Սիրում եմ գիշերը, մարդիկ քնած են լինում, իսկ ես կարողանում եմ հանգիստ կարդալ, գրել, մտածել։ մարդիկ խանգարում են, իհարկէ ոչ մտերիմ մարդիկ, խօսքս եկող անցնողների մասին է, դէ հիմայ, նստած գործ ես անում, մտածում, մէկ էլ՝ թխ թխ թխ, դուռն է, անգլերէն մէկը խօսում է՝ My friend, can you update my phone softwere please?, ես էլ չնեղացնելու համար ասում եմ՝ yea, whatever, ու իրենց անտեսելով, մենակ հեռախօսին կպնելով թարմացնում եմ, բայց մէկ է՝ այն չէ, մտքիս թելը կորում է։
լաւ ինչեւէ, շատ չբողոքեմ, բայց իրականում գիշերը ես ուրիշ բանի համար եմ սիրում… ախր ինչպէ՞ս չսիրել լռութիւնը, ինչպէ՞ս չսիրել մթութիւնը, երբ մարդիկ մտնում են անկողին, մի տեսակ բարիացած, իսկ ես մի տեսակ ուզում եմ Չայկովսկի միացնել այդ պահին եւ վայելել, կարգիչս միացնել եւ փորձել VoIP հանգոյց տեղադրել, կարգաւորել, քանի որ քանի օր է փորձում եմ ու չի լինում։
գիշեր, գիշեր, պէտք է այնպէս անել, որ միշտ գիշերում արթնանալ, եւ առաւօտեան քնել, չղջիկների նման։ Օ՜ գիշեր գիշեր, արի մօտս, լինենք ամենալաւ ընկերներ…