարիներ առաջ էր, մի 8 տարի առաջ, Սիրիայում, ու ինքը նոր գրաֆիկ քարդ ունէր, ահագին թանկանոց։ տեղադրեց համակարգը ու գրաֆիկական քարդը փչացաւ։ ի լաւ մեզ, պէտք չկար նորը առնել, կարողացանք սարքել, բայց էլի՝ նա մեղադրում էր գնու/լինուքսին։

ահագին ժամանակ անցաւ, ու ես հասկացայ թէ խնդիրը գնու/լինուքսից չէ բնաւ, այլ վենդորից՝ Nvidiaից, քանի որ փակ դրայվերներ էին սարքում այն ժամանակ, ու ահա մեր update անելիս համակարգը, ինչ-որ ալտերնատիւ սարքավար տեղադրելիս փչացաւ։ բայց համայնքը ինչո՞ւմն է մեղաւոր եթէ վենդորը տականք բիզնես մօտեցում է անում։

այդ օրերը արդէն չկան այդքան էլ, արդէն բաց ալտերնատիւներ կան, որոնք նաեւ ազատԾԱ են, ու շատ լաւ են աշխատում, օրինակ եթէ տարիներ առաջ իմ լափթոփի համար պէտք է դնէի սեփականատիրական սարքավար իմ վայֆայի համար, այսօր արդէն մի քանի ԱզատԾԱ ալտերնատիւ կայ։

բայց մի հատ այդ Սայաթ Նովա փողոցի մասնագէտներին հասկանանք, ինչո՞ւ չեն տեղադրում գնու/լինուքս։ իհարկէ դա բիզնես մօտեցում է։

եթէ գնու/լինուքս տեղադրի, ապա կարգիչը ուշ է փչանալու, ու մարդիկ չեն գալու ասեն «վայ վիրուս է ընկել, ֆորմատ արէք» ու իրենք մի քանի կոպեկ աշխատեն, դէ գնու/լինուքսում ինչ վիրուս։

սա ծրագրայինի կողմից, իսկ հարդի կողմից, ինչպէս նշեցի, հնարաւոր է 1GHz 512MB Ռամ ունեցող սարքի վրայ էլ քշել, այսինքն տարին մի անգամ մարդիկ չեն գայ ասելու թէ «վայ մեզ վերջին վինդոզն է պէտք, դրա համար էլ պէտք է նոր հարդ առնենք»

ես ամիսներ առաջ մի հին, շա՜տ հին կարգիչի վրայ անում էի նոյն այն գործերը որոնք ես անում եմ այսօր իմ կարգիչի վրայ՝ RSSով կարդալ լուրեր, մեյլ գրել, նամակ գրել, մտնել կայքեր, երգ լսել, նոյնիսկ ծրագրաւորում անել, ասենք փայթնով։

ո՞ւմ է պէտք գնու/լինուքսը ամենաշատ, իհարկէ սովորական մարդկանց։ իսկ այն կարծրատիպը թէ գնու/լինուքսը ու առհասարակ յունիքսը ծրագրաւորողների համար է, պէտք է դա մոռանալ, ի վերջոյ, ինչո՞ւ ասել «վայ բարդ է լինուքս տեղադրելը», ախր այդ նոյն ասողը ե՞րբ է վինդոզ տեղադրել, որ մի հատ էլ գնու/լինուքս տեղադրեր, անգամ Ռիչարդ Սթոլմանը կեանքում ԳՆու/Լինուքս չի տեղադրել, այլ իր ընկերներն են տեղադրել իր համար։

մէկ խօսքով։

մայքրոսոֆթ

եւ մտածում եմ գրել մայքրոսոֆթի հայաստանի վրայ հարցակման մասին, եւ կարծում եմ թէ բոլորը իմ դէմ են ըմբոստանալու ու ինձ դնելու քխ տղայի, չհասկացողի ու չուզողի տեղ։ չգիտեմ, երկար պատմութիւն է։

./configure

Ինձ միշտ էլ հետաքրքրել է թէ ինչու ./configure անելիս ծրագիրը նորմալ  ու մարդկային լեզուով չի բացատրում թէ «ապ ջան սա պակաս ա, եթէ ուզում ես սենց լինի՝ էս հրամանը գրի, վայ էս գրադարանը կայ, բայց էդ ֆունկցիան պակաս է, պէտք է էլի compile անես» եւ այլն, ու պէտք է ամէն անգամ նստեմ ու եկար բարակ իր check-երը կարդամ։

այսօր որոշեցի GNUnet-ի ծրագիրս update անեմ, ու էդ երկար բարակ checklist-ը ցոյց տալուց յետոյ վերջում human-readable գրուած էր ամէն բան։

ու տենց

Ալփայն ու GPG

մի ամբողջ օր չարչարուելուց յետոյ կարողացայ Alpine֊ով նամակ ուղարկել որը ստորագրուած է եւ/կամ կոդաւորուած GPG/PGP֊ով, օգտագործելով pinegpg ծրագիրը։ բայց դեռ շատ բան պարզ չէ, հմմ։ պէտք է մի քանի հոգով նստել, հաւաքուել, եւ փորձել, ու հասկանալ, ու վերջում էլ գրել/նշել մի տեղ դրա մասին։

Հրանտը ասում էր, որ եթէ ուզում ենք բոլոր մարդիկ օգտագործեն PGP, կամ առհասարակ կրիպտոգրաֆիկ բաներ առօրեայում, ապա պէտք է հիմիկուանից բացատրենք թէ ինչ է ապահովութիւնը, կրիպտոգրաֆիան եւ PGP-ն, որ մի 100 տարուց բոլորը օգտագործեն։

ու հա, ճիշտ է ասում, ինչքան էլ ցաւալի լինի։

տենց։

անձնական ֆոտոալբումի մասին

երեկ համացանցով ման էի գալիս, ու պատահական հանդիպեցի Piwigo֊ին, որին վաղուց էի ման գալիս ։Ճ

ուրեմն իմ նկարները մեծ մասը ես տեղադրում էի 500px.com֊ում, բայց դա իրականում ինձ դուր չի գալիս, ինձ պէտք է մի բան որը լինի իմը, իմ տարածքում, իմ ձեռի տակ, ու ասեցի մտնեմ prism-break, մա՜րդ ես, մի գուցէ լինի, ու գտայ ։Ճ

Piwico-ն կարող է փոխարինել ասենք Picasa-ին, Flickr-ին, 500px-ին եւ այլն, ու շատ թեթեւ է (գոնէ այդպէս ասում են)։ որ եկայ ՀՀ, հաստատ տեղադրելու եմ հանգոյցումս (։

ասանկ բաներ։

թարգմանութիւն

Desktop enviroment — աշխատանքային սեղանի միջավայր։

Window manager — պատուհանների ղեկավար։

կարծում եմ վատ թարգմանութիւն չի, ինչքան ման եկայ, չգտայ համացանցում, ասեցի մի բան մոգոնեմ, որ մարդկանց հետ խօսելուց գրուելուց աւելի շատ հայերէն օգտագործենք քան այլ լեզուներ (։

վինդոմեյքր

Ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ օգտագործում էի Mate (կարդացւում է Մատտէ, կամ Մաթթէ), արդէն 2 օր է հետ եմ գնացել windowmaker։ աչքերս հանգստացան, կարողանում եմ հանգիստ գործ անել, էլ խնդիր չի լինում որ ասենք GTK3-ի համար նախատեսուած ծրագիրը աշխատեցնելու, թէ չէ մաթթէն, լինելով GTK2, չէր կարողանում նորմալ ցոյց տալ GTK3ի ծրագրերը։ տենց։

եւ ես հասկացայ, որ ամէն ինչ պէտք է ձեռքով արուի, եւ ՕՀ-ն հաւաքելը, ինչպէս Արչ-ում, Ջենթուույում եւ Ֆանթուույում, եւ Desktop Enviroment-ներում։ կեանքում չկարողացայ յարմարուել Gnome3֊ի կամ KDE֊ի ։Ճ մէկ էլ շատ եմ սիրում OpenBox֊ը

ջմեյլ ու ջաբեր

Մօտ երկու օր ջմեյլով բզբզեցի, ու հետաքրքիր բան բացայայտեցի.

Ուրեմն եթէ մեյլ ենք ուղարկում simon@haymail.am֊ին, ապա բնականաբար մեյլը գնում է, յետոյ այդ simon@haymail.am-ին ադդ է անում որպէս չաթ անուն (Ջաբեր հաշիւ)։

ուրեմն ամիսներ առաջ, ընկերս՝ Վահէն, կարծում էր թէ antranigv@spyurk.am֊ը իմ մեյլն է, քանի որ ես դա օգտագործում էի ջաբերի համար (դեռ հիմայ էլ է դա), իր ջմեյլով ինձ մեյլ է ուղարկում, մէկ էլ տեսնեմ որ Վահէն իր ջմեյլով ինձ ադդ է արել ջաբերում ։ՃՃ

փաստօրէն իր ուղարկած մեյլը կորաւ, քանի որ antranigv@spyurk.am հասցէով մեյլ չկայ, բայց առանց իմանալու ինձ ադդ է արել իր ջմեյլից ։ՃՃ

հմմ, ուրեմն եթէ ես ունենամ ե՛ւ ջաբեր, ե՛ւ մեյլ հասէ antranig@pingvinashen.am հասցէով, ապա ամէն մէկը ով ինձ նամակ է գրում ջմեյլով, ինձ նաեւ աւելացնում է չաթում (։

ետդուռ մը ՕՍ Իքսում

Hidden backdoor API to root privileges in Apple OS X.

Նոր բագ ՕՍ Իքսում, որը թոյլ է տալիս տիրանալ Մակ-ին։ ահա, կարելի է անցնել ԳՆՈւ/Լինուքսի, քանի որ համայնքին միշտ էլ հետաքրքիր է համայնքի վիճակը 😉

առաջարկում եմ Elementary OS քշել Մակերի վրայ (։