Ժամանակակից վեբ ստանդարդներ կան a11y նախագծի մէջ, որոնք բացատրում են ինչպէս կայք ունենալ, որը մատչելի կը լինի բոլոր մարդկանց, լինեն կոյր, վատ տեսողութեամբ կամ իմ նման գոյները չտարբերող:
Այսօր ինձ այս բաժակով են սուրճ բերել
Եթէ խնդիր չէք տեսնում ապա հաւանաբար աջլիկ էք։ Սակայն իմ նման ձախլիկները մի անգամից կը նկատեն, թէ ինչ անյարմար է այս բաժակով խմել։ Քառասունհինգ աստիճան անկիւնով բռնակ, որը բնաւ յարմար չի ձախլիկներին:
Մէկ շաբաթ առաջ էր, նորայրի հետ քայլում էինք Երեւանի փողոցներով եւ նա ինձ ցոյց տուեց «Հայկ Սուրճի Բովարանը»։ Ժամանակ չունէինք մտնելու, բայց ասեցի, որ անպայման կը գամ։
Երեկ որոշեցինք գնալ եւ այնտեղ ժամանակ անցկացնել։ Նոյնիսկ դրսից ամէն ինչ շատ սիրուն է երեւում։
Մտնելու պահին արդէն նկատում ես, որ սա շատ լուրջ Բովարան է։ Սկսած սարքաւորումներից մինչեւ դիզայն, ամէն ինչ ինձ յիշեցնում է՝ այստեղ դու քեզ հանգիստ ես զգալու։ Սարքերը բարձր ձայներ չունեն, պատերը շատ հանգիստ գոյներ ունեն, իսկ աշխատողները ոչ թէ միայն սիրալիր են, այլ հենց արեւմտեան կինոների բարմենների են յիշեցնում՝ քեզ հետ զրուցում են եւ հաւէս ժամանակ անցկացնում։
Նոյնիսկ իրենց «լոգոն» է ինձ շատ դուր եկել, ե՛ւ շատ հայկական է ե՛ւ շատ սրճական։
Բայց ամբողջ պատմութեան մէջ, ամենակարեւորը ինձ համար դա հենց բարն է։ Ի տարբերութիւն Հայաստանեան փաբերի՝ բարձր չի, ցածր է, կարողանում ես հանգիստ նստել, կարգիչդ դնել, կարողանում ես դէմդ տեսնել։
Տարածքը միայն այսքանը չէ, ներսը շատ լայն է, ունեն նաեւ կոֆէի սեղաններ։
Ահա եւ պատրաստ է իմ սուրճը գնամ հետ տեղս նստեմ
Վերցրել եմ «կարամել մաքիատո»
Ու քանի չեմ մոռացել, ասեմ, որ ստիկերներ էլ են բաժանում։