Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

համացանցից կորելու մասին

Ֆեյսբուքեան ընկերներս մտածում են, թէ ես կորչել եմ, անգամ երբ իմանում են թէ այս-ինչ պրոֆիլի ետեւում ես եմ թաքնուած, գրում են այ կորա՜ծ էս ո՞ւր ես չկաս։ Ու ինձ պահի տակ թւում է թէ ես իրականից կորչել եմ այս աշխարհից, բոլորը ասում-խօսում են թէ «վա՜խ Անդրանիկը, էդ ուր ա կորչել, վաղուց չկայ, չենք տեսնում իրան»։ Ի դէպ՝ նոյնիսկ երբ ինձ մեյլ են գրում, կրկին անգամ հարցնում են «Էս ո՞ւր ես, չկաս»։

Սկզբում մտածում էի, թէ իրականից կորչել եմ։ Մի պահ եկէք մտածեն, հա՞ (։ արդէն 3 ամիս է չկամ Դիմագրքում, բա բլո՞գս, բա Սփիւռքո՞ւմ, բա Թուիթթերո՞ւմ։ Էլ չասեմ, որ չաթում միշտ առցանց եմ (անգամ քնած ժամանակ)։

Ու հասկացայ, որ իրականում, ոչ թէ ես եմ կորչել, այլ ոմանց համար համացանց բառը սահմանափակուել է Դիմագիրք բառով։ Իհարկէ դեռ կան մարդիկ ովքեր ապրում են Օդնոյում ։ՃՃՃ

Ու մէկ, ինչ էլ անես, 90%-ի համար ֆեյսբուքից էն կողմ բան չկայ։ Միակ ձեւը այն է, որ Ցուկերբերկը յայտարարի, որ ինքը թուրք կամ ադրբեջանցի է, որ Հայերս հեռու մնանք, կամ գոնէ մենակ ֆեյսբուքով չսահմանափակուենք։

Բա ո՞նց էք (։

Պատասխանել մեյլով

ջուջուլի ջաբեր

փաստօրէն այսքան ժամանակ անց դեռ Ջուջուլը չի փակել իմ Ջմեյլի կապը արտաքին XMPP հանգոյցների հետ։ ահա։ ես կարողացայ աւելացնել իմ Սփիւռքի XMPP-ի հաշիւը իմ Ջմեյլին, եւ կարողացայ ինքս ինձ հետ չաթուել ( #foreveralone լօլ)

Հիմայ մնում է հասկանանք, ո՞նց անենք, որ միւս օգտատէրերն էլ կարողանան կապուել իմ (մեր) Սփիւռքի չաթին, թէ՞ հանգաութ անցնելուց յետոյ էլ ձեւ չկայ։

Պատասխանել մեյլով

Ասք անկապ դիզայնի մասին

Առաջին օրուանից որ բացել եմ բլոգս, մի բան կայ, որի մասին անգամ մտածելը անկապ եմ համարում, դա դիզայնն է, բլոգի, եւ առհասարակ ինչ-որ կայքի դիզայնը։ եւ ոչ միայն կայքի։

Շատ շատ մարդիկ՝ ընկերներս, ծանօթներս, անգամ կոլեգաներս, ինձ ասում էին թէ շատ ձանձրանալի է իմ բլոգը, իր տեսքը՝ մի հատ սպիտակ թուղթ ու սեւ տառեր են, եւ վերջ։ Եւ ամէն անգամ փորձում եմ այս թեման ցրել քանի որ դա զուտ իմ կարծիքն է, թէ «ինչ-որ բանի լաւն ու վատը, ոչ թէ տեսքով է որոշւում, այլ պարունակութեամբ»։ Ու այս կարծիքս մարմնաւորելու համար միշտ օրինակ եմ բերում «մաման ծաղկաման կայք-էջ»-ը։

Հարցը, ըստ՝ իս, մենակ կայքերին չի վերաբերւում, օրինակ՝ ինչ իմաստ ունի ասենք ստեղծել թոյն դիզայնով եւ վիդջեթներով մի կայք, եթէ իր պարունակութիւնը զիբիլ է, ասենք՝ ամէն ինչ չազատ ծրագրերի եւ անկապ հեռախօսների ու նման զր-2-զիբիլների մասին։ տենց օրինակներ շատ կան։

Չնայած կարող է եւ լինել կայքը ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ օգտակար նիւթերով լի։

Սակայն խնդիրը, ինչպէս նշեցի, մենակ կայքերը չեն։ բնաւ։ ասենք կան չէ՞ շատ սիրուն ու սեքսի գեղեցիկ ծրագրեր, նայում ես ասում ես վաաաու էս ինչ թոյն գրաֆֆիկա ա, բայց բան չի անում, համեմատած պարզ եւ ամէն ինչ անող մի կոնսոլային ծրագրի։

Շատ պարզ օրինակ բերեմ։ Պատուհան Վինդոզ 7-ի օրոք մի հատ ծրագիր կար, անունը Windows Media Center, որը իբր պէտք է զբաղուի ասենք երգերը միացնելով, կինոն ցոյց տալով եւ այլն։ բայց նորմալ բան չի անում։ եթէ անում էր առհասարակ։

Իսկ միւս կողմից ունենք շատ պարզ ծրագիր՝ mplayer, որով հնարաւոր է համարեայ ամէն կոդեք՝ երգ թէ վիդեո բացել/աշխատեցնել, ու ամէն ինչ անել, անգամ լրիւ շուռ տալ, էկրանահանել ու նոյնիսկ ամէն մի ֆրեյմ էկրանահանել։

Հիմայ, օրինակ, ուզում եմ Կիթառ-tool ծրագիր մը սարքել, ԳՆՈւ-ական համակարգերի համար, եւ իր դիզայնը արդէն որոշել եմ, շատ քյարթու սեքսի, մենակ տերմինալային է լինելու, սակայն գրելու եմ ինչ կարողանամ, տյուներից մինչեւ ակորդ փոխող։ Գրաֆֆիկան՝ յետոյ։ էական չէ։ նախ թող իր պարունակութիւնը, կամ տուեալ դէպքում՝ ֆունկցիան թող նորմալ լինի, մնացածը՝ հեչ։

Իսկ ես հաւէս չունեմ նստեմ եւ խզբզեմ սիրունացնեմ բլոգս, նենց որ թող սենց ձանձրանալի էլ մնայ։ կարեւորը միջինը զիբիլ չլինի։ երեւի։

Ու տենց։

Պատասխանել մեյլով

Հայաստանում ապրելու մասին

Երբ ես նոր էի եկել Հայաստան, դեռ 16 տարեկան էի, գնում էի աւագ դպրոց, ու ամէն առաւօտ ես նստում էի երթուղային, հիմնականում համար 44-ի երթուղայինը, այդ ժամանակ այն դեռ աւտօբուս չէր, ու շատ մարդիկ էին նստում այն, չնայած որ ես բարձրանում էի ՀԱԹ-ից Մալաթիա, սակայն մի քանի րոպէի ընթացքում արդէն մարդիկ թափւում էին պատուհաններից։

Նախ պատմեմ առաջին օրուաս մասին. գնացի դասի, երեքշաբթի օր էր, ծանօթանում էի նոր դասարանցիներիս հետ, ովքեր ինձ շատ սիրով դիմաւորեցին, ճիշտ է, այսօր զբաղուած լինելու պատճառով չեմ կարողանում շատ շփուել իրենց հետ, ճիշտն ասած՝ ոչ էլ ծնողներիս հետ եմ կարողանում նորմալ շփուել, սակայն դասարանցիներս շատ մեծ դեռ ունեն իմ կեանքում, իրենց շնորհիւ ես կարողացայ ինտեգրուել Հայաստանեան միջավայրին։

Դասը աւարտեց, տղերքը ինձ ճամփեցին կանգառ… ես այնքան ուրախ էի, որ նրանք ինձ բացատրեցին, թէ ինչպէս օգտուեմ երթուղայինից, իմ տեղն էլ հաշիւը ստացան, ու վարորդին ասեցին, թէ որտեղ պէտք է իջնեմ, ու իջայ մեր կանգառում եւ ուրախ-ուրախ գնացի տուն։

Սա միայն սկիզբն էր։ Յաջորդ օրը, բնականաբար, պէտք էր որ կրկին նստէի, սակայն այս անգամ գնայի դասի… նստեցի, հասայ կանգառ, եւ խնդրեցի վարորդին, որ պահի… նա պահեց, իսկ երբ ես ձեռքս մօտեցրեցի, որ 100 դրամը տամ, նա մերժեց, ասելով՝ իջիր ախփար, իջիր…

Եւ այդպէս շարունակ մի քանի ամիս, քանի որ ես նոր էի, աւելին՝ ես վատ վիճակում էի գտնուում՝ պատերազմից էի եկել, ու ամենակարեւորը՝ եկել էի հայրենիք, իսկ Հայրենիքիցս մարդիկ փախնում են, իսկ ես գալիս եմ Հայրենիք… շատերը զարմանում էին, թէ ինչու էինք գալիս Հայաստան եւ ոչ թէ գնում Եւրոպա, ասելով՝ թէ այնտեղ մարդկանց օգնում է կառավարութիւնը… Այո՛, կառավարութիւնը օգնում է, բա յետո՞յ ի՞նչխ էք… իսկ մարդի՞կ… Եւրոպայում հայր ու զաւակ իրար չեն օգնում, քոյր ու եղբայր, ուր մնաց անծանօթները իրար։

Իսկ իմ Հայրենիքում, ես հասկանում եմ ինձ, մարդիկ հասկանում են ինձ, ազգակիցներս հասկանում են ինձ, ինձ էլ ի՞նչ է պէտք… աշխատա՞նք։

Աշխատանք էր պէտք մի շրջանով ինձ, եւ ես աշխատեցի որպէս մատուցող, այն էլ Զուարթնոց օդանաւակայանում, մօտ երկու ու կէս ամիս, առաջին ամիս ու կէսը շատ լաւ էր, ի դէպ՝ ես հիմնականում գիշերներն էի աշխատում… ինչո՞ւ… ուրեմն՝ գիշերը ժամը իննից աշխատում էի մինչեւ առաւօտ ժամը իննը, որ յետոյ գնամ տուն ու քնեմ Ամերիկեան համալսարան դասի, ու գնում էի մի քանի ժամ էլ դասի… դասի ժամանակ էլ լա՜ւ քնում էի։ Այնքան լաւ էի քնում, որ մի անգամ ընկերներս իմ համար դաս չէին արել, որ ես չ’արթնանամ ու որ ես դասը չփախցնեմ։ Իսկ երբ չէի քնում դասի ժամանակ, իհարկէ, քնում էի երթուղայինի մէջ՝ համար 21 երթուղայինի to be more exact… Հիմնականում հենց վարորդի կողքն էլ նստում-քնում էի… ու յայտնուում էի վերջին կանգառում, ու քայլելով հետ էի իջնում մեր տուն։ Լաւ ա շատ հեռու չէր։

Մի անգամ վարորդը ինձ հարցրեց, թէ ինչու եմ այսքան քնքուշ քնկոտ, ես էլ իրեն պատմեցի իմ աշխատանքի ու դասի մասին… ու էլի քնեցի ։ՃՃ

Ճիշտն ասած՝ ես բան չէի սպասում, սակայն սխալ դուրս եկայ… ամէն անգամ երբ քնում էի, ինքը ինձ արթնացնում էր մեր տան կանգառի մօտ, նոյնիսկ ես քանի անգամ քնաթաթախ էի եւ մոռացել էի վճարել 100 դրամը, իսկ ինքը՝ չթողեց վճարեմ… Նա արդէն գիտեր, որ ես դրսից եմ եկել, ու ասեց, թէ նա ցանկանում է ինձ օգնել, որ միասին կարողանանք ապրել մեր երկրում։ Ասում էր՝ վերջապէս մարդ, ով ցանկանում է ապրել ՀՀում։

Հայաստանը մի գուցէ ամենալաւ երկիրը չէ ապրելու, սակայն որպէս Հայ, ոչ թէ միայն ամենալաւ տեղն է, այլեւ միակ տեղը։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Գրառում QR code-ի մասին

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել

$ man qrencode

եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Այսօր ես ու Իմանդեսը քայլում էինք Ռոթթերդամի փողոցներում, ու մի անգամից աչքիս ընկաւ այս ժամանակակից հին շէնքը, որի վրայ տեսայ 8֊բիթանոց այլմոլորակային տիեզերահենի պատկերը ։Ճ

Սա էլ շէնքն է…

Սա էլ ամբողջութեամբ…

Ի դէպ՝ ներքեւում էլ Իմանդեսն է իր պայուսակով ։Ճ

Բոնուս

Շատ հին իրար֊մէջ֊մտած շէնք ։Ճ

Ու սա, որը անբացատրելի է (։

Photos by Nokia N900

Ասանկ բաներ

Պատասխանել մեյլով

Ասք ուրախ ըլլալու մասին

Ուհո՜ւ շատ֊շատ ուրախ եմ, հիմայ ինծի պիտի հարցնէք «Ինչո՞ւ» ու ես պիտի պատմեմ թէ ինչու 😉

Ուրեմն չգիտեմ ոնց եղաւ, բայց ընկերներս գնալով անցնում են բլոգ հարթակ՝ Բլոգսփոթ, Վորդփրես, Կենդանի Մատեան… ու դա ինձ շատ է ուրախացնում, դա նշանակում է, որ մեր երիտասարդները հասկանում են թէ ինչ է համացանցային մշակոյթը՝ բլոգը, մեյլը, չաթը, կայքը… ոչ թէ կոռուպացուած ու սահմանափակ «սոցցանցերը»։

Ինչքան հասկացայ այդ ընկերներս ուղղակի անիմաստ են գտնում Դիմագիրքը (ուհո՜ւ ^_^ )

Այս պահին ես չկամ դիմագրքում, բայց ընկերներս ինձ կարող են հետեւել իմ մատեանի շնորհիւ, ես էլ իրենց հետ իրենց մատեանների շնորհիւ։ Ու հիմայ մնում է արագ շփուելու հարցը, չէ չէ, խօսքս մեյլի մասին չէ, այլ չաթի, այսինքն XMPP/Jabber֊ի ։Ճ այ որ էնտեղ էլ գան արդէն շա՜տ լաւ կը լինի ։Ճ

հա ի դէպ, մի քանիսը ներկայացնում եմ Ձեզ (։

nunekhachatryan — http://nunekhachatryan1992.wordpress.com Շատ լաւ նկարներ կան մեր Նունէի կողմից։

Հրանուշ Վանեսյանի Բլոգ — http://yericuk.blogspot.com

Նաեւ Նարինէի համար բացեցի բլոգ իր խնդրանքով սակայն դեռ բան չի գրել, հետեւեցէք մինչեւ նա գրի իր հետաքրքիր պատմութիւնները 😉 — http://narinehvardanyan.wordpress.com

Իսկ դո՞ւ, չունե՞ս բլոգ, բայց գրելու (ու ասելու) շա՞տ բան ունես… գրիր ինձ ու ես քեզ կ՚օգնեմ քեզ, ու դու կը զարգացնես մեր համացանցային մշակոյթը։

ասանկ բաներ

Պատասխանել մեյլով