Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

Բացատները ջնջելու մասին

«ԻմԼինուքս» դպրոցի գրած հրամաններից մէկը այնքան օգտակար էր, որ պէտք էր մի ֆայլի մէջ պահէի եւ աշխատեցնէի երբ պէտք է գալիս.

$ sudo nano /usr/local/bin/remove-space

մէջը գրում ու պահում ենք

for f in *; do mv "$f" `echo $f | tr ' ' '_'`; done

ապա պէտք է այն անենք executable

$ sudo chmod +x /usr/local/bin/remove-space

փակում ենք տերմինալն ու նորն ենք բացում, գնում ենք մի տեղ որտեղ շատ ֆայլեր կան բացատներով իրենց անուանման մէջ եւ աշխատեցնում ենք հրամանը.

$ remove-space

տենց։

Պատասխանել մեյլով

անտեսուած նամակ

Փաստօրէն ինչ հեշտ է նամակ գրել, երբ գիտես, որ նամակ ստացողը առցանց չէ ու նամակը չի տեսնելու/ստանալու։

(11:43:42 PM) antranigv: հեսա
(11:43:46 PM) User is not logged in
(11:43:47 PM) antranigv: գնացիր
(11:43:48 PM) User is not logged in
(11:43:48 PM) antranigv: քնեցիր
(11:43:49 PM) User is not logged in
(11:43:51 PM) antranigv: բարի գիշեր ։Ճ
(11:43:52 PM) User is not logged in
(11:44:02 PM) antranigv: ես էլ քեզ եմ շատ սիրում ։ՃՃ
(11:44:02 PM) User is not logged in
(11:44:09 PM) antranigv: ապրես ամէն ինչի համար (։
(11:44:11 PM) User is not logged in

Պատասխանել մեյլով

Տեղադրում ենք Ջաբեր հանգոյց

Համացանցը եղել է այն նպատակով, որ ապակենտրոնացուած լինի, բայց չգիտես ինչու, այս օրերիս ահաւոր կենտրոնացուած ենք, ասենք բոլորս ՖԲում ենք, կամ բոլորս օգտուում ենք Gmail֊ից կամ Mail.ru֊ից։ եւ այլն։

Բայց ինձ միշտ դուր է եկել Ջաբերը, դրանով կարող ես բոլորի հետ խօսել, անկախ դրանից թէ իրենք որ հանգոյցում են ։Ճ

Այս գրառումը կարող էք տեսնել հազարաւոր Անգլալեզու բլոգներում, բայց ինձ պէտք է որ Հայերէն լինի։

Նախնական պայմանն է մի հատ հանգոյց/սպասարկիչ (server), ասենք Vultr֊ից, կամ տանը, կարեւորը՝ ունենաք Shell֊ի մուտք եւ լինէք root (su կամ sudo)։

գնացինք։

նախ տեղադրում ենք prosody֊ն.

Debian֊ահիմք՝ apt-get install prosody

Red Hat֊ական՝ yum install prosody

Mac OS X հանգոյց՝ sudo port install lua lua-luasocket lua-luasec lua-luaexpat

Ջենթուու֊ական՝ ուղղակի emerge --ask net-im/prosody գրելով կը զգաք Ձեր Աստուածային ուժը ։Ճ

ԱրչԼինուք՝ կարդայ ստեղ

Կամ էլ source֊ից կոմփայլ ենք անում՝ կարդայ ստեղ

դրանից յետոյ պէտք է քոնֆիգ անել, հիմնական գործը մէկ է՝ աւելացնել host 🙂

որպէս ռուութ բացում ենք /etc/prosody/prosody.cfg.lua նիշքը, ներքեւում կայ Virtual hosts, դրա տակը մի հատ կայ example.com, դա փոխում ենք ու դնում ենք մեր դոմեյնը, օրինակ ես փորձի համար դրեցի pingvix.tk (իհարկէ պէտք է դոմեյնը DNS-ով ուղղուած լինի դէպի Ձեր հանգոյց ։Ճ)

հիմայ աշխատեցնում ենք՝

$ sudo prosodyctl start

աշխատեց (կամ էլ նամակ է գրում որ աշխատում էր ։Ճ)

աւելացնում ենք Յուզեր՝

$ sudo prosodyctl adduser antranig@pingvix.tk

ասում ա՝ Enter new password: այնպէս որ մուտքագրում ենք, ապա՝ Retype new password: ու մուտքագրում ենք կրկին անգամ։ վերջ։

Բացում ենք մեր սիրած Ջաբեր կլիենտը ու աւելացնում ենք մեր հաշիւը, ու աւելացրէք նաեւ ինձ՝ antranigv@jabber.am ։Ճ

յ.գ. հնարաւոր է նամակ ստանաք կլիենտից, որ encryption չկայ հանգոյցում, պարզապէս կլիենտից անջատէք ինքըրիփշըն֊ի պահանջը (։ իհարկէ, դա էլ ցոյց կը տամ միւս անգամ։

Update!: ինքըրիփշընի խնդիրը լուծելու համար պէտք է ուղղակի սերթիֆիկատ ստեղծել, նոր վերսիաներում՝ Prosody 0.9+ պարզապէս կարող ենք գրել

sudo prosodyctl cert generate pingvix.tk

իսկ դրանից հին վերսիաներում (իմ դէպքում՝ 0.8-ն էր) պէտք է openssl֊ով սարքել, այ սենց՝

sudo openssl req -new -x509 -days 365 -nodes -out "prosody.crt" -newkey rsa:2048 -keyout "prosody.key"

փոխելով prosody֊ն մեր դոմեյնի հետ (իմ դէպքում՝ pingvix.tk)։ ահա եւ ունեցանք բանալի ու վկայական։

հիմայ մտնում ենք մեր /etc/prosody/prosody.cfg.lua ֆայլը, ու էն որ փոխել էինք է՜, example.com֊ի տեղ գրել էինք pingvix.tk, դրա տակ կայ ssl = { key եւ certificate }, այ դրանց ցոյց ենք տալիս մեր բանալիի ու վկայականի տեղը ։Ճ

Ասանկ բաներ։

Խնդիրների դէպքում գրէք մեյլով կամ մեկնաբանութեամբ, կարող էք կարդալ փրոսոդի֊ի պաշտօնական կայքում՝ http://prosody.im/doc

Պատասխանել մեյլով

Ասք Բլեքբերիների մասին

Մօտ 2-3 ամիս առաջ, ինձ զանգ եկաւ, որ շտապ պէտք է գնամ հիւսիս, Բուրխում անունով մի քաղաք, մի թեթեւ գործ կար, ասեցին՝ մի քանի օրով, մի քանի հանգոյց կայ պատրաստելու։ Ես էլ հեռախօսս ու կարգիչս թողած գնացի, ասեցի՝ հա լաւ դէ մի քանի օրուայ համար էդքան բեռ պէտք չէ։ հասայ, պարզուեց, որ մի քանի օրը լինելու է մի քանի ամիս ։Ճ առաջին բանը որ մտքումս էր՝ կարգիչ է պէտք։ Խնդիր չկայ, ծանօթներիցս մէկը զարմանալով ինձ տուեց մի հատ հին Petnium 4֊նոց կարգիչ, որը ըստ իրեն անիմաստ է, ասում է՝ հա լաւ ո՞նց ես աշխատեցնելու դա, 300 քանի ՄԲ ՌԱՄ յիշողութիւն ունի, նոյնիսկ նորմալ Google Chrome չի բացում (։ վերցրեցի ու վրեն քշեցի Ֆեդորա LXDE֊ով, որը օգտուում էր ընդամէնը 100 ՄԲ ՌԱՄից, ի դէպ՝ դա շատ է ։Ճ թողնում էի մենակ Openbox֊ը եւ ազատում էի մօտ 30֊40 ՄԲ էլ ։Ճ 60 ՄԲ֊ով աշխատեցնում էի, մտնում էի նորմալ ցանց, չաթւում էի, եւ այլն ։Ճ

Բայց մի բան պակաս էր․ ինձ պէտք էր աւելի մոբայլ սարք, իսկ այդ կարգիչը մօտ 3 ԿԳ էր ։Ճ ընկերներիցս մէկն ասեց, որ ինձ կը տայ իր ԲլեքԲերին։ Ինձ համար մե ուրախութիւն էր, որ ես ԲլեքԲերի եմ օգտագործելու, իմ ընկերները էնքա՜ն էին գովում բլեքբերիները, եւ Սիրիայում, եւ Հայաստանում։ Ինձ պէտք է մոբայլ սարք 3 բանի համար՝ Իմեյլ, Չաթ (Jabber/XMPP) եւ Հայատառ գրել։ Ինչեւէ, ստացայ սարքը՝ BlackBerry Bold 9780։

Լաւ, սկսենք մեյլից, որը իմ շփման ամենակարեւոր ձեւն է. Եթէ ուզում ես Բլեքբերիով մեյլ օգտագործել, ապա պէտք է քո մեյլի տուեալները յանձնես RIM֊ին (ԲլեքԲերի սարքող ընկերութեանը), ու իրենք քո տեղն են որոշում քո կարգաւորումները, իրենք են որոշում ինչքան մեյլ պէտք է կարդաս, եւ այլ կարգաւորումներ։ մի քիչ վախեցայ, բայց համացանցում կարդալուց յետոյ պարզուեց որ այդքան էլ վտանգաւոր չեն, Ամերիկեան չէն ։Ճ Կանադական են։ ինչեւէ՝ դրեցի երկրորդ մեյլս, հիմնականը վախեցայ դնեմ։

Մի քանի օր անցաւ, պէտք էր SIM քարդս փոխէի, ես առհասարակ ինձ հետաքրքիր չի համարը, մենակ համացանց է պէտք ։Ճ պարզւում է, որ BlackBerry Internet Service անունով բան կայ, որը ոմն ընկերութիւններում վճարովի է, ասենք Հայաստանում դա ապահովում է մենակ ՎիվաՍելլ֊ՄՏՍ֊ը՝ ամսեկան ընդամէնը 9900 դրամ, Նիդերլանդներում T-Mobile֊ի մօտ անվճար է, իսկ միւս Օպերատորից որը օգտուում էի՝ Hi էր անունը, վճարովի է։

Հիմայ էլ չէի ստանում ոչ մի նամակ, փաստօրէն՝ մեյլերս կարդալու համար պէտք է մուծեմ, որ աշխատի BIS-ը, անգամ չէի կարող ծրագիր քաշել իրենց մարքեթից, անգամ Թվիթեր մտնելիս ասում էր (Change your internet plan)։

Ահաւոր էր։

Չաթ էր պէտք, ես ընտանիքիս եւ ընկերուհուս հետ խօսում/գրւում եմ Ջաբերով, XMPP կլիենտ էր պէտք։ Միակ նորմալ ծրագիրը IM+֊ն էր իմ չսիրած, քանի որ իրենք էլ՝ վերցնում են քո տուեալները ու իրենց հանգոյցով են քեզ միացնում քո սիրած XMPP սերվեր, քանի որ իրենք քո համար ապահովում են PUSH-ը ։Ճ ու անգամ եթէ անջատես Push֊ը, մէկ է, իրենց հանգոյցով է միանալու։ Վատ էր։

Հայատառ գրելու համար էլ հարցրել էի Սփիւռքում, ու ինչպէս ասեցին՝ փորձեմ custom ստեղնաշար սարքել ։Ճ էն էլ պարզւում է տենց բան չկայ ՍեւԲերրիներում ։Ճ

Մէկ էլ աւելացնեմ՝ ամէն տեսակի ֆորմատ չի կարդում, օրինակ ես երգերը լսում եմ .ogg, իսկ բլեքբերին մենակ MP3 է կարդում, այնպէս որ ստիպուած եղայ մօտ 10 ԳԲ երգ convert անեմ .mp3։

Մի խօսքով, ահաւոր է, մարդիկ ինչն են սիրում էս սարքերի, նոյնիսկ ՕՀ֊ն չեմ կարող փոխել ==> ինքը այդքան էլ խելախօս չի ։Ճ

Սպասեմ մի քանի օր, գնամ հետ ստանամ Nokia N900֊ս (USB պորտն էր փչացել, տուել եմ սարքեն), ու նորմալ օգտուեմ ամէն ինչից, Հայատառ էլ գրեմ, մեյլվեմ, չաթուեմ, եւ այլն ։Ճ

յ.գ. եւ իհարկէ, ինչ որ գրուած էր իրենց ծրագրերի աշխարհում (Free Application), այդքան էլ Free չէր։

ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

ԿԴվին & ArmSCII

2014 (համարեայ 2015) թուականին KDWin ծրագիրն օգտագործելը ուղղակի ոճրագործութիւն է։ Ու աւելի ցաւալին այն է, որ մեր պետական մարմինները դեռ օգտագործում են ArmSCII-8 կոդաւորում 🙂 էս հարց(եր)ը լուծել է պէտք։

Պատասխանել մեյլով

որդեր

Զրուցում են 2 որդ գոմաղբի միջից.

— Պապ, էն ծառից կախուած խնձորի մէջ որդեր չէ՞ն։
— Որդեր են։
— Մենք էլ կարող ե՞նք խնձորի մէջ ապրել։
— Կարող ենք։
— Բա ինչո՞ւ ենք էստեղ։
— Որովհետեւ սա մեր հայրենիքն է։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

ֆրեյմները հանելու մասին

Քանի որ վերջերս MPlayer-ի եւ «պարզ սակայն ճշմարիտ»-ի մասին էի խօսել, ցանկանում եմ արագի մէջ բանման ցուցադրեմ որը անում եմ տերմինալով տենց արագի մէջ ։Ճ

նախ սա ենք քաշում, սենց՝

$ youtube-dl https://www.youtube.com/watch?v=jBQdfcLhts8

Քաշեց։ Հիմայ եթէ ուզում եմ դիտել, սենց՝

ու հիմայ ինձ պէտք էր ուղղակի որ էս Վիդեոյից մի քանի մաս բաժանեմ ֆրեյմների ։Ճ որ կարողանամ սիրուն նկարներ ունենալ Jolla Tablet֊ից ։Ճ

Սկզբում մտածում էի թէ պէտք է s-ն սեղմած պահեմ, վերջում պարզուես որ, այն մասը որի ինձ պէտք է, կարող եմ ասենք էդ պահին սեղմել S (արդէն մեծատառ՝ Shift-ը պահելով) ու ինքը գործը կ’անի ։Ճ

Գրում եմ.

$ mplayer -vf screenshot 'Jolla Tablet. We make it. You make it yours.-jBQdfcLhts8.mp4'

բացատրութիւն. «-vf screenshot»-ը ակտիւացնում է էկրանահանելու ֆունկցիան։

Հիմա եթէ նայելոց հասնում եմ իմ ուզած մասը, ուղղակի սեղմում եմ փոքրատառ «s» որպէսզի այդ վայրկեանը էկրանահանի, կամ էլ մեծատառ «S» որպէսզի արդէն սկսի ամէն մի ֆրեյմ էկրանահանել ։Ճ պէտք է կրկին անգամ սեղմենք «S» որ կանգնի էկրանահանելուց ։Ճ

Օրինակ ես մոռացայ ու վերջում նայում եմ թէ.

[antranigv@SAL9000 Jolla-Tablet]$ du -h .
4.8G

😀 մամա՜ մօտ 5ԳԲ ։Ճ

ու սա էլ սիրունիկ նկար-մկար ։Ճ

Ասածս ինչ ա՝ ուղղակի մտածել է պէտք ։Ճ ոչ թէ Վինդոզացման գնալ կոճակներ սեղմել 😉

ու տենց (։

Պատասխանել մեյլով

Ասք արտայայտուելու մասին

Լինում են, չէ՞, դէպքեր, որ ասենք՝ մարդ չի կարողանում արտայայտուի։

Ես դրա համար շատ լաւ լուծում եմ գտել, լաւ, գոնէ ինձ համար։ Մի շատ փիս բնաւորութիւն ունեմ չաթուելուց. Երկար բարակ գրում եմ, միտքս գրում եմ ինչպէս որ կայ, ասենք՝ փիդջինի գրելու տեղը լցւում է (ու ինձ մօտ ես դիֆոլթից աւելացրել եմ մի քանի տող), իսկ վերջում՝ Ctrl + A ապա ← A.K.A սպանում եմ ինձ նամակս

Ժամանակին մի հատ Talk անունով ծրագիր կար, ինքը չաթուելու համար էր, բայց ոչ թէ պէտք է գրես քո նամակը ու յետոյ սեղմես ⏎ , այլ՝ ինչ մուտքագրում ես ինքը միւսի մօտ ցոյց է տալիս։

Մի պահ պատկերացրէք դա։ Դա նման է որ դիմացի մարդու ուղեղը կարդաս, անգամ սիրտը։ Դա նման է նրան, որ, ասենք՝ եթէ մէկը Ձեզ ասի գրի ես սիրում եմ քեզ, ու դուք էլ էդ մարդուն էք սիրում, բայց չէք կարողանում պատասխանել, ոնց որ շոքի մէջ լինէք, բայց գրում էք չաթում Ախր ես էլ քե՜զ, ու յանկարծ ↲ սեղմելու տեղ սեղմում եւ պահում էք ← կոճակը… ուշ է… ինքը արդէն տեսաւ։ Ինքը անգամ տեսաւ որ ջնջում էք։ Ինքը արդէն վիրաւորուեց։

Ինչո՞ւ ենք բարդացնում մեր զգացումները, չեմ հասկանում, ճիշտն ասած՝ էս նոյն հարցը ինքս ինձ եմ տալիս, ու մէկ է՝ չեմ հասկանում։

Կարօտե՞լ ես՝ զանգիր։

Սիրում ես՝ ասա։

Ու եկէք այսուհետ Անդրանիկութիւն անկապութիւն չանենք, այլ լինենք Պինգուինների նման։

Սակայն հարցը միայն սիրոյ մասին չէ։ Օրինակ շատերը քաշւում են նոյնիսկ իրենց մտերիմներից, թէ՞ մենակ ես եմ տենց, շատերը ծնողներից։ Ու ամենավատը երբ մարդ ասենք՝ ես ինքն իրենից է քաշւում։

Ու տենց։

Պատասխանել մեյլով