Օրական պահոցներ՝ 29 Մայիսի, 2015

ասք գնու լինուքսին մեղադրելու մասին

Շատ է լինում երբ լաւութիւն եմ անում ու մարդկանց համար գնու/լինուքս եմ տեղադրում, դէ ասենք համ վիրուսներից են ազատւում, համ միշտ թարմ է մնում համակարգը, համ բութ ու չաղ չէ, անգամ շատ հին կարգիչների վրայ է աշխատում ամենաթարմ միջուկները եւ ծրագրերը (օրինակ մը), համ էլ բոլոր պէտքական ծրագրերը կան շտեմարաններում։

բայց միշտ նոյն բանն է պատահում ինձ հետ, մի՛շտ։

եթէ մի բան «էն չի», առաջին հերթին Անդրանիկն գնու/լինուքսն է մեղաւոր, ինքը մի բան սխալ արեց, մի բան փչացրեց։

օրինակ Հայաստանից գնալուցս առաջ մի աղջկայ մօտ տեղադրել էինք, ու մի անգամ էլ գրում է թէ փչացել է, յու էս բի բջջային կապը չի աշխատում։ կապուեցի իր հետ, պարզուեց թէ ամէն ինչն էլ թամամ է, ուղղակի սարքն է փչացած, թոյլ միացում ունի։

այստեղ 2 կէտ կայ.

  1. ինձ ու ընկերոջս հետ կապուեց։ հա իհարկէ, հո չէ՞ր գնալու սայատ նովա, մտնէր հարցնէր թէ ինչու չի աշխատում, քանի որ դրանք գնու/լինուքսից չեն հասկանում բնաւ(?), ու իրենց նաեւ ձեռնատու էլ չէ մարդկանց մօտ նորմալ համակարգ տեղադրել (թէ ինչու՝ ներքեւում)։

  2. առաջին հերթին մեղադրել մի նոր բանի՝ գնու/լինուքսին։ ինչո՞ւ է լինուքսը մեղաւոր, քանի որ նո՞ր է օգտագործում, թէ՞ քանի որ քիչ անուն ունի, ուրեմն հնարաւոր է չինական վատն է։

լաւ, մօտաւոր բայց աւելի խորը դէպք էլ. ընկերներիցս մէկը որոշում է անցնել գնու/լինուքս, բայց սա տարիներ առաջ էր, մի 8 տարի առաջ, Սիրիայում, ու ինքը նոր գրաֆիկ քարդ ունէր, ահագին թանկանոց։ տեղադրեց համակարգը ու գրաֆիկական քարդը փչացաւ։ ի լաւ մեզ, պէտք չկար նորը առնել, կարողացանք սարքել, բայց էլի՝ նա մեղադրում էր գնու/լինուքսին։

ահագին ժամանակ անցաւ, ու ես հասկացայ թէ խնդիրը գնու/լինուքսից չէ բնաւ, այլ վենդորից՝ Nvidiaից, քանի որ փակ դրայվերներ էին սարքում այն ժամանակ, ու ահա մեր update անելիս համակարգը, ինչ-որ ալտերնատիւ սարքավար տեղադրելիս փչացաւ։ բայց համայնքը ինչո՞ւմն է մեղաւոր եթէ վենդորը տականք բիզնես մօտեցում է անում։

այդ օրերը արդէն չկան այդքան էլ, արդէն բաց ալտերնատիւներ կան, որոնք նաեւ ազատԾԱ են, ու շատ լաւ են աշխատում, օրինակ եթէ տարիներ առաջ իմ լափթոփի համար պէտք է դնէի սեփականատիրական սարքավար իմ վայֆայի համար, այսօր արդէն մի քանի ԱզատԾԱ ալտերնատիւ կայ։

բայց մի հատ այդ Սայաթ Նովա փողոցի մասնագէտներին հասկանանք, ինչո՞ւ չեն տեղադրում գնու/լինուքս։ իհարկէ դա բիզնես մօտեցում է։

եթէ գնու/լինուքս տեղադրի, ապա կարգիչը ուշ է փչանալու, ու մարդիկ չեն գալու ասեն «վայ վիրուս է ընկել, ֆորմատ արէք» ու իրենք մի քանի կոպեկ աշխատեն, դէ գնու/լինուքսում ինչ վիրուս։

սա ծրագրայինի կողմից, իսկ հարդի կողմից, ինչպէս նշեցի, հնարաւոր է 1GHz 512MB Ռամ ունեցող սարքի վրայ էլ քշել, այսինքն տարին մի անգամ մարդիկ չեն գայ ասելու թէ «վայ մեզ վերջին վինդոզն է պէտք, դրա համար էլ պէտք է նոր հարդ առնենք»

ես ամիսներ առաջ մի հին, շա՜տ հին կարգիչի վրայ անում էի նոյն այն գործերը որոնք ես անում եմ այսօր իմ կարգիչի վրայ՝ RSSով կարդալ լուրեր, մեյլ գրել, նամակ գրել, մտնել կայքեր, երգ լսել, նոյնիսկ ծրագրաւորում անել, ասենք փայթնով։

ո՞ւմ է պէտք գնու/լինուքսը ամենաշատ, իհարկէ սովորական մարդկանց։ իսկ այն կարծրատիպը թէ գնու/լինուքսը ու առհասարակ յունիքսը ծրագրաւորողների համար է, պէտք է դա մոռանալ, ի վերջոյ, ինչո՞ւ ասել «վայ բարդ է լինուքս տեղադրելը», ախր այդ նոյն ասողը ե՞րբ է վինդոզ տեղադրել, որ մի հատ էլ գնու/լինուքս տեղադրեր, անգամ Ռիչարդ Սթոլմանը կեանքում ԳՆու/Լինուքս չի տեղադրել, այլ իր ընկերներն են տեղադրել իր համար։

մէկ խօսքով։

Պատասխանել մեյլով