Գիշերը ժամը 2:22-ին նստած մտածում եմ, մտածում, արդէն քանի անգամ է կարդում եմ նոր գրառածս փոստը Սփիւռքում։
Փաստօրէն ես աւելի շատ սուրճի վրայ եմ գումար ծախսում, քան ասենք ուտելիքի։
ու մտածում եմ եւ մտածում, թէ ինչու եմ գրել սուրճի վրայ եւ ոչ թէ ասենք սուրճի տակ կամ սուրճի կողք ։
իրականում (եթէ ճիշտ եմ մտածում) պէտք է լինի սուրճի համար։ փորձեցի հասկանալ, թէ ինչու են բոլորը ասում համար, իսկ ես՝ վրայ։ պատասխանը շատ պարզ է՝ տունը այդպէս եմ լսել։
լաւ, իսկ ինչո՞ւ եմ ես այդպէս լսել։
Պարզւում է, որ այն Արաբերէնի խօսելաձեւից (լեզուամտածելակե՞րպ) է գալիս։ արաբերէն ասում են عل القهوة, որը, եթէ բառացի թարգմանենք, ստացւում է սուրճի վրայ։
կարելի է մէկ ամբողջ գրքոյկ գրել այսպիսի բաներով, ասենք.
— մամային բարեւէ։
— անպայման, դուք ալ Տիկին Զաւարեանին։
— Անպայման, գլխուս վրայ (արաբերէն՝ على رأسي)
ասենք այսպիսի հետաքրքիր բան՝ «Սիգարետ կը խմե՞ս», այո այո, ոչ թէ ծխես, այլ խմես, արաբերէն هل تشرب السجائر؟֊ից է եկել Սփիւռքի բառապաշար։
Պէտք է մաքուր հայերէն խօսել, բայց բարդ բան է դա։