Օրական պահոցներ՝ 12 Հուլիսի, 2015

Բարի Լոյս

Բարի լոյս, այո, այսօր շատ շուտ եմ արթնացել, բայց նոր եմ կարգիչի դէմ նստում։

բայց այսօր չեմ ասի «ձեր մնացած կիրակի օրերից չտարբերուող կիրակի օրը բարի լինի», քանի որ այսօր բոլորիս համար էլ տարբերուող օր է, այսօր վարդավառ է 😉

եթէ հայաստանում լինէի, ապա շատ հաւանական է որ հիմայ ընկերներով Գառնի տաճարի ճանապարհին լինէինք, ինչպէս ամէն տարի։ բայց ես այսօր Հայաստանում նշման մասին չեմ պատմի, մէկ է բոլորս գիտենք այն։ Ճիշտն ասած՝ չէ, ես չգիտեմ թէ Երեւանում ինչպէս են տօնում, միշտ Գառնիում եմ եղել այդ օրերին, այնպէս որ դուք պէտք է ինձ պատմէք դրա մասին 😉

լաւ, ես այսօր պատմելու եմ Սիրիայում, աւելի ճիշտ՝ Հալէպում վարդավառի մասին (։

Նախ ասեմ, որ Հալէպում հայկական համայնքը այնքան հզօր էր, որ այսպիսի տօները մեր կեանքից մի մասն էին կազմում, ի տարբերութիւն ոչ-արաբական-աշխարհում հայկական համայնքների մասին, որտեղ նման տօները, լինի դա կրօնական, ազգային, թէ նախաքրիստոնէական, կարճ ասած՝ մեռնում են ու մոռացւում, շատ մարդիկ նոյնիսկ չգիտեն թէ տօնը ինչի մասին է։ լաւ, դա մի այլ օր կը քննարկենք միասին։

Եթէ Հայաստանում տեսնում ենք թէ բոլոր հայերը միասին վարդավառն են տօնում, իհարկէ մեզ նորմալ է թւում, բայց երբ գնում ես Հալէպ, մանաւանդ նոր գիւղ թաղամասը, կը նկատես որ նոյնիսկ արաբ երեխաներն են հայերի հետ արդէն խաղում, ասես իրենց տօնը լինի, ու մենք բոլորս բալքոնների մէջ աւազան էինք դնում, զինուած սպասում էինք անցորդների, որ ջրենք բոլորին, ու բոլորս էլ ջրում էինք եւ ջրւում։ օտար երկրում, օտար ազգի հետ, օտար պետական կրօն ունեցող ժողովրդի հետ զգալ քեզ այնպէս, ինչպէս քո եղբայրներն են զգում հայրենիքում եւ նոյն ձեւ տօնը նշել, իհարկէ, մենակ Սիրիայի ու Լիբանանի մասին է խօսքը գնում (։

ակումբների մէջ, ու ոչ, խօսքս կլուբ ասուածի մասին չէ ։Ճ մենք ակումբ ասելով նաեւ հասկանում էինք մեր կուսակցութիւնների երիտասարդական միութիւններն ու պատանեկան միութիւնները, ինչպէս նաեւ սկաուտական շարքերի, քայլիկների ու արծւիկների հանդիպումների ժամանակ, միասին նշում էինք վարդավառը կազմակերպելով ջրային խաղեր ։) շատ հաւէս էր, իհարկէ։ չմոռանամ նաեւ ասել կիրակնօրեայ դպրոցների մասին, երբ երեխաները հաւաքւում էին եկեղեցիների մէջ, եւ տօնում։

Մեզ մօտ 10-12 տարեկանից երեխային «քցում» են փողոցը որ աշխատի, մեքենայ սարքել սովորի, ոսկերչութիւն, իմ աշխատանքին որին գնում էի ասում էինք «մկլամջի», կամ այսպէս ասած՝ քար քցող, ոսկու վրայ քար էի դնում, մի խօսքով։ մի օր պէտք էր ոսկին տանէի մեր ուարշէից՝ արհեստանոցից, ուրիշի մօտ, ճանապարհին գնում էի, մէկ էլ՝ ԲՈՒՄ, մէկը մի թոյլ ջուր լցրեց վրաս ։ՃՃ մի երեխայ էր, ծիծաղեցի ու գնացի։ տարայ եւ հասցրեցի ոսկին տիրոջը, եւ երբ հետ էի գալիս, ԿՐԿԻՆ անգամ, ՆՈ3Ն տեղը, նոյն տղան ու էլի ՇՐԽ, մի հատ էլ վրաս լցրեց ։ՃՃ այ այն ժամանակ շատ խնդացի ։Պ

հաւէս էր իհարկէ, բայց շատ եմ նեղւում որ տեսնում եմ, ասենք Ռուսաստանի սփիւռում, մեռած համայնքների վիճակը, ԱՄՆ-ներում չգիտեմ ինչպէս են, բայց Սիրիայում եթէ մի գիւղում կար 2 հայ ընտանիք, ապա անպայման տօնում էին միասին ցանկացած տօն։

ու տենց, ձեզ էլ ցանկանում եմ բարի աստղային ջրային պատերազմներ ։Ճ

Պատասխանել մեյլով