Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

Անդրանիկ Վարդանեան

11 Հոկտեմբերի, 2022

Ռոբին Ռենդլ֊ը իր բլոգում գրել էր.

Կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք պաշտում եք սակայն ոչ ոք չի կարդում, և կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք կթքէք տասը րոպէի ընթացքում ու կփոթորկեն համացանցը:

Հոգ տար քո բլոգի մասին

Ու իսկականից, երեկ այս ժամերին, երբ մտել էի լուացարան, հեռախօսս հանեցի ու արագի մէջ բլոգեցի այն մասին, որ այՕՍ֊ում առաքել են Դվորակ ստեղնաշար, ու մի քանի ժամ յետոյ մէկ էլ տեսնեմ, որ արդէն քսան հազարից (20,000) աւել դիտում ունի։

Իսկ օրեր առաջ ժամեր եմ ծախսել, որ գրառեմ command հրամանի (հրաման հրամանի ։Ճ) մասին, իր արմատներով, ֆալան֊ֆստան, ու ոչ մէկ չի նկատել դա ։Ճ

Ասածս ինչ ա՝ բարի լոյս։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

21 Սեպտեմբերի, 2022

Նորայրը գրառել էր այն մասին, որ “ֆայրֆոքսը ուղղագրութեան ստուգիչի նիշքերը փնտրում ա” ոչ ստանդարտ տեղերում։

Բայց բոլոր իւնիքսներն ու իւնիքսանման ՕՀ֊ները նոյնը չեն։ մակՕՍ֊ը միշտ հպարտացել է նրանով, որ կայուն Իւնիքս համակարգ է (չնայած նրան, որ վերջերս հեչ էլ տենց չի)։

Բայց արմատները լաւ է պահպանուած, օրինակ եթէ մտնես մակՕՍ֊ի կարգաւորումների ուղղագրիչի բաժին, ապա ասում ա

ու հա, ես աւելացրել եմ իմ ուղղագրիչների նիշքերը ~/Library/Spelling֊ում ՝

Ու այո, ապա սա ամէն տեղ կաշխատի, օր.՝

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

5 Օգոստոսի, 2022

Խանութում.

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր ունէ՞ք
— Ֆիլտր կօֆէ՞
— Չէ, ֆիլտր կօֆէն վերցրել եմ, հիմա ինձ պէտք է կօֆէի ֆիլտր
— Մէկ րոպէ հարցնեմ…

— Անի՜, մենք կօֆէի ֆիլտր ունե՞նք
— Չէ, մենք ֆիլտր կօֆէ չունենք։
— Անի ջան, ո՞նց չունենք, յաճախորդը վերցրել ա ֆիլտր կօֆէ, հիմա կօֆէի ֆիլտր ա ուզում

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր չունենք։
— Բա հիմա ֆիլտր կօֆէն ո՞նց խմեմ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մենեջեր

Խանութում.

— Խնդիր կա՞յ վճարման հետ։
— Չէ, ուղղակի ձուն երկու անգամ եմ անցկացրել, սխալմամբ, սպասում եմ մենեջերը գայ հանի։
— Ահ, հասկանալի ա։

հինգ րոպէ անց.

— Իսկ օրուայ մէջ քանի՞ անգամ ա սենց լինում, մօտաւոր էլի։
— Երեւի տասնըհինգ րոպէն մէկ մի դէպք լինում ա։
— Բայց եթէ հեռակայ մուտք ունեն, ապա ինչի՞ են ամէն անգամ գալիս։
— Լաւ հարց ա…

Ու իսկականից, ես համարեայ ամէն օր մտնում եմ խանութ ու շաբաթը գոնէ մի անգամ լինում ա, ու սա շատ պարզ լոգիստիգայի խնդիր ա, որի մասին բոլորը գիտեն։

Ինձ թւում ա, որ մենեջերի գործն ա տնօրինութեանն ասել, որ նման խնդիր կայ, բայց արի ու տես, որ մարդիկ չունեն problem solving խնդրի լուծման մտածելակերպ։

Վաղը բոլոր «սուպերմարկետներին» մեյլ ուղարկեմ, յոյս ունեմ իրենց մօտ ընդունուած է «յաճախորդը միշտ ճիշտ է» մտածելակերպը։ Բայց դէ նոյնիսկ յաճախորդ չլինելով, բոլորս գիտենք, որ Անդրանիկը միշտ ճիշտ է ։Ճ

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

դիզայն եւ մատչելիութիւն

Ժամանակակից վեբ ստանդարդներ կան a11y նախագծի մէջ, որոնք բացատրում են ինչպէս կայք ունենալ, որը մատչելի կը լինի բոլոր մարդկանց, լինեն կոյր, վատ տեսողութեամբ կամ իմ նման գոյները չտարբերող:

Այսօր ինձ այս բաժակով են սուրճ բերել

Եթէ խնդիր չէք տեսնում ապա հաւանաբար աջլիկ էք։ Սակայն իմ նման ձախլիկները մի անգամից կը նկատեն, թէ ինչ անյարմար է այս բաժակով խմել։ Քառասունհինգ աստիճան անկիւնով բռնակ, որը բնաւ յարմար չի ձախլիկներին:

Սիրուն դիզայնն ու մատչելիութիւնը տարբեր բաներ են:

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ucom֊ի iOS֊ի յաւելուածը պատճենում/կպցնում ա

Մի քանի տարի առաջ Apple֊ը աւելացրել էր հնարաւորութիւն տեսնել թէ որ յաւելուածն է կպցնում ուրիշ յաւելուածի պատճենածը:

Երեկ Ucom֊ի յաւելուածը բեռնեցի եւ մէկ էլ տեսայ, որ կպցնում ա իմ սեղմատախտակի պարունակութիւնը։

Ucom pasted from Antranig’s MacBook Air

Փորձեցի վերարտադրել եւ ստացայ տեսանիւթ

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

30 Հուլիսի, 2022

Այսօր գնում ենք Աղուերան, հանգստանալու, երեւի։ Ասում եմ երեւի որովհետեւ գիտեմ, որ հաստատ նստելու եմ գործ անեմ, ուղղակի էս անգամ բնութեան մէջ ա լինելու։ Կարեւորը չմոռանալ ջուր խմել։

Պատասխանել մեյլով

Երաժշտութեան Երկուշաբթի: Հին ու բարի երգեր դասական ուղղագրութեամբ

Արդէն ահագին ժամանակ է ինչ օգտագործում եմ տեղական գրադարան, երգերը քաշում եմ կամ առնում եմ (այո, ես կողմ եմ, որ #փող_տուր_երգ_առ) ու լսում եմ անցանց։

Սակայն երբեմն պէտք է լինում բացայայտել նոր երգեր, ու դրա համար ունեմ ե՛ւ Deezer ե՛ւ Apple Music։

Այսօր երգեր էի փնտրում երբ սա նկատեցի.

եկայ
պէս
չտեսայ
տղայ
խաղայ
եկէլ

Այո, այո, դասական ուղղագրութեամբ են դրել երգի բառերը։ Ասեցի շարունակեմ ալբումով, մէկ էլ.

Մնացած երգերն էլ են դասականով գրած։ Շա՛տ ուրախացայ։

Ինչեւէ, ահա յղումը դէպի Էփլ Միւզիք՝ Թող լինի սիրոյ տարի

Ահա նաեւ յղումները դէպի YouTube.

Գեորգի Մինասյան — Գալիս ես
Գեորգի Մինասյան — Այ սև աչերով աղջիկ

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով