Արդէն կէս տարուց աւել է ինչ գոյութիւն ունի համայնքներ.հայ֊ը, հայկական եւ հայաստանեան ՏՏ համայնքների կայքը։ Բայց մինչեւ այդ դոմեյնը ունենալը որոշել էի օգտագործել համայնք.հայ
տիրոյթը, սակայն երբ փորձեցի գրանցել, պարզուեց, որ զբաղուած է։
Ի զարմանս ինձ, իհարկէ, քանի որ հայատառ դոմեյններ օգտագործողները այդքան էլ շատ չեն, բայց մի տեսակ ուրախացայ։
Երբ փորձեցի կայքը մտնել, սակայն, ոչ մի բան չկար։ Աւելին, համայնք.հայ
դոմեյնը ոչ մի սպասարկիչի միացրած չէր։
Բնականաբար, փորձեցի whois
անել։
$ whois
համայնք
.
հայ
# whois.amnic.net
%
%AM TLD whois server
#1
% Please see
'whois -h whois.amnic.net help'
for
usage.
%
Reserved name: Reserved
for
registry needs
Պարզուեց, որ ամրագրած է՝ յատուկ կարիքների համար։
Հաշուի առնելով, որ Հայաստանը փոքր է ու շատ քիչ մարդիկ են մեյլ գրում, դուխս հաւաքեցի եւ գրեցի AMNIC֊ին, .am եւ .հայ տիրոյթների պատասխանատուին։
Hey all, how are you?
I see that համայնք.հայ is reserved for community uses, however, if AMNIC/ISOC is not interested in using it, I would love to get it and use it for building a larger tech community with all the links to Armenian tech forums, groups, chats, communities, etc.
Let me know,
Kind regards
Եւ իրենք ինձ ասացին՝
Hi Antranig,
This domain name reserved for villages to add them through subdomain.
KIndest regards,
Ահ, փաստօրէն գիւղական համայնքների համար է, օրինակ, գորայք.համայնք.հայ
, Գորայքի համայնքի համար։
Ինչեւէ, ամիսներ են անցել արդէն, բայց լողալու ժամանակ մի անգամից գլխիս խփեց՝ մարդիկ օգտագործում ե՞ն այդ հնարաւորութիւնը։
Արագի մէջ փորձեցի փնտրել։ Հաշուի առնելով, որ ենթատիրոյթներով են փորձում կայք ունենալ՝ որոշեցի DNS Dumpster֊ով փնտրել։
Գուցէ Իւնիկոդ տառեր չի հասկանում, երեւի փորձեմ Punycode օգտագործել։ Արագի մէջ տերմինալով ստացայ կայքի punycode֊ը։
$ idn2
համայնք
.
հայ
xn--y9aa7brgg2h.xn--y9a3aq
Չէ, լաւ, դրանից էլ չի։ Ուղղակի իսկականից բան չի գտնում։
Լաւ, փորձենք Netcraft֊ով։
Չէ, դա էլ չեղաւ։
Լաւ, դէ փորձենք ԲադԲադԳո֊ով։
Չէ, ջան ՉԷ։ Ոչ մի արդիւնք
Դէ լաւ, փնտրել եւ գտնելու աստուածը Գուգլն է, դիմենք գուգլին՝
Հմ, էլի ոչ մի արդիւնք։
Արդէն սկսում եմ մտածել, թէ խնդիրը երեւի հայատառ դոմեյների՞ց է, մի հատ մի բան փորձենք, որ հաստատ գիտենք գոյութիւն ունի
Չէ լաւ, նորմալ աշխատում ա, ուղղակի իսկականից ոչ մէկ չի օգտագործում։
Շատ տխուր է սա։
Սիրելի համայնքապէտներ, խնդրում եմ սկսէք օգտագործել այս հրաշալի հնարաւորութիւնը, թող ձեր համայնքն ունենայ կայք, կարող էք այնտեղ համայնքի մասին լուրեր դնել, գուցէ AMNIC֊ն էլ գլխաւոր համայնք.հայ֊ը դարձնի համայնքներ.հայ֊ի նման՝ ցուցակ, որն յղում է դէպի համայնքների ենթատիրոյթ։
Տեքնոլոգիան հրաշալի բան է, սակայն պէտք է կարողանալ ճիշտ օգտագործել։
Ասանկ բաներ…