ֆրեյմները հանելու մասին

Քանի որ վերջերս MPlayer-ի եւ «պարզ սակայն ճշմարիտ»-ի մասին էի խօսել, ցանկանում եմ արագի մէջ բանման ցուցադրեմ որը անում եմ տերմինալով տենց արագի մէջ ։Ճ

նախ սա ենք քաշում, սենց՝

$ youtube-dl https://www.youtube.com/watch?v=jBQdfcLhts8

Քաշեց։ Հիմայ եթէ ուզում եմ դիտել, սենց՝

ու հիմայ ինձ պէտք էր ուղղակի որ էս Վիդեոյից մի քանի մաս բաժանեմ ֆրեյմների ։Ճ որ կարողանամ սիրուն նկարներ ունենալ Jolla Tablet֊ից ։Ճ

Սկզբում մտածում էի թէ պէտք է s-ն սեղմած պահեմ, վերջում պարզուես որ, այն մասը որի ինձ պէտք է, կարող եմ ասենք էդ պահին սեղմել S (արդէն մեծատառ՝ Shift-ը պահելով) ու ինքը գործը կ’անի ։Ճ

Գրում եմ.

$ mplayer -vf screenshot 'Jolla Tablet. We make it. You make it yours.-jBQdfcLhts8.mp4'

բացատրութիւն. «-vf screenshot»-ը ակտիւացնում է էկրանահանելու ֆունկցիան։

Հիմա եթէ նայելոց հասնում եմ իմ ուզած մասը, ուղղակի սեղմում եմ փոքրատառ «s» որպէսզի այդ վայրկեանը էկրանահանի, կամ էլ մեծատառ «S» որպէսզի արդէն սկսի ամէն մի ֆրեյմ էկրանահանել ։Ճ պէտք է կրկին անգամ սեղմենք «S» որ կանգնի էկրանահանելուց ։Ճ

Օրինակ ես մոռացայ ու վերջում նայում եմ թէ.

[antranigv@SAL9000 Jolla-Tablet]$ du -h .
4.8G

😀 մամա՜ մօտ 5ԳԲ ։Ճ

ու սա էլ սիրունիկ նկար-մկար ։Ճ

Ասածս ինչ ա՝ ուղղակի մտածել է պէտք ։Ճ ոչ թէ Վինդոզացման գնալ կոճակներ սեղմել 😉

ու տենց (։

Ասք արտայայտուելու մասին

Լինում են, չէ՞, դէպքեր, որ ասենք՝ մարդ չի կարողանում արտայայտուի։

Ես դրա համար շատ լաւ լուծում եմ գտել, լաւ, գոնէ ինձ համար։ Մի շատ փիս բնաւորութիւն ունեմ չաթուելուց. Երկար բարակ գրում եմ, միտքս գրում եմ ինչպէս որ կայ, ասենք՝ փիդջինի գրելու տեղը լցւում է (ու ինձ մօտ ես դիֆոլթից աւելացրել եմ մի քանի տող), իսկ վերջում՝ Ctrl + A ապա ← A.K.A սպանում եմ ինձ նամակս

Ժամանակին մի հատ Talk անունով ծրագիր կար, ինքը չաթուելու համար էր, բայց ոչ թէ պէտք է գրես քո նամակը ու յետոյ սեղմես ⏎ , այլ՝ ինչ մուտքագրում ես ինքը միւսի մօտ ցոյց է տալիս։

Մի պահ պատկերացրէք դա։ Դա նման է որ դիմացի մարդու ուղեղը կարդաս, անգամ սիրտը։ Դա նման է նրան, որ, ասենք՝ եթէ մէկը Ձեզ ասի գրի ես սիրում եմ քեզ, ու դուք էլ էդ մարդուն էք սիրում, բայց չէք կարողանում պատասխանել, ոնց որ շոքի մէջ լինէք, բայց գրում էք չաթում Ախր ես էլ քե՜զ, ու յանկարծ ↲ սեղմելու տեղ սեղմում եւ պահում էք ← կոճակը… ուշ է… ինքը արդէն տեսաւ։ Ինքը անգամ տեսաւ որ ջնջում էք։ Ինքը արդէն վիրաւորուեց։

Ինչո՞ւ ենք բարդացնում մեր զգացումները, չեմ հասկանում, ճիշտն ասած՝ էս նոյն հարցը ինքս ինձ եմ տալիս, ու մէկ է՝ չեմ հասկանում։

Կարօտե՞լ ես՝ զանգիր։

Սիրում ես՝ ասա։

Ու եկէք այսուհետ Անդրանիկութիւն անկապութիւն չանենք, այլ լինենք Պինգուինների նման։

Սակայն հարցը միայն սիրոյ մասին չէ։ Օրինակ շատերը քաշւում են նոյնիսկ իրենց մտերիմներից, թէ՞ մենակ ես եմ տենց, շատերը ծնողներից։ Ու ամենավատը երբ մարդ ասենք՝ ես ինքն իրենից է քաշւում։

Ու տենց։

համացանցից կորելու մասին

Ֆեյսբուքեան ընկերներս մտածում են, թէ ես կորչել եմ, անգամ երբ իմանում են թէ այս-ինչ պրոֆիլի ետեւում ես եմ թաքնուած, գրում են այ կորա՜ծ էս ո՞ւր ես չկաս։ Ու ինձ պահի տակ թւում է թէ ես իրականից կորչել եմ այս աշխարհից, բոլորը ասում-խօսում են թէ «վա՜խ Անդրանիկը, էդ ուր ա կորչել, վաղուց չկայ, չենք տեսնում իրան»։ Ի դէպ՝ նոյնիսկ երբ ինձ մեյլ են գրում, կրկին անգամ հարցնում են «Էս ո՞ւր ես, չկաս»։

Սկզբում մտածում էի, թէ իրականից կորչել եմ։ Մի պահ եկէք մտածեն, հա՞ (։ արդէն 3 ամիս է չկամ Դիմագրքում, բա բլո՞գս, բա Սփիւռքո՞ւմ, բա Թուիթթերո՞ւմ։ Էլ չասեմ, որ չաթում միշտ առցանց եմ (անգամ քնած ժամանակ)։

Ու հասկացայ, որ իրականում, ոչ թէ ես եմ կորչել, այլ ոմանց համար համացանց բառը սահմանափակուել է Դիմագիրք բառով։ Իհարկէ դեռ կան մարդիկ ովքեր ապրում են Օդնոյում ։ՃՃՃ

Ու մէկ, ինչ էլ անես, 90%-ի համար ֆեյսբուքից էն կողմ բան չկայ։ Միակ ձեւը այն է, որ Ցուկերբերկը յայտարարի, որ ինքը թուրք կամ ադրբեջանցի է, որ Հայերս հեռու մնանք, կամ գոնէ մենակ ֆեյսբուքով չսահմանափակուենք։

Բա ո՞նց էք (։

ջուջուլի ջաբեր

փաստօրէն այսքան ժամանակ անց դեռ Ջուջուլը չի փակել իմ Ջմեյլի կապը արտաքին XMPP հանգոյցների հետ։ ահա։ ես կարողացայ աւելացնել իմ Սփիւռքի XMPP-ի հաշիւը իմ Ջմեյլին, եւ կարողացայ ինքս ինձ հետ չաթուել ( #foreveralone լօլ)

Հիմայ մնում է հասկանանք, ո՞նց անենք, որ միւս օգտատէրերն էլ կարողանան կապուել իմ (մեր) Սփիւռքի չաթին, թէ՞ հանգաութ անցնելուց յետոյ էլ ձեւ չկայ։

Ասք անկապ դիզայնի մասին

Առաջին օրուանից որ բացել եմ բլոգս, մի բան կայ, որի մասին անգամ մտածելը անկապ եմ համարում, դա դիզայնն է, բլոգի, եւ առհասարակ ինչ-որ կայքի դիզայնը։ եւ ոչ միայն կայքի։

Շատ շատ մարդիկ՝ ընկերներս, ծանօթներս, անգամ կոլեգաներս, ինձ ասում էին թէ շատ ձանձրանալի է իմ բլոգը, իր տեսքը՝ մի հատ սպիտակ թուղթ ու սեւ տառեր են, եւ վերջ։ Եւ ամէն անգամ փորձում եմ այս թեման ցրել քանի որ դա զուտ իմ կարծիքն է, թէ «ինչ-որ բանի լաւն ու վատը, ոչ թէ տեսքով է որոշւում, այլ պարունակութեամբ»։ Ու այս կարծիքս մարմնաւորելու համար միշտ օրինակ եմ բերում «մաման ծաղկաման կայք-էջ»-ը։

Հարցը, ըստ՝ իս, մենակ կայքերին չի վերաբերւում, օրինակ՝ ինչ իմաստ ունի ասենք ստեղծել թոյն դիզայնով եւ վիդջեթներով մի կայք, եթէ իր պարունակութիւնը զիբիլ է, ասենք՝ ամէն ինչ չազատ ծրագրերի եւ անկապ հեռախօսների ու նման զր-2-զիբիլների մասին։ տենց օրինակներ շատ կան։

Չնայած կարող է եւ լինել կայքը ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ օգտակար նիւթերով լի։

Սակայն խնդիրը, ինչպէս նշեցի, մենակ կայքերը չեն։ բնաւ։ ասենք կան չէ՞ շատ սիրուն ու սեքսի գեղեցիկ ծրագրեր, նայում ես ասում ես վաաաու էս ինչ թոյն գրաֆֆիկա ա, բայց բան չի անում, համեմատած պարզ եւ ամէն ինչ անող մի կոնսոլային ծրագրի։

Շատ պարզ օրինակ բերեմ։ Պատուհան Վինդոզ 7-ի օրոք մի հատ ծրագիր կար, անունը Windows Media Center, որը իբր պէտք է զբաղուի ասենք երգերը միացնելով, կինոն ցոյց տալով եւ այլն։ բայց նորմալ բան չի անում։ եթէ անում էր առհասարակ։

Իսկ միւս կողմից ունենք շատ պարզ ծրագիր՝ mplayer, որով հնարաւոր է համարեայ ամէն կոդեք՝ երգ թէ վիդեո բացել/աշխատեցնել, ու ամէն ինչ անել, անգամ լրիւ շուռ տալ, էկրանահանել ու նոյնիսկ ամէն մի ֆրեյմ էկրանահանել։

Հիմայ, օրինակ, ուզում եմ Կիթառ-tool ծրագիր մը սարքել, ԳՆՈւ-ական համակարգերի համար, եւ իր դիզայնը արդէն որոշել եմ, շատ քյարթու սեքսի, մենակ տերմինալային է լինելու, սակայն գրելու եմ ինչ կարողանամ, տյուներից մինչեւ ակորդ փոխող։ Գրաֆֆիկան՝ յետոյ։ էական չէ։ նախ թող իր պարունակութիւնը, կամ տուեալ դէպքում՝ ֆունկցիան թող նորմալ լինի, մնացածը՝ հեչ։

Իսկ ես հաւէս չունեմ նստեմ եւ խզբզեմ սիրունացնեմ բլոգս, նենց որ թող սենց ձանձրանալի էլ մնայ։ կարեւորը միջինը զիբիլ չլինի։ երեւի։

Ու տենց։

Հայաստանում ապրելու մասին

Երբ ես նոր էի եկել Հայաստան, դեռ 16 տարեկան էի, գնում էի աւագ դպրոց, ու ամէն առաւօտ ես նստում էի երթուղային, հիմնականում համար 44-ի երթուղայինը, այդ ժամանակ այն դեռ աւտօբուս չէր, ու շատ մարդիկ էին նստում այն, չնայած որ ես բարձրանում էի ՀԱԹ-ից Մալաթիա, սակայն մի քանի րոպէի ընթացքում արդէն մարդիկ թափւում էին պատուհաններից։

Նախ պատմեմ առաջին օրուաս մասին. գնացի դասի, երեքշաբթի օր էր, ծանօթանում էի նոր դասարանցիներիս հետ, ովքեր ինձ շատ սիրով դիմաւորեցին, ճիշտ է, այսօր զբաղուած լինելու պատճառով չեմ կարողանում շատ շփուել իրենց հետ, ճիշտն ասած՝ ոչ էլ ծնողներիս հետ եմ կարողանում նորմալ շփուել, սակայն դասարանցիներս շատ մեծ դեռ ունեն իմ կեանքում, իրենց շնորհիւ ես կարողացայ ինտեգրուել Հայաստանեան միջավայրին։

Դասը աւարտեց, տղերքը ինձ ճամփեցին կանգառ… ես այնքան ուրախ էի, որ նրանք ինձ բացատրեցին, թէ ինչպէս օգտուեմ երթուղայինից, իմ տեղն էլ հաշիւը ստացան, ու վարորդին ասեցին, թէ որտեղ պէտք է իջնեմ, ու իջայ մեր կանգառում եւ ուրախ-ուրախ գնացի տուն։

Սա միայն սկիզբն էր։ Յաջորդ օրը, բնականաբար, պէտք էր որ կրկին նստէի, սակայն այս անգամ գնայի դասի… նստեցի, հասայ կանգառ, եւ խնդրեցի վարորդին, որ պահի… նա պահեց, իսկ երբ ես ձեռքս մօտեցրեցի, որ 100 դրամը տամ, նա մերժեց, ասելով՝ իջիր ախփար, իջիր…

Եւ այդպէս շարունակ մի քանի ամիս, քանի որ ես նոր էի, աւելին՝ ես վատ վիճակում էի գտնուում՝ պատերազմից էի եկել, ու ամենակարեւորը՝ եկել էի հայրենիք, իսկ Հայրենիքիցս մարդիկ փախնում են, իսկ ես գալիս եմ Հայրենիք… շատերը զարմանում էին, թէ ինչու էինք գալիս Հայաստան եւ ոչ թէ գնում Եւրոպա, ասելով՝ թէ այնտեղ մարդկանց օգնում է կառավարութիւնը… Այո՛, կառավարութիւնը օգնում է, բա յետո՞յ ի՞նչխ էք… իսկ մարդի՞կ… Եւրոպայում հայր ու զաւակ իրար չեն օգնում, քոյր ու եղբայր, ուր մնաց անծանօթները իրար։

Իսկ իմ Հայրենիքում, ես հասկանում եմ ինձ, մարդիկ հասկանում են ինձ, ազգակիցներս հասկանում են ինձ, ինձ էլ ի՞նչ է պէտք… աշխատա՞նք։

Աշխատանք էր պէտք մի շրջանով ինձ, եւ ես աշխատեցի որպէս մատուցող, այն էլ Զուարթնոց օդանաւակայանում, մօտ երկու ու կէս ամիս, առաջին ամիս ու կէսը շատ լաւ էր, ի դէպ՝ ես հիմնականում գիշերներն էի աշխատում… ինչո՞ւ… ուրեմն՝ գիշերը ժամը իննից աշխատում էի մինչեւ առաւօտ ժամը իննը, որ յետոյ գնամ տուն ու քնեմ Ամերիկեան համալսարան դասի, ու գնում էի մի քանի ժամ էլ դասի… դասի ժամանակ էլ լա՜ւ քնում էի։ Այնքան լաւ էի քնում, որ մի անգամ ընկերներս իմ համար դաս չէին արել, որ ես չ’արթնանամ ու որ ես դասը չփախցնեմ։ Իսկ երբ չէի քնում դասի ժամանակ, իհարկէ, քնում էի երթուղայինի մէջ՝ համար 21 երթուղայինի to be more exact… Հիմնականում հենց վարորդի կողքն էլ նստում-քնում էի… ու յայտնուում էի վերջին կանգառում, ու քայլելով հետ էի իջնում մեր տուն։ Լաւ ա շատ հեռու չէր։

Մի անգամ վարորդը ինձ հարցրեց, թէ ինչու եմ այսքան քնքուշ քնկոտ, ես էլ իրեն պատմեցի իմ աշխատանքի ու դասի մասին… ու էլի քնեցի ։ՃՃ

Ճիշտն ասած՝ ես բան չէի սպասում, սակայն սխալ դուրս եկայ… ամէն անգամ երբ քնում էի, ինքը ինձ արթնացնում էր մեր տան կանգառի մօտ, նոյնիսկ ես քանի անգամ քնաթաթախ էի եւ մոռացել էի վճարել 100 դրամը, իսկ ինքը՝ չթողեց վճարեմ… Նա արդէն գիտեր, որ ես դրսից եմ եկել, ու ասեց, թէ նա ցանկանում է ինձ օգնել, որ միասին կարողանանք ապրել մեր երկրում։ Ասում էր՝ վերջապէս մարդ, ով ցանկանում է ապրել ՀՀում։

Հայաստանը մի գուցէ ամենալաւ երկիրը չէ ապրելու, սակայն որպէս Հայ, ոչ թէ միայն ամենալաւ տեղն է, այլեւ միակ տեղը։

Ասանկ բաներ։

Գրառում QR code-ի մասին

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել

$ man qrencode

եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։