Օրական պահոցներ՝ 16 Դեկտեմբերի, 2015

Փոդքաստինգ

Ես օրիցօրէ աւելի եմ համոզւում որ մեր Հայաստանեան համայնքին պէտք է հիմնականում փոդքասթներ, քան ասենք թերթեր եւ ցօգեր (բլօգներ)։

երիտասարդները հիմնականում ականջակալով են ման գալիս, տարէց մարդիկ արդէն նոյնպէս, երեխաները նոյնիսկ ականջակալներով են ծնւում, իսկ գիրք կարդացողները շատ նման են ԱզատԾԱ օգտագործողներին. ինչքան էլ շատանան, մէկ է ոչ կարդացողները աւելի շատ են լինելու, ինչպէս ասենք սեփականատիրական ԾԱ օգտագործողները աւելի շատ են լինելու։

ի դէպ. չեմ ասում մեր յոյսը կորցնենք, չէ, ասածս այն է, որ ներսից այս պահին բարդ է, պէտք է դրսից էլ ճնշում լինի, ասենք պետական մակարդակով, կամ ասենք կրթական, կամ տարածքային, եւ այլն, դա լինի գիրք կարդալը թէ Ազատ ԾԱ օգտագործելը ։ՃՃ

լաւ, անցնենք ետ մեր թեմային։

քանի որ բոլորը ականջակալներով են ապա կարելի է փոդքասթներ սարքել, օրինակ Ջինենք արդէն սկսել են, իսկ Մարտիրոսեանը արդէն վլօգ է սկսել վարել, որը կրկին անգամ ասենք հնարաւոր է լսել։

յոյս ունեմ թէ ես ու Ազատեանը նոյնպէս կը սկսենք, երեւի թէ ԱյԹիոտ թեմաներ, կամ էլ, քանի որ երկուսս էլ ուտել ենք սիրում, ասենք խոհանոցային (սա կատակ չէր բայց կարող էք այդպէս ընդունել ։Պ)

մի շատ կարեւոր մանրուքի մասին եմ ուզում խօսել։

այսօր մարդկանց համար չկայ «չաթ» հասկացութիւն, նա ճիշտ է չի մեռել, սակայն պարտուել է, քանի որ արդէն մարդկանց համար կայ «ֆեյսբուք, հանգաութս, վայբռ, վաթսապպ եւ այլն»։

նոյնը կարող է լինել փոդքասթի ժամանակ, եթէ մէկին ասես «օ իսկ ես փոդքասթ եմ վարում» ու քեզ ասենք «օհ իսկ ափ ունե՞ք», ասես առանց ափ չի լինի փոդքասթ, կամ «օհ իսկ ՅուԹուբում ինչպէ՞ս է ձեր անունը», ասես առանց Իւ[ծ]իւբ չի լինում։

քանի որ եթէ մենք կախուած լինենք ինչ-որ համակարգերից մի օր, քանի որ իրենք դառնում են ինչ որ բայ դիֆոլթ ստանդարտ, ապա վաղ թէ ուշ իրենք լկտիանալու են, ինչպէս ասենք ջմեյլը մեյլի հարցով, յություբը media content-ի հարցով, իսկ ֆեյսբուքը սոցիալական ցանցերի հարցով։ գոնէ այս մի ոլորտը իրենց «չտանք»։

իսկ շատ հնուց փոդքաթս լսողները, իհարկէ, բոլորն էլ գիտեն Ջփոդդերի մասին, խորհուրդ եմ տալիս օգտագործել այն (։

մինչ։

Պատասխանել մեյլով

խառը

Ինձ միշտ թւում էր թէ պէտք է չորս կողմս անձայն լինի որ ես կարողանամ մտքերս հաւաքել եւ բլօգում գրելու, բայց երեւի ինքս ինձ այդքան էլ լաւ չեմ հասկանում։

ահա նստել եմ Մետրոնոմում, որտեղ մէկը դաշնամուր է նուագում, միւս կողմից կինոյի ձայն է, միւս կողմից էլ շալալաթների1 ձայնը, բայց ես աւելի լաւ եմ կարողանում մտածել քան ասենք տանը, անձայն, տաքուկ թեյով կամ ծանր նեսքաֆէով։ ինչեւէ, անցնեմ առաջ։

ինչ էի ուզում ասել, հա, արդէն երկու ամիս (եւ մէկ օր) է ինչ Հայաստանում եմ, մի տեսակ դեռ հաւատս չի գալիս։ օրինակ եթէ շատերի համար երազանքների քաղաքը Լոնդոնն է, Պաղին է, Վենետիկն է, ապա ինձ համար դա Երեւանն է, ու ամբողջ աշխարհը մէկ տեղ, սակայն Հայաստանը մէկ այլ աշխարհ է։ չնայած որ շատ եմ Սիրիան կարօտում, եւրոպական երկրների շատ օրէնքներին նախանձում, բայց հասկանում եմ, որ իրական երազանքները իդէալական չեն լինում, եւ պէտք է աշխատել երազանքների վրայ։

Հայաստանում առաջին խնդիրը որ ունենք (չնայած այդ խնդիրը ամբողջ աշխարհում կայ, տարբեր ձեւերով), դա կրթական համակարգում է, տուեալ դէպքում ինձ հետաքրքրում է երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում։

մենք ահագին աղքատիկ երկրում ենք ապրում, որը գնալով դրսի ճնշումների տակ է ընկնում, ու եթէ մինչ օրս ոչ մէկին չեն «պատժում» որ նա քրաք արած վինդոզ էր քաշել, օֆիս, ապա դա գնալով արդիական թեմայ է լինելու, չնայած որ վինդոզը արդէն անվճար տալիս են, սակայն իր ծրագրերը դեռ ոչ անվճար են եւ ոչ էլ ազատ։

ուրեմն, երեխան դպրոցում սովորում է օգտագործել Վինդոզ ՕՀ, օգտուել Մայքրոսոֆթ Օֆիսից, ապա գնում է եւ համալսարանում սովորում է Մայքրոսոֆթ Վիզուալ Սթուդիո, իսկ յետոյ երբ նա «դուրս է գալիս աշխարհի դէմ», ինքը արդէն չգիտի «իր գրպանը մենեջ» անել, քանի որ մարդը չգիտի որ կայ ազատ ՕՀ-ներ, ազատ ԾԱ-ներ, եւ ազատ կոմպիլյատորներ։

ու եթէ գումարը այս, հենց այս պահին խնդիր չի (դէ ՕՀ-ն ու Վիզուալ Սթուդիոն անվճար տալիս են) ապա ազատութիւնը կրթական համակարգում խնդիր է։

դպրոցում նա պէտք է սովորի, ու եթէ այս պահի օրինակը վերցնենք, երեխաները սովորում են գրել Թուրբո Պասկալով, որը սեփականատիրական կոմպիլյատոր է։

աշակերտը, ենթադրենք գրում է

WriteLn("Բարեւ, Ազատութեան հրապարակ");

բայց նա չի կարող իմանալ, թէ ինչ է կատարւում, նա չի տեսնում իր կոմպիլյատորի կոդը, նա առհասարակ եթէ բան սովորում է, ապա առանց հասկանալու է սովորում։

իսկ ասենք եթէ նա օգտագործեր ազատ կոմպիլյատոր, ասենք Ազատ Պասկալ, ապա կարող է նա կարդալ, ու շատ աւելի բան սովորել։ չէ՞ որ դպրոցի իմաստը դա միասին գիտելիքը կիսուելն է, գիտութիւնը կիսուելն է։

առաջին ափսոս մասը այն է որ դասախօսները շատ առաջ «չեն բռթում» ազատ ծա-ի գաղափարը, իսկ դպրոցի դէպքում էլ մարդիկ ովքեր գրում են գրքերը իրականում նիւթից ահագին հեռու են։

երեւի պէտք է սկսել ազատ գիրք մը գրելով, ասենք վերցնել 7րդ դասարանի գիրքը, ի՞նչ են անցնում, ՄՍ վո՞րդ, ապա լրիւ «թարգմանել» այն ԼիբրէՕֆիս Ռայթերի համար, ու դա անվճար դնել համացանցում, որ բոլորը կարդան ու առաջ գնան։

ու տենց


  1. շալալաթ: արաբերէն ջրվէժ; այստեղ շատրուան իմաստով ↩︎

Պատասխանել մեյլով