Ամսական պահոցներ՝ Նոյեմբերի 2021

Մտքեր №48179

Իրականում ահագին դժուար է խմբով աշխատել, պէտք է ամէն մէկը միւսի հետ խօսայ ու քննարկի մանրամասն թէ յստակ ինչ է անելու, այլապէս մէկը միւսին սկսելու է խափանել։

Ոլորտի ոմն մարդիկ փորձում են ուրիշներին (այսուհետ՝ նորմիներին) համոզել որ քեզ այս֊կամ֊այն գործիքն է պէտք լաւ աշխատելու համար։ այ եթէ Սլեք ունենաս ապա լաւ կաշխատես, այ եթէ Ժիռա ունենաս ապա լաւ կը համակարգես։ Բայց դա սուտ է։ չհաւատաս։

Նորմիներին պէտք է բացատրել, որ խնդիրը մարդկային հաղորդակցութեան մէջ է, ոչ թէ գործիքների։ Թուղթ ու գրիչին ոչ մի բան չի հասնի, կարեւորը խօսել կարողանալ։

Լիքը գործ կայ անելու։

Պատասխանել մեյլով

Մտքեր №41313

Գնալով աւելի շատ եմ սիրում Հուգոն։ Մի ժամում ահագին կարեւոր փոփոխութիւններ արեցի։ Նախ այս մտքերը ամբողջական է ցոյց տալիս գլխաւոր էջում։ Ապա վերջապէս ժամանակ ունեցայ հասկանալ թէ ինչպէս անել, որ գրառման օրեր֊ամիսները լինի Հայերէնով։ Եւ վերջապէս այդ Next/Prev/See More֊ը փոխեցի դրեցի Յաջորդ/Նախկին/Կարդալ աւելին։

Բայց դեռ ահագին բան կայ լաւացնելու (։

Պատասխանել մեյլով

Մտքեր №35548

Քոյրս համալսարանի դասերին միանում է զումով ու ահագին լացելու է վիճակը։

Դասախօսը թէ բա «խնդրում եմ բոլորդ միացրէք ձեր միկաֆոնները, միւս դասից էլ խնդրում եմ միացնէք ձեր կամերաները»։

Ինձ մօտ տպաւորութիւն է որ էս դասախօսը իրականութիւնից ահագին կտրուած է, չգիտի որ մարդիկ տանը ասենք միշտ չէ որ ունեն յարմար տեղ նստելու, կամ միշտ չէ որ ուզում են իրենց ընտանեկան ձայները հրապարակել ալամ աշխարհին։

Բայց դէ էս մարդկանց համար տարբերութիւն չի անում, քանի որ ամէն դասին պէտք է միանաս ու ասես «ներկայ»։

Պատասխանել մեյլով