Մտքեր №70924

Կրկին առաւօտ, կրկին օնլայն դասերն եմ լսում իմ քրոջ։ Արդէն 10 րոպէ նոյն վիճակն է՝ «իսկ չէ՞ք տեսնում գիրքը», «իսկ հիմա երեւո՞ւմ է», «գուցէ պէտք է կրկին անգա՞մ մտնէք֊դուրս֊գաք»։ Չէ, ջանիկ, մտնել֊դուրս գալով խնդիրներ չեն լուծում (pun intended)։

Ես երկար տարիներ բողոքել եմ նրանից, որ ջահելները 1) չգիտեն օգտագործել ֆայլային համակարգ 2) չգիտեն համակարգիչներից օգտուել։ Սակայն պարզւում է, որ սա միայն ջահելների մասին չի, բնաւ։ Շատ մեծ քանակի դասախօսներ չգիտեն համակարգիչներից օգտուել, սկսած նրանից թէ ինչ է ֆայլը (իրենց desktop֊ները տեսե՞լ էք) մինչեւ ինչ է համացանցը եւ ինչպէս է աշխատում։

Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն չդնի մինիմալ դասեր դասատուների եւ դասախօսների համար ապա մենք ունենալու ենք մի սերունդ, որը ոչ թէ միայն չգիտի համակարգչից օգտուել այլ նաեւ չունի իր սեփական առարկայից գիտելիքներ։ Այս մարդիկ վարժուել են մաթեմաթիկայ դասաւանդել գրատախտակի վրայ, Անգլերէն սովորեցնել պատի վրայ գրելով։ Իսկ հիմա իրենք չունեն այդ հնարաւորութիւնը եւ պէտք է պատշաճեցնել։

Հարց է մնում՝ ինչպէ՞ս իրականացնել սա։ Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն կարծում է, որ սրա լուծումն է դասատուների/դասախօսների/ռեկտորների հետ հանդիպել, ապա շատ սխալւում են։

Երբ արտադրանք ես հանում շուկայ, ասենք Ծրագրային Ապահովում, եւ խնդիր ես ունենում քո ԾԱ֊ի համայնքի հետ, ապա լուծումն այն չէ, որ գնաս ու ծրագրաւորողի հետ խօսես։ Լուծումն այն է որ քո օգտատէրերի հետ խօսես, այս դէպքում՝ ուսանողների։

Շատ ժամանակ քեզ կարիք է լինում կանչել խորհրդատուական ընկերութիւն, այս դէպքում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Դասատուները եւ դասախօսները մի քանի տարին մէկ գնում են վերապատրաստման եւ քննութիւններ յանձնելու։ Երեւի ժամանակն է այդ քննութիւնների ժամանակ նաեւ քննենք, որ գիտեն մեյլից, բրաուզերից եւ (գոնէ, գոնէ, ու չեմ հաւատում որ սա ասում եմ) զումից օգտուել։

Դեռ քաղաքական խնդիրների մասին չեմ խօսում, որ մենք, փակ երկիր ըլլալով, օգտւում ենք դրսի ընկերութիւններից, եւ ոչ թէ տեղակայում ԾԱ֊ները մեր մօտ։

Ասանկ բաներ…

Մտքեր №92540

Մի քանի կարեւոր փոփոխութիւններ. Վերջապէս նորմալ յղումներ եմ ստանում հուգոյով՝ /post/տարի/ամիս/{համար/վերնագիր}/։ Մնաց հին գրառումներն էլ փոխեմ ու նաեւ կարողանամ պահել հին յղումները այսպէս ասած backword compatibility֊ի համար։

Անցեալ օրը մոռացել էի նշել. ամէն գրառման էջի տակ արդէն կայ

Նոր գրառում ← յղում մը 
Հին գրառում → յղում մը 

Էլ կարիք չկայ րոպէն մէկ հետ գնալու յաջորդ/նախկին գրառումը կարդալու համար։

Մտքեր Git֊ի մասին

Git֊ի հետ աշխատելը ահագին պատմութիւն ա իմ համար։ Ես իմ բոլոր ծրագրերին նայում եմ որպէս գործիք։ Ես ընտրում եմ FreeBSD֊ին որպէս սերւէրի ՕՀ քանի որ աւելի լաւ գործիք է քան Linux֊ը (ու դա ոչ թէ միայն ըստ իս, այլ ահագին հարցերով աւելի լաւն ա ։Ճ), ընտրում եմ WindowMaker֊ը քանի որ շատ աւելի լաւ գործիք ա քան մնացած WindowManager֊ները։

Բայց Git֊ը իմ համար հեչ լաւ գործիք չի, ու հարցն այն է, որ ալտերնատիւ չկայ։ Նոյնիսկ եթէ ես ուզեմ անցնել աւելի տրամաբանական բանի ինչպիսին է fossil֊ը, միեւնոյն է չանձնական նախագծերում չեմ կարող բոլորին պարտադրել օգտագործեն չGit։

Երեւի լաւագոյն բաներից մէկը այն կը լինի որ իմ սեփական fossil սերւէրը դնեմ եւ մաս֊մաս անցնեմ դրան, սկսեմ այդ մասին գրառել, մարդկանց տեղեկացնել ու պատմել ու maybe, just maybe աշխարհը կը տեսնի թէ ինչքան անտրամաբանական ա git֊ը։

git commit -m "ասանկ բաներ…"

Մտքեր №46895

Սեղանի շուրջ նստած ենք, իհարկէ ծանուցում եկաւ Կօֆէին, որ ես նոր գրառում եմ արել, ու նա հարցրեց՝

Կօֆէ            — Նորմինե՞ր, այսի՞նքն։
Անդրանիկ    — Դէ ոնց որ ասում են normies։
Կօֆէ            — Հա՜, նորմալ մարդիկ։
Զարեհ           — Like muggles?

Մտքեր №48179

Իրականում ահագին դժուար է խմբով աշխատել, պէտք է ամէն մէկը միւսի հետ խօսայ ու քննարկի մանրամասն թէ յստակ ինչ է անելու, այլապէս մէկը միւսին սկսելու է խափանել։

Ոլորտի ոմն մարդիկ փորձում են ուրիշներին (այսուհետ՝ նորմիներին) համոզել որ քեզ այս֊կամ֊այն գործիքն է պէտք լաւ աշխատելու համար։ այ եթէ Սլեք ունենաս ապա լաւ կաշխատես, այ եթէ Ժիռա ունենաս ապա լաւ կը համակարգես։ Բայց դա սուտ է։ չհաւատաս։

Նորմիներին պէտք է բացատրել, որ խնդիրը մարդկային հաղորդակցութեան մէջ է, ոչ թէ գործիքների։ Թուղթ ու գրիչին ոչ մի բան չի հասնի, կարեւորը խօսել կարողանալ։

Լիքը գործ կայ անելու։

Մտքեր №41313

Գնալով աւելի շատ եմ սիրում Հուգոն։ Մի ժամում ահագին կարեւոր փոփոխութիւններ արեցի։ Նախ այս մտքերը ամբողջական է ցոյց տալիս գլխաւոր էջում։ Ապա վերջապէս ժամանակ ունեցայ հասկանալ թէ ինչպէս անել, որ գրառման օրեր֊ամիսները լինի Հայերէնով։ Եւ վերջապէս այդ Next/Prev/See More֊ը փոխեցի դրեցի Յաջորդ/Նախկին/Կարդալ աւելին։

Բայց դեռ ահագին բան կայ լաւացնելու (։

Մտքեր №35548

Քոյրս համալսարանի դասերին միանում է զումով ու ահագին լացելու է վիճակը։

Դասախօսը թէ բա «խնդրում եմ բոլորդ միացրէք ձեր միկաֆոնները, միւս դասից էլ խնդրում եմ միացնէք ձեր կամերաները»։

Ինձ մօտ տպաւորութիւն է որ էս դասախօսը իրականութիւնից ահագին կտրուած է, չգիտի որ մարդիկ տանը ասենք միշտ չէ որ ունեն յարմար տեղ նստելու, կամ միշտ չէ որ ուզում են իրենց ընտանեկան ձայները հրապարակել ալամ աշխարհին։

Բայց դէ էս մարդկանց համար տարբերութիւն չի անում, քանի որ ամէն դասին պէտք է միանաս ու ասես «ներկայ»։

Օպերատիւ Աշխատանք

Այս գրառման բացումն անեմ շնորհակալութիւններս յայտնլով Վարիկին, Հայաստանի Հանրապետութեան Արդարադատութեան Նախարարութեան Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ իհարկէ, համացանցին։

Քովիդը շատ բան է փոխել մեր կեանքում, առաջ ստուգման էի գնում երեք֊չորս ամիսը մէկ, իսկ հիմա՝ ամիսը մէկ։

Ու ոչ֊այդքան֊հասկանալի պատճառներով արդէն պարտաւոր ենք գնալ քննութիւն հանձնելու ամէն երկու շաբաթը մէկ։

Ու հարց է առաջանում թէ մարդկանց քննութեան արդիւնքները ինչպէս փոխանցել ամենաօպերատիւ ձեւով։ դէ ես ամէն անգամ F եմ ստանում։

Շատ լաբրատորեաներ կամ մարդկանց ուղարկում են մեյլով ինչ֊որ մի նկար/PDF (այսուհետ՝ նիշք), կամ էլ ուղարկում են յղում այդ նիշքի։

Հիմնականում այդ նիշքը չի ունենում ոչ մի տեսակի վաւերացում կամ նոյնականացում, հանրայցին դրած նիշք է։

Վարիկը նկատեց որ այդ լաբարատորեաներից մէկի բոլոր արդիւնքները բաց դրած են։ Մի յղումով մտնում ես ու հազարաւոր մարդկանց տուեալներ դէմդ է։

Ասեմ աւելին՝ այնքան շատ էին տուեալները, որ բրաուզերս կախում էր…

Ինչպէս հպարտ պատասխանատու քաղաքացի, ես տեղեկացրեցի լաբարատորեային։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Մէկ֊երկու ժամ փորձելուց յետոյ, տեղեկացրեցի Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Յիշեցի, որ իրենց պէտը՝ Գեւորգ Հայրապետյանը, ArmIGF֊ի ժամանակ ինձ հետ պանելում էր։ Զանգեցի ArmIGF֊ից Գրիգորիին։ Միշտ յաճելի է լսել Գրիգորիի ձայնը երբ նա ասում է «Ողջո՜յն Անդրանի՛կ»։

Ստանալով Գեւորգի հեռախօսահամարը, տեղեկացնելով Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ խնդիրը բացատրելով լաբարատորեային կարողացանք փակել այդ ցուցակը։

Բայց ինչքան էլ ուրախ լինեմ այդքան էլ կարող եմ տխուր լինել։ Ես կարողացայ կապի միջոց գտնել, ապրե՛մ ես, բայց եթէ իմ փոխարէն խնդիրը գտնէր կամ տեղեկանար Վալոդիկը, ով նստած է Գեղաշեն գիւղում եւ չգիտի Գրիգորիին կամ պանելում չի եղել, ապա նա ի՞նչ է անելու։

Պէտք է այնպիսի համակարգ լինի, որ բոլոր քաղաքացիները ունենան հաւասար իրաւունքներ։

Այո, ինչ էլ օպերատիւ ենք աշխատում։

Ասանկ բաներ…