Անդրանիկ Վարդանեան

6 Մարտի, 2025

Բազմաթիւ կազմակերպութիւններ ինձ դիմում են, որ իրենց մօտ շատ կոնկրետ խնդիրներ լուծեմ։ Հիմնականում՝ սերվերների ու այլ ՏՏ֊ական հարցերի մասով։ Բայց շատ դէպքերում ասում են «դէ մնայ միւս հարցերով էլ օգնի», լինի դա անվտանգութիւն, կամ ծրագրաւորում, կամ որոշել թէ ինչ տեսակի համակարգ օգտագործեն նոթագրելու համար։

Վերջին տարին ահագին բզել եմ շատերին (երբ հարց է առաջացել) որ ունեն ներքին Վիկի։ Բոլոր դէպքերում էլ էդ ներքին վիկին ես եմ տեղադրում, ապա սկսում եմ արագի մէջ կարգաւորել, մի տաս հատ էջ սարքել, որ ամբողջովին դատարկ չլինի։

Պէտք է ասեմ, որ ամենաշատ ROI֊ը (Return on Investment֊ը) ունի ներքին Վիկին։ Ինձ թւում էր թէ ticket֊ների համակարգը կը լինի ամենաազդեցիկը, բայց չէ, իրականում Վիկին ա։

Ի տարբերութիւն ասենք Google Docs֊ի, մարդիկ միասին չեն աշխատում իր վրայ միաժամանակ, բայց էդ բերում ա նրան, որ աւելի խորն են մտածում գրելուց, չեն «մնում ուրիշի յոյսին»։ Միւս կողմից էլ, կուզէի որ վիկիները ունենային նման հնարաւորութիւն, բայց բնաւ պարտադիր չի։

Այս շաբաթ երկու կազմակերպութեան համար էլ դրել եմ, մէկը շատ փոքր, մէկն էլ միջին չափսի։ Տեսնենք ոնց կստացուի։

Նաեւ հետաքրքիր ա տեսնել թէ Ticketing֊ի համակարգը ոնց ա ահագին զբաղուած մարդկանց զբաղուածութիւնը քչացնում։ էլ չեն վազվզում, զանգերի մէջ չեն լինում, այլ ուղղակի հատիկ֊հատիկ իրանց գործն են անում։

Պատասխանել մեյլով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով