Ալփայն ու GPG

մի ամբողջ օր չարչարուելուց յետոյ կարողացայ Alpine֊ով նամակ ուղարկել որը ստորագրուած է եւ/կամ կոդաւորուած GPG/PGP֊ով, օգտագործելով pinegpg ծրագիրը։ բայց դեռ շատ բան պարզ չէ, հմմ։ պէտք է մի քանի հոգով նստել, հաւաքուել, եւ փորձել, ու հասկանալ, ու վերջում էլ գրել/նշել մի տեղ դրա մասին։

Հրանտը ասում էր, որ եթէ ուզում ենք բոլոր մարդիկ օգտագործեն PGP, կամ առհասարակ կրիպտոգրաֆիկ բաներ առօրեայում, ապա պէտք է հիմիկուանից բացատրենք թէ ինչ է ապահովութիւնը, կրիպտոգրաֆիան եւ PGP-ն, որ մի 100 տարուց բոլորը օգտագործեն։

ու հա, ճիշտ է ասում, ինչքան էլ ցաւալի լինի։

տենց։

աստղային պատերազմների պրոդիւսերի մասին

այսքան ժամանակ նայել եմ Աստղային Պատերազմներ ֆիլմը, խաղերը միշտ խաղացել եմ, բայց այսօր նոր նկատեցի, որ վերջին դրուագի պրոդիւսերը հայ է՝ Քազանջեան ազգանունով ։Պ

տենց

անձնական ֆոտոալբումի մասին

երեկ համացանցով ման էի գալիս, ու պատահական հանդիպեցի Piwigo֊ին, որին վաղուց էի ման գալիս ։Ճ

ուրեմն իմ նկարները մեծ մասը ես տեղադրում էի 500px.com֊ում, բայց դա իրականում ինձ դուր չի գալիս, ինձ պէտք է մի բան որը լինի իմը, իմ տարածքում, իմ ձեռի տակ, ու ասեցի մտնեմ prism-break, մա՜րդ ես, մի գուցէ լինի, ու գտայ ։Ճ

Piwico-ն կարող է փոխարինել ասենք Picasa-ին, Flickr-ին, 500px-ին եւ այլն, ու շատ թեթեւ է (գոնէ այդպէս ասում են)։ որ եկայ ՀՀ, հաստատ տեղադրելու եմ հանգոյցումս (։

ասանկ բաներ։

հանգիստ յաջող ասելու մասին

Ինչ վատն է աշխարհը, մարդիկ։ լաւն է, եւ վատը, ինչ տարօրինակ է, զարմանալի, ցաւալի եւ միաժամանակ սպասելի ու անսպասելի, որ երկար ժամանակուայ մարդիկ՝ ընկերներ, կարող են շատ հանգիստ ասել «յաջող», ու առանց ցաւ զգալու։

մէկ մտածում ես՝ չէ, ես եմ մեղաւոր, պէտք է ներողութիւն խնդրել, բայց երբ գնում ես խնդրելու՝ էլի քո են ընկնում, քեզ փորձում են էլի սխալ հանել, մինչ այդ կարող էին ուղղակի ընդունել, ու բարի բարի առաջ գնալ։ միւս կողմից էլ՝ մտածում ես թէ իրենք են մեղաւոր, եւ սպասում ես հետ գան ու մեյլ գրեն, բայց չեն գրում, դէ հեռախօս էլ չունես որ հետ զանգեն մոռանում են, մի գուցէ մի օր տեսնեն՝ ոչ էլ յիշեն։

ու տարօրինակ է (թէ՞ միշտ էր այդպէս), որ հենց ամենամօտ մարդիկ են թողնում գնում, նրանք, որոնց դնում ենք իրական ընկերների տեղ։

ես յիշում եմ, երբ ունէի մի մտերիմ ընկեր, միշտ գրւում էինք, օր չկար չգրուէին ու ամենաքիչը մի 10 թեմայից չխօսէինք, մի գուցէ նոյն թեման 10 անգամ քննարկէինք, բայց էլի կը քննարկէինք, էս անգամ աւելի խորանալով։ ու մէկ էլ՝ յաջող։

անցնում է օր՝ բան չկայ։ երկու օր, երեք օր, շաբաթ, շաբաթներ, ամիս, եւ այլն։

եւ հասկանում ես որ այս աշխարհում դու մենակ ես։

իսկ այն մարդիկ, որոնց ասենք, մի քանի անգամ ես տեսել, կամ ընդհանրապէս չես տեսել, քեզ ամէն օր գրում են, մի օր բացակայես, մտահոգւում են, ճիշտ է՝ իրենք էլ են թողնում գնում, բայց գոնէ գիտես, որ քեզ չգիտեն։

հանգիստ յաջող են ասում, ու գնում։

տենց։

անցանց լսելու մասին

Երեկ ուզում էի ընկերներիցս մէկին ցոյց տալ այն սաունդթրաքը որը լսում էի, բայց աւաղ, արդէն այն ջնջել էին ՅուԾիւբից, եւ չկարողացայ ոչ մէկ ձեւ յղումով ուղարկել, բայց մեյլով ուղարկեցի, որ լսի։ ինչեւէ։

ընկերներս միշտ զարմանում էին, որ ասում եմ «հա, ես անցանց եմ լսում, քաշում եմ երգերը, եւ լսում եմ», իհարկէ, OGG ֆորմատով։

այդպիսով ես.

  1. կախուած չեմ լինի 1) համացանցից, 2) սերվիսից (ասենք ՅուԾիւբից) 3) տեղադրողից, ասենք եթէ մէկը ջնջած լինի որ ՅուԾիւբի հաշիւը ։Պ

  2. կարող եմ հանգիստ կիսուել։

  3. որակի ընտրութիւն ունեմ։ մի գուցէ չեմ ուզում լսել այս պահին բարձր որակի յուծիւբից, մի գուցէ այս երգը միացնելուց ուզում եմ միայն ձայնը լինի, անկապ տեղը չքաշի վիդեոն, եւ այլն։

ու հա, հնարաւորութեան դէպքում, փորձում եմ լսել .FLAC (: բայց դէ ընկերներիս մեծ մասը ոչ թէ միայն mp3 են լսում, այլ նաեւ չգիտեն ինչ է ogg-ն եւ flacը։

տենց։

մեյլ քլիենթ

Մօտ 2 օր տանջուելուց յետոյ, երկար բարակ չաթից յետոյ, կարողացայ Mutt֊ը քոնֆիգ անել, եւ օգտագործել, բայց վերջում դուրս չեկաւ, չնայած ինձ էնքան էին գովել այն (։

յիշեցի որ ընկերներիցս մէկը ինձ alpine֊ով էր նամակ գրում, ասեցի փորձեմ՝ չստացուեց, ուղղակի իմ IMAP հանգոյցի հետ չէր կարողանում կապուել, ստիպուած հետ անցայ Mutt։

յետոյ պատահական երբ կարդում էի alpine-ի մասին, մէկը գրել էր, որ Exim mail server-ի հետ խնդիրներ է անում, պէտք է unix username-ը եւ IMAP username-ը նոյնը լինի, իսկ իմ մեյլն է antranig [շնիկ] pingvinashen.am, բայց յունիքս անունս է antranigv 🙁

բացեցի նոր հաշիւ կարգիչումս, այս անգամ antranig անունով, եւ աշխատեցրեցի alpine-ը՝ ԱՇԽԱՏԵՑ !! 😀

նպատակս այն էր, որ ինչքան կարող եմ մնալ կոնսոլում, ու ստացուեց (։

միակ բանը որը պակասում է alpine-ից, դա PGP-ն է։ Mutt-ը բայ դիֆոլթ ունի PGP-ի օգնութիւն, իսկ alpine-ը ասում են երկար բարակ գործ է, ամէն դէպքում, պէտք է փորձեմ (։

տենց։

UPDATE: նոր մտածում էի, եւ հասկացայ, որ ինձ Midnight Commander-անման մեյլ քլիենթ է պէտք։ mcmail? հմմ։

թարգմանութիւն

Desktop enviroment — աշխատանքային սեղանի միջավայր։

Window manager — պատուհանների ղեկավար։

կարծում եմ վատ թարգմանութիւն չի, ինչքան ման եկայ, չգտայ համացանցում, ասեցի մի բան մոգոնեմ, որ մարդկանց հետ խօսելուց գրուելուց աւելի շատ հայերէն օգտագործենք քան այլ լեզուներ (։