Վայրկեաններ

Անցեալ օրը օֆիսի սերւէրների դարակի մօտ նստած գործ էի անում։ Մեր դարակը միջին չափի է՝ 22U, ու դարակի գլխի վրայ դրել էի կարգիչս, միացրել էի երթուղիչին ու կարգաւորում էի ցանցը։

Ծրագրաւորողներից երկուսը մօտիկացան ինձ ու հարցրեցին թէ ինչ եմ անում, բացատրեցի՝ մակերեսային։ Մէկը էկրանիս էր նայում ու հարցրեց «էս վայրկեաններն էլ է՞ միացած»։

Ցոյց տամ՝

Ու պատասխանեցի «այո, այո՜, մի՛շտ»։ Գիտեմ, որ յաջորդ հարցը լինելու էր «իսկ ինչո՞ւ», սակայն չուզեցի երկար բացատրել։

Երբ ինձ հարցնում են «Լինուքս ե՞ս օգտագործում», ես պատասխանում եմ «ոչ, ես Իւնիքս եմ օգտագործում, որը…» ու մօտ կէս ժամ պատմում եմ Իւնիքսի մասին, BSD֊ների մասին, ու 30 րոպէում «խցկում» եմ 30 տարուայ պատմութիւն։

Այդ պատճառով էլ մի անգամից աւելացուցի «Շատ կարեւոր է, որ ճշտապահ լինեմ», որը ահագին հեգնական էր, քանզի կեանքում երբէք ճշտապահ չեմ եղել ինչ֊որ տեղ հանդիպելուց։

Սակայն հիմա բացատրեմ թէ ինչու եմ միշտ դնում վայրկեանները.

Իմ գործի մեծ մասը միշտ եղել է Օպս֊ութիւն անել, որի արդիւնքում կարդում եմ շատ քանակութեամբ ու շատ տողերով գրանցամատեաններ (log files), ու իհարկէ շատ քիչ է իմանալ, որ «ժամը 15:30 միացել է եւ Դատաբազան եւ վեբ ծրագիրը», շատ կարեւոր է իմանալ թէ որ վայրկեանին որն է միացել, ու նաեւ դա նշանակում է, որ երբ կենդանի (live) հետեւում եմ, ապա աչքս նայում է այս գրանցամատեանին, այդ գրանցամատեանին ու նաեւ իմ ժամացոյցին։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով