Ես էլ ասում եմ, թէ ինչու այս քանի օրը չեմ կարողանում իմ ջմեյլ օգտագործող ընկերներիս նամակ գրել, դու մի ասա, որ Գուգլ ձաձան, քանի օր է, մի խումբ մարդկանց առանց զգուշացնելու իրենց gmail.com֊ում չաթը փոխել է hangouts֊ի, ու վատն էն ա, որ առանց հարցնելու։
Օրական պահոցներ՝ 27 Հունիսի, 2015
ցանցաղբ
մատեանս աննորմալ քանակի ու ժամանակի ցանցաղբային մեկնաբանութիւնների հարցակման տակ է։
անցեալ կատարեալ
Այն պահը, որ ապագայի հետ անցեալ կատարեալ ժամանակով ես խօսում։
ֆայրֆոքս
Ինչպէս անել, որ Ֆայրֆոքսը չարտահոսի անձնական տուեալները՝ Stop Firefox leaking data about you։
ուրախութիւն
ինչքան քիչ բան է պէտք իրականում ուրախութեան համար… իսկ դա որ կորցնում ես, արդէն ոչ թէ մենակ տխրում ես, այլ նաեւ չես կարողանում հետ ուրախանալ։
ցօգ
չէ, բլոգս ինձ հերիք է, հա ընկնում եմ աւելորդ պակաս բաներ եմ ման գալիս՝ ԳՆՈւստատուս, Սփիւռք, ուֆֆ, հա, իմ ընկերների համար կը բացեմ, իմ ընտանիքի, բայց ես բլոգում եմ ապրում։
աւատար
մարդու երես աւատար չեմ ուզում տեսնել։