Անդրանիկ Վարդանեան

27 Փետրվարի, 2025

Երեկուայ ելոյթը OWASP֊ի հանդիպման ժամանակ օկ էր։ ուղիղ 2 ժամ կարողացայ լրացնել, ու նաեւ մարդիկ ուզեցին որ աւելի տեխնիկական բաներն էլ մի օր առանձին պատմեմ, աւելի խորացուած։ երեկ ուղղակի մակերեսային էի պատմում։

Ամէն դէպքում ելոյթի սլայդները դրել եմ այստեղ՝ System Administration for InfoSec Professionals։ պլանաւորում եմ միւս շաբաթ վերջապէս հրապարակեմ իլլուրիայի նոր կայքը, ու այնտեղ արդէն կը լինեն մեր բոլոր ելոյթները, բոլոր տարիների։

Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր միացան, հետաքրքիր հարցեր տուեցին, ու մասնակցեցին։

OWASP Yerevan February meetup

Ի դէպ վաղը ունեմ ելոյթ, OWASP Yerevan֊ի հանդիպման ժամանակ։

Չաթում գրել են հետեւեալը՝

OWASP Yerevan February 2025 meetup — ամսուայ վերջին չորեքշաբթին, փետրուարի 26, 19:00 — AUA, 314W PAB 

Agenda՝ 

System Administration for InfoSec people — Antranig Vartanian

յոյս ունեմ հետաքրքիր կը լինի։

Անդրանիկ Վարդանեան

24 Փետրվարի, 2025

Երեւանի Քաղաքապետարանի հանրային քննարկումները շատ տարօրինակ են։

Եկել ենք որ քննարկենք 2024 թուականի բիւջէն, բայց մարդիկ հարցեր են տալիս տրանսպորտի եւ շինութեան մասին։

Իհարկէ դէմ չեմ դրան, բայց դէ դրանց համար այլ հանրային քննարկումների օրեր կան։

Նաեւ տխուր ա, որ ուղղակի 3 քաղաքացի ա եկել (ինձ էլ հետը հաշուած)։

Թարմացում. հանդիպումը տեւեց 30 րոպէ։

Անդրանիկ Վարդանեան

20 Փետրվարի, 2025

YouTube֊ը շատ տարօրինակ տեղ ա, ասենք մի քանի օր առաջ, մէկի խնդրանքով իմ փոդքաստի բոլոր episode֊ները տեղադրեցի YouTube, ու նենց էլ չի որ յղում հրապարակել էի ինչ֊որ տեղ։ Մէկ֊երկու ընկերոջ եմ ուղարկել։

Յաջորդ օր արթնացայ ու տեսնեմ արդէն կայ գումարային 100+ դիտում 4 դրուագների վրայ։ ո՞վ ա տեսել, ո՞նց ա յայտնուել իրենց մօտ։ պարզ չի։

Իրականում, պարզ ա, քանի որ YouTube֊ն ունի անալիտիկայի գործիքներ։ ու ըստ երեւոյթին մարդիկ տեսել են դա իրենց գլխաւոր էջում կամ recommendation֊ներում։

Ամէն դէպքում՝ շատ հաւէս ա, որ յայտնւում ա մարդկանց մօտ, բայց էդ նաեւ մոտիւացնում ա, որ աւելի լաւ ձայնագրումներ անեմ ։Ճ

Անդրանիկ Վարդանեան

15 Հունվարի, 2025

Ամէն առաւօտ մտնում եմ LinkedIn, որ տեսնեմ եթէ հետաքրքիր բան կայ, ու ամէն առաւօտ էլ հիասթափւում եմ։

Ուզում էի մանրամասնել թէ ինչի, բայց արի ու տես որ մէջս էլ էներգիա չկայ։ Ոնց որ ջուրը ծեծես։

In other news, երեկ ելոյթ եմ տուել մեյլ սերուէրների մասին, այսօր յղումները կը դնեմ։

Ասք Ruby֊ով սերւիսները ինքնաշարժաբար միացնելու մասին

Էս տարին լիքն է թարմացումներով։ Վերջապէս ժամանակ ունեցայ իմ տեղական Huginn֊ը տեղափոխել աւելի թարմ FreeBSD֊ի վրայ, ինչպէս նաեւ թարմացրեցի հենց Huginn֊ը, նաեւ իրան աշխատեցնող Ruby֊ն։

Ինչեւէ, նորայրը բողոքում էր որ՝

երբէք էլ չի աշխատել նորմալ։ սարեանից գոնէ ամէն անգամ ռեսթարտից յետոյ լոկ երկու օր էր բերում ստեղ, ու էլի չէր աշխատում։

որոշեցի արագի մէջ սերւիս հաւաքեմ, որ reboot֊ից յետոյ նորմալ միանայ Huginn֊ը, ինչպէս նաեւ ուղարկեցի իրենց որպէս պատչ։

Քանի չեմ մոռացել, ահա նաեւ սերւիսը՝

#!/bin/sh

# PROVIDE: huginn
# REQUIRE: NETWORKING mysql
# KEYWORD: shutdown

. /etc/rc.subr

name="huginn"
rcvar="huginn_enable"
pidfile="/var/run/${name}/${name}.pid"
logfile="/var/log/${name}/${name}.log"
huginn_user="${name}"
huginn_chdir="/usr/home/huginn/huginn"
huginn_command="/usr/local/bin/foreman start"

PATH="/sbin:/bin:/usr/sbin:/usr/bin:/usr/local/sbin:/usr/local/bin:/home/huginn/bin"
HOME="/usr/home/huginn"

command="/usr/sbin/daemon"
command_args="-P ${pidfile} -T ${name} -o ${logfile} ${huginn_command}"

load_rc_config $name
: ${huginn_enable:=no}
run_rc_command "$1"

սա քիչ անց պէտք կը գայ նաեւ սարեանի համար, որը նոյնպէս գրուած է Ruby֊ով։

գնացի մի քանի բան էլ թարմացնեմ։

Անդրանիկ Վարդանեան

3 Հունվարի, 2025

Անցեալ տարի ահագին արդիւնաւէտ էր։ Ահագին խնդիրներ եմ լուծել ու ահագին նոր խնդիրներ եմ ձեռք բերել, որոնք շատ եմ ուզում այս տարի լուծել։

Այս տարի նաեւ ուզում եմ շատ լուրջ կենտրոնանալ բլոգի եւ փոդքաստի վրայ, բայց վստահ չեմ ինչքանով լաւ կը ստացուի։

Ակնյայտօրէն ունեմ կախուածութիւն ահագին բաներից, որոնք ազդում են իմ արդիւնաւէտութեան վրայ, ասենք Ռեդիթը եւ ՅուԹյուբը։ կարելի ա սկսել Log Out անելով, բայց տեսնենք թէ ինչքան կը դիմանամ։

իդէալական աշխարհում, կուզէի որ օրը գոնէ 12 ժամ մնամ flow֊ի մէջ։

Բոլորիդ նոր տարին շնորհաւոր, եւ ինչպէս նորայրն էր ասում՝ Happy new year. My new year resolution is 640×480։

Ասանկ բաներ…

Անդրանիկ Վարդանեան

17 Դեկտեմբերի, 2024

Համացանցով ման էի գալիս ու տեսայ հետեւեալ գրառումը՝ Air pollution flyer in Armenian, petition, maqurod.am website and socials ready — sign the petition, follow and share։

Շատ հաւէս կայք են սարքել՝ maqurod.am, որը ներկայացնում է Երեւանի օդի որակը։ Ակնյայտօրէն շատ վատ վիճակում ենք։

Կայքը նաեւ ուղիղ եթերով օգտագործում է IQAir կայքի տուեալները, որը համայնքի կողմից աշխատանք է։ Ինձ թւում է, նաեւ լաւ կը լինի, որ նման կայաններ դնենք Հայաստանի այլ մասերում, համեմատական տուեալներ ունենալու համար։ Բոլորը միշտ ասում են «վայ ինչ հաւէս էր դիլիջանում, մաքուր օդ, քիչ շուխուռ», դէ երեւի արժի ե՛ւ ձայնի ե՛ւ օդի չափիչներ դնել, հանրութեանը ներկայացնելու համար։

Յոյս ունեմ այս աշխատանքը արդիւնք կունենայ։

Անդրանիկ Վարդանեան

20 Հոկտեմբերի, 2024

Դոպամինի դետոքսի պրոցեսը ահագին բարդ ա։ Ինչ սկսել եմ ինքս ինձ հետեւել, նկատում եմ ինչքան կախուածութիւն ունեմ YouTube֊ից ու Reddit֊ից։

Հիմա փորձում եմ օրը մտնել ոչ աւելին քան 20 րոպէ, հիմնականում լուրեր նայելու եւ համայնքի հետ կապ պահելու համար։

Խնդիրը նրանում ա որ երկու տեղերից էլ ահագին բաներ եմ սովորում։ YouTube֊ը իհարկէ լիքն ա գիտական թեմաներով ու հնարաւոր ա անվերջ նայել, իսկ Reddit֊ը նենց ա սարքած որ ալգորիթմը միշտ հաւէս բաներ ա ցույց տալիս։

Տեսնենք ոնց կը ստացուի։

Անդրանիկ Վարդանեան

18 Հոկտեմբերի, 2024

Լրիւ մոռացել էի բլոգել այն մասին, որ Վիշապ Օբերոնը նոր կայք ունի, որը գտնւում ա vishap.oberon.am հասցէում։

Յաջորդ շաբաթները ընթացքում գրելու եմ ու հրապարակեմ Vishap Oberon Handbook֊ը, որը ունենալու ա ամէն ինչ՝ տեղակայումից մինչեւ C binding֊ներ անել։