Օրական պահոցներ՝ 13 Մայիսի, 2026

Անդրանիկ Վարդանեան

13 Մայիսի, 2026

Երկու ամիս առաջ հետ անցայ Յունիքսական համակարգերի։ Իրականում շատ հաւէս ա աշխատել Լենովոյի ստեղնաշարով, Արչ Լինուքսով, լիքը տմուքսներով ու առհասարակ ազատ ծրագրակազմով — լափթոփի վրայ։

Խնդիրը նրանում ա, որ ես մակի վրայ մէկ ա աւելի արագ եմ աշխատում։ աւելի արագ եմ սքրինշոթ անում, աւելի արագ եմ բլոգում, աւելի արագ եմ խնդիր լուծում։

Չնայած նրան, որ Մակի հետ ահռելի շատ խնդիրներ ունեմ՝ նոր թողարկման վատ դիզայնը, նոր թողարկման սահմանափակումները, ծրագրակազմերի քիչ ազատ ԾԱ լինելը, բայց մէկ ա՝ աւելի արագ եմ աշխատում։

Իսկ ես մօտ 5 օր ծախսեցի, որ կարողանամ լաւ IRC կլիենտ կարգաւորել Լինուքսի վրայ, ու մէկ ա չկարողացայ։

ՄակՕՍ֊ի վրայ Textual֊ը շատ սիրուն ա, մակի վրայ ունեմ նաեւ MarsEdit, ունեմ շատ հաւէս share կոճակներ որոնք ինտեգրուած են համակարգի բոլոր մասերում։ ունեմ նաեւ Command/⌘ կոճակը, որը շատ լաւ ա մտածուած։

Բայց նաեւ ունեմ շատ ապուշ խնդիրներ՝ օրինակ հենց նոր որ ուզում էի դնել ⌘ յունիքոդը, իրան ման եմ եկել, չնայած նրան, որ մի ժամանակ առաջ իրան աւելացրել էի իմ «սիրած» յունիքոդերի մէջ։ բայց ահա խնդրեմ՝ կորաւ էնտեղից։

Մակի խնդիրները շատ ապուշ խնդիրներ են, բայց Լինուքսի (ու առհասարակ Յունիքս գրաֆիկական համակարգերը) շատ մնայուն են։ ո՞նց ապրեմ առանց IRC կլիենտ, ո՞նց ապրեմ առանց MarsEdit֊ի ալտերնատիւի, ո՞նց ապրեմ առանց նորմալ Mastodon֊ի կլիենտի։ ցուցակը ահագին երկար ա նման խնդիրների։

Հիմա, ստիպուած, հետս ամէն օր վերցնում եմ չորս հատ համակարգիչ՝ մէկ հատ MacBook Air, մէկ հատ Lenovo T480s որն աշխատում ա CachyOS֊ով, մէկ հատ MacBook Pro աշխատանքային համակարգիչ, մէկ հատ էլ Steam Deck.

ահագին նիհարել եմ, բայց մէջքս ցաւում ա։