Օրական պահոցներ՝ 28 Ապրիլի, 2016

Յունիքս սկսնակ կախարդների համար

Հեյ, ո՞նց էք։

Միշտ ինձ փորձում են համոզել, թէ տերմինալը բարդ է օգտագործել քան գրաֆիկական ծրագրերը։ դէ, ճիշտ է ճաշակին ընկեր չկայ, բայց մինչեւ իրար ճաշակները համեմատենք, նախ պէտք է լաւ ծանօթանանք իրար, չէ՞ 🙂

աւաղ, շատ քիչ մարդիկ գիտեն կոնսոլի հետ աշխատել, դրա համար էլ սա եմ գրում։

Իմ բախտը չի բերել այնքանով, որ ես չգիտէի նման գրքի մասին, ու ամէն ինչ մենակով եմ սովորել, բայց ձեզ էլ հո տենց չե՞նք անի 😛

ինչեւէ, ուրեմն էս սիրուն գիրքն եմ գտել դեռ տարիներ առաջ, ու միշտ սկսնակներին ուղարկում եմ որ կարդան ու սովորեն կախարդութիւններ անել յունիքսի կոնսոլներում 🙂

Unix for the Beginning Mage, հեղինակն էլ հաւանաբար Հայ է, Joe Topjian

գիրքը իմ սերւերում էլ եմ տեղադրել արագ քաշելու համար՝ unixmages4.pdf

եթէ մէկը ժամանակ ունենայ, կարող ենք միասին թարգմանել (։

մինչ։

Պատասխանել մեյլով