Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

Ասք հոսքերի մասին

Ես այդպէս էլ չկարողացայ հասկանալ այն մարդկանց, ովքեր միշտ բողոքում են Դիմագրքից, թէ ինքը՝ Ցուկերբերկը ֆեյսբուքը քաքմէջ է անում ֆիլտրացնում է մեր հոսքը։ Ի գ. շատերին, գոյութիւն ունի մի տեխնոլոգիայ ասեմ թէ ինչ ասեմ, որը կոչւում է RSS

Արդէն երկար բաւական ժամանակ է ինչ ջնջուել եմ Դիմագրքից, ու ընկերներիցս շատերը հարցնում են, բա ո՞նց եմ հետեւում լուրերին առանց Ֆեյսբուքի, ու ինձ մօտ այնպիսի մէկ տպաւորութիւն է ասես մինչեւ ֆեյսբուքի ստեղծուելը, կամ՝ մինչեւ ֆեյսբուքում Page հասկացութիւն մտցնելը, մարդիկ չէին կարողանում լուրերը կարդալ։ Իմ պատասխանն է՝ RSS-ով եմ հետեւում ընկերներ ջան։

առաջին հայեացքից կը հարցնէք բա.

Իսկ ի՞նչ է RSS-ը

RSS-ը (Rich Site Summary-ն) դա լուրերը հասցնելու մի ֆորմատ է, որը այսօր ամէն տեղ տեսնում ենք սակայն չենք օգտագործում։

Սակայն կան նաեւ այլ ֆորմատներ, ասենք՝ Atom, կամ RDF։ Երկար բարակ չբացատրելու համար եկէք որոշենք մէկ անուն՝ հոսք։

Խնդիրը նրանում է, որ ես մարդիկ ժամանակ չունեն մէկ մէկ մտնել կայքեր։ հա լուրջ։ դէ աշխանաքից յետոյ վազում ես այլ գործերով։ ու տենց։ ինչեւէ ։Ճ ասածս էն ա՝ որ ժամանակ չի լինում նստես մէկ մէկ՝ թաբ առ թաբ բացես ամէն մի կայք ու սկսես կարդալ։

Օրինակ ես միշտ հետեւում եմ Ռազմ.info֊ի լուրերը, բայց ոչ թէ ֆեյսբուքի յղումների վրայ քլիք անելով, ոչ էլ օրը մի տաս անգամ մտնելով http://razm.info/, այլ՝ այս հոսքից՝ http://razm.info/feed

Note. Եթէ Ձեզ մօտ ցոյց տուեց անկապ HTML-ոտ կոդեր ուրեմն Ձեր զննիչը Գուուգըլ Քրոմն այդքան էլ խելացի չէ ։Ճ Լաւ կը լինի անցնէք աւելի ազատ ծրագրերի։ ահա, ասենք Հայերէն ՖայրՖոքս ։Ճ

ԴՈՒՔ ==> ամէն անգամ մտնում եք ==> կայք | բայց սա ժամանակի կորուստ է։

Իսկ RSS-ի հետ

Գործը շա՜տ է հեշտանում, որովհետեւ ոչ թէ դուք եք գնում Կայքի մօտ, այլ կայքի նորութիւնները գալիս ես Ձեզ մօտ.

Այսինքն

Նորութիւն ==> ինչ-որ RSS կարդացող ծրագրի միջոցով ==> գալիս է Ձեզ մօտ։

ու ասանկ։

Ինչպէ՞ս օգտագործել RSS հոսքը։

Շատ հեշտօրէն.

կան բազմաթիւ ծրագրեր ե՛ւ համակարգիչների ե՛ւ հեռախօսների համար։

Օրինակ.

  • FeedDemon-ը Պատուհանի (Windows-ի) համար
  • Feedly-ով կարող եք Սինխրոնայզ անել Ձեր Android-ի եւ iOS-ի ու Windows Phone-ի համար։
  • RSSOwl-ն ու Liferea-ն էլ Linux–ի համար։

Տեսահոլովակ մանրամասների համար։

բա յետո՞յ

Յետոյ հիմայ կարող եք մտնել Ձեր սիրած կայքերից մէկը ու սեղմել RSS նշանի վրայ ։)

Բայց

քանզի մենք ալարկոտ ազգ ենք, ապա որոշեցի մի ֆայլի մէջ տեղադրել բոլոր Հայկական լրատուական ու չլրատուական կայքերի RSS հոսքերը։

Եւ ահա այդ նիշկը (ֆայլը)

Հայկական լրատվականներ

Մէջը տեղադրածս կայքերն են.

168.am, 1in.am, 7or.am, A1plus.am, Ankakh.com, Araratnews.am, Aravot.am, Arka.am, Armbanks.am, Armedia.am, Armef.com, Armenianow.com, Armenpress.am, Arminfo.info, Armnewstv.am, Artsakh.tv, Artsakhpress.am, Artsakhtert.com, Asekose.am, Asparez.am, Aysor.am, Azatutyun.am, Civilnet.am, Ecolur.org, Emporium.am, Epress.am, Hetq.am, Hhpress.am, Hraparak.am, hzham.am, Irates.am, Iravunk.com, Itel.am, Karabakh-life.am, Karabakh-open.info, Kinetoon.com, Lragir.am, Lratvakan.am, News.am, Newsarmenia.am, Newsbook.am, Nt.am, Oratert.com, Panarmenian.net, Panorama.am, Razm.info, Report.am, Tert.am, Theanalyticon.com, Times.am, Yerkir.am, Yerkirmedia.am.

Նաեւ կառավարական կայքերից։

President.am | Gov.am

Ի դէպ

Ձեռի հետ կարող եք նաեւ գրանցուել իմ բլոգի RSS հոսքին, այստեղ՝ RSS Feed։

Պատասխանել մեյլով

Համացանցից օգտուելը

Համացանցի գլխաւոր խնդիրը. Ինչ զր-2-զիբիլ ասես կայ, ուղղակի պէտք է ֆիլտրացնել ու ճիշտ տուեալները վերցնել, ապա՝ այդ տուեալները իրար հետ (տրամաբանական) կապելով ճիշտ տեղեկութիւնը ստեղծել։

Մի խօսքով՝ համացանցից ճիշտ օգտուելը թթու թան չի ամէն մարդու բան չի։

Պատասխանել մեյլով

Աւելի բարոյական մաքուր Երեւան

Մի քանի օր առաջ Արման Հայրապետյանը գրել էր իր դիմագրքում Թումանեանի այգու խաղավայրի հայհոյանքներու մասին։


Այսօր ես ու Լիլիթ Առաքելյանը (որի հետ առաջին անգամ երեկ եմ շփուել Spyurk.am կայքի միջոցով, ու այսօր առաջին անգամ տեսնուեցինք) գնացինք ու ներկեցինք այդ ոչ բարոյական բառերը երեխաների խաղավայրից։

Ուրեմն

Շնորհակալութիւն եմ յայտնում.

  • Աւագ եղբօրս Արմանին, ով այս հարցը բարձրացրեց
  • Լիլիթին, որ միացաւ ինձ
  • Արմանե տուրիստական ընկերութեանը, որ մեզ ներկ յատկացրեց
  • Այն մարդկանց, որ մեզ աջակցեցին

Յարգելի նկարիչներ

Մի օր դուք էլ եք ծնող դառնալու, ու վստահ եմ, թէ չէք ցանկանայ, որ Ձեր երեխան այդպիսի բաներ կարդայ։

Յ.գ.

Երբ ես ու Լիլիթը նստած հաց էինք ուտում, մեզ մօտեցան երկու հոգի, մէկը մի քիչ տարիքով էր.

— Բարեւ երեխեք ջան։
— Բարեւ Ձեզ։
— Էս ի՞նչ եք ներկում…
— Ըըը… դէ… մեզ հասաւ լուրը էս հայհոյանքների մասին, ապա որոշեցինք գալ ու ներկել։
— Հա՛, ապրեք, մենք էլ հենց իրանց ենք ման գալիս էս քանի օր ա։
Այստեղ իմացայ, որ ինքը պահակն է։
— Դե լաւ մնացեք երեխեք ջան, յաջողութիւն։
— Ցտեսութիւն։
Մի չորս-հինգ մետր հեռացան, ու ընկերոջն է ասում.

Տե՛ս, լաւն էլ կայ։

Ու ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Գրառում ժպիտիկների մասին

Եթէ իրական կեանքում կարեւոր է ժեստերը, ուրեմն սոցցանցերում էլ ժպիտիկները (կամ ինչպէս որ շատերն են ասում՝ սմայլիկները)։

Ի դէպ՝ Սկոտ Ֆալմանը աշխարհի առաջին մարդն էր, ով առաջարկեց ժպիտիկը է-համալսարանական յայտարարութիւնների տախտակին, որը այսօրվա ֆորումների նախատիպն է և այն ժամանակ հանդիսանում էր համալսարանի աշխատակիցների շփման հիմնական միջոցը:

19-Sep-82 11:44 Scott E. Fahlman             :-)
From: Scott E. Fahlman <Fahlman at Cmu-20c>

I propose that the following character sequence for joke markers:

:)

Read it sideways. Actually, it is probably more economical to mark
things that are NOT jokes, given current trends. For this, use

:(

ու ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով