Օրական պահոցներ՝ 11 Մայիսի, 2015

մարդկային տարրական շփման մասին

Ինձ շատ են ասում՝ դու ո՞նց ես շփւում մարդկանց հետ, կամ առհասարակ շփւո՞ւմ ես, գոնէ գիտե՞ս մարդկութիւնն ինչ է։

ու ես ինքս ինձ միշտ մտածում եմ ազատ ժամանակ թէ ես ինչքանով եմ մարդ (կամ ինչքանով մեքենայ չեմ), ու ինձ թւում է թէ շատ քիչ եմ մարդ։ նախ.

դրա համար որ մարդկանց մեծամասնութիւնը ինձ ասում է թէ մարդկային շփումը չգիտեմ, ուրեմն այդպէս էլ կայ՝ չգիտեմ։ բայց իրականում ըստ իրենց, ու իրենց մօտ ստանդարտիզացած «մարդկային շփումը»-ի համաձայն։

ինձ մօտ ամէն ինչ հակառակն է, չգիտեմ՝ դա լաւ է թէ վատ, բայց հակառակն է։

օրինակ մարդիկ իրար ամէն օր հարցնում են թէ ոնց են, ասենք ֆեյսբուքում տեսնում են թէ կանաչ ա ու գրում են «բարեւ, ո՞նց ես» ու գնում է ձանձրալի անկապ խօսակցութիւն՝ լաւ, բա դո՞ւ, բա յետո՞յ, դա՞ս, կին երեխա՞յ, պրծ։ անցաւ գնաց։

ես տարին մի երկու անգամ եմ մարդու հետ շփւում, ասենք մի քանի ամիսը մէկ մեյլ եմ գրում՝ ողջոյն, ո՞նց ես, սա սա ու սա խնդիրները ո՞նց լուծեցիր, տնեցի՞ք, ինչո՞վ օգնեմ։ ու ինձ հետ են պատասխանում, ու եթէ մի բան հետաքրքրի հետ եմ մեյլում հարցերս տալով, մինչեւ մի 2 օրում մեյլվենք ու մեր թեմաները վերջանայ։

ու եթէ մարդը լաւ ա, խնդիրը չունի, ի՞նչ մեյլեմ, ի՞նչ գրեմ, որ գրեմ էլ անկապ իր ժամանակն եմ կորցնելու, ախր շատ լաւ ա՝ ապրի ինքը, թող առաջ գնայ, թէ բան պէտք լինի՝ ինձ գրի, փորձեմ օգնել։ բայց յանկարծ վատ չլինի՝ ով ուզում ա լինի՝ կը գժուեմ, ուզում ա մի անգամ տեսած ծանօթս լինի, չէ, չէ, ամէն ինչով փորձեմ օգնել, ծանօթներ գտնել, թէկուզ իրեն լաւը ցոյց տալ, խորհուրդ տալ, թեման նաեւ ասենք ցրել ինչ-որ երգ ուղարկելով։ բա։

ինձ թւում է (մի գուցէ սխալ է թւում), թէ, հա, ես մեքենայ եմ, ու երեւի նրա համա՞ր եմ մեքենայ, որ ուրիշների նման ոչ թէ ամէն օր եմ հարցնում, ու ձեւական, անկապ, ու երբ մարդը վատ է լինում, ուղղակի կարդում եմ իր ՖԲ ստատուսը թողնում գնում եմ, այլ նրա համար, որ իր սուղ ժամանակը չեմ խլում, այլ պէտք եղած ժամանակ եմ գրում, ու իր վատ օրերին էլ փորձում եմ հասնել, մի գուցէ հենց դրա համար էլ քիչ մարդկային եմ։ չգիտեմ շփուել մարդկանց հետ։

մարդկային տարրական շփումը ստանդարտացման մէջ շուտով կը լինի՝ անպայման ՖԲով նամակ գրել, գիշերները թվիթ անել, կամ մէկ մէկ գոնէ լայք ու ֆավորիթ։ հա դէ, այսօր մարդիկ այնտեղ են ապրում։

օրինակ գիտէի՞ք որ ասենք շատ երկրներում, օրինակ Սիրիայում, հեռախօսով զանգելն է ընդունուած, ասում են՝ վայ բա մի հատ զանգի էս բարեկամին, վաղուց չենք զանգել։ ասես պարտականութիւնը լինի։ բայց էդ նոյն բարեկամը լինի վատ օրի, զանգողները, ինչպէս միշտ, մնում են զանգողներ, ու նրանք ովքեր Զատիկից Զատիկ էին զանգում, գնում ու իրենցից շուտ հասնում են հիւանդանոց։

երեւի պէտք է մի հատ վերանայենք ամէն ինչ մարդկային շփման մասին ստանդարտները, երեւի։

ասանկ բաներ

Պատասխանել մեյլով