Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

ջարդեցի

զուարթնոցս ջարդեցի 🙁 հիմա էլ չգիտեմ որտեղից իր համար նոր մարմին առնեմ։ առաջին վատ բանը որ պատահեց զուարթնոցիս հետ այս 7 տարում։

another country is…

IRC֊ում քաղաքական հարցեր էինք քննարկում, Սիրիա, Ուկրաինա, Եւրոպա, Նահանգներ, Ռուսաստան, մէկ էլ մէկը գրում է.

another country is an other society, an other language, other customs rules. it’s like a tree transplanted to another location. it can not take root.

բան չունեմ աւելացնելու։

Յունիքս սկսնակ կախարդների համար

Հեյ, ո՞նց էք։

Միշտ ինձ փորձում են համոզել, թէ տերմինալը բարդ է օգտագործել քան գրաֆիկական ծրագրերը։ դէ, ճիշտ է ճաշակին ընկեր չկայ, բայց մինչեւ իրար ճաշակները համեմատենք, նախ պէտք է լաւ ծանօթանանք իրար, չէ՞ 🙂

աւաղ, շատ քիչ մարդիկ գիտեն կոնսոլի հետ աշխատել, դրա համար էլ սա եմ գրում։

Իմ բախտը չի բերել այնքանով, որ ես չգիտէի նման գրքի մասին, ու ամէն ինչ մենակով եմ սովորել, բայց ձեզ էլ հո տենց չե՞նք անի 😛

ինչեւէ, ուրեմն էս սիրուն գիրքն եմ գտել դեռ տարիներ առաջ, ու միշտ սկսնակներին ուղարկում եմ որ կարդան ու սովորեն կախարդութիւններ անել յունիքսի կոնսոլներում 🙂

Unix for the Beginning Mage, հեղինակն էլ հաւանաբար Հայ է, Joe Topjian

գիրքը իմ սերւերում էլ եմ տեղադրել արագ քաշելու համար՝ unixmages4.pdf

եթէ մէկը ժամանակ ունենայ, կարող ենք միասին թարգմանել (։

մինչ։

Ես քո ամենավատ մղձաւանջն եմ…

Արդէն շատերն են հարցնում բլօգի վերեւում գրուած «Ես քո ամենավատ մղձաւանջն եմ…» արտայայտութեան մասին, որոշեցի ասել թէ ինչի մասին է խօսքը ։Ճ

Այդ արտայայտութիւնը իրականում անգլերէն է՝ I’m your worst nightmare, որն ասել է Էրիկ Ռեյմօնդը «Յեղափոխութիւն ՕՀ» վաւերագրական ֆիլմում։ ի դէպ, հենց ֆիլմի բացումն է այդ խօսքերով։

բայց իրականում աւելի խորը արմատներ կան, Բեթմենի մուլտֆիլմից եւ Ռեմբոյի կինոյից։

ուտենց (։