Օրական պահոցներ՝ 23 Դեկտեմբերի, 2015

Առաջ չենք գնում

մեզ միշտ թւում է թէ տեխնոլոգիաները առաջ են գնում, մեծ ընկերութիւնները ամէն անգամ նոր բաներ են մեզ show անում, բայց դէ ինչ-որ տեղ հարցական է, թէ դա առաջ գնալ է թէ՞ մեզ խաբել։

մեզ խաբում են այն ժամանակ երբ մենք չենք հասկանում, օրինակ եթէ գնանք շուկայ ու չիմանանք տարրական հանրահաշիւ ապա մեզ խաբելու են, չէ՞։

ես հասկացայ, որ մեզ խաբում են դիւրակիր սարքերի աշխարհում, օրինակ, շատ պարզ օրինակ, սարքում են կարգիչի մետաղի հզօրութեան հեռախօս, բայց ահաւոր, ԱՀԱՒՈՐ շատ ծրագրային սահմանափակումներ են դնում։ կամ ասեն ստեղծում են Քինդլ բայց թոյլ չեն տալիս ամէն ինչ կարդալ, իբր հեղինակային իրաւունք է, բան է։ լաւ անցնեմ բուն թեմայիս։

ես ունեմ իմ շատ սիրելի Նոքիա Ն900֊ը, որը իմ երկրորդ դիւրակիր սարքն է դիւրակիր կարգիչիցս յետոյ, Dell Inspiron 1564, եթէ հետաքրքրի։

երեկ Լիլիթին բան էի ցոյց տալիս, ու պէտք էր սերվերում բան փոխել։ ի՞նչ խնդիր, բացում ես տերմինալ, SSH֊ով կպնում ես, եւ ահա, միացրեցի tmux֊ը եւ vim֊ով փոխեցի։ ու ինքը տեսաւ արդիւնքը։

սա էլ սքրինշոթ, (որ Լիլիթի աքաունթը բաց լինէր, թվիթը կը շեյրէի)

Լիլիթն ասեց թէ այս սքրինշոթը շեյրեմ Թվիթերում։ բայց աւաղ, չկարողացայ։ ինչո՞ւ, քանի որ Թվիթերենք որոշել են, որ պէտք է անպայման սմարթֆոն ունենաս, որ կարողանաս նկար շեյրել, անպայման Ափփ է պէտք։ նկար ափլոդ անելու կոճակ չկար։

փաստօրէն աւելի հեշտ է սերվերին կպնել, դիբագի վիճակը փոխել, քան ասենք թվիթերում նկար ափլոդ անել։

յետոյ էլ ինձ ասում են թէ ինչու եմ «հին» տեխնոլոգիաներ օգտագործում։

ու տենց։

ջղայնացած։

յ.գ. փող չունես սմարթֆոն առնես, պառանօիկ ես անդրոիդ շքել ուզում չես, եկել ես այստեղ, մեր թվիթերի ֆիդը փչացնում ես, որ ի՞նչ անես։

Պատասխանել մեյլով