Ամսական պահոցներ՝ Օգոստոսի 2016

Ասք Հայաստանի, Ներգաղթի, Հալիւցինացիաների, իրենց ազդեցութեան եւ կապերի մասին

Բարի լոյս։

ժամը երեքն է, բայց բարի լոյս, քանի որ ես նոր եմ արթնացել։ ես, ես, ես։ այսպէս ենք մենք՝ մարդ արարածներս, by default, միշտ self-centered ենք, դա մեր բնական կարգաւորումն է, բայց լաւ է որ հնարաւոր է փոխել։

վերնագիրը երկար էր, թեման՝ աւելի երկար, բայց հաւանաբար ոչ շատ հետաքրքիր շատերի համար։

Հայաստան եմ եկել մօտ չորս ու կէս տարի առաջ, համարեայ արեւելահայերէնից զրոյ, համարեայ մարդ չգիտէի։ այսօր շատերին եմ ճանաչում, շատերն էլ ինձ։ բայց այսօր իմ մասին չեմ ուզում գրել։ այսօր ուզում եմ գրել Էդգարի մասին։ նա շատ լաւ տղայ է, իր մասին տեսայ առաջին անգամ ռեդիթում։ իհարկէ ռեդիթում էի տեսնելու, քանի որ մենք ֆեյսբուք չունենք (։ երբ գրառել էր, որ հաւաքում է Հայաստանեան թեքնոլոջի համայնք։ պահի տակ մտածեցի «շիթ, էս ինչքան խնդիրներ է ունենալու, I mean, համարեայ fucked up ես լինում առաջին երկու ամիսը ՀՀում» դէ գոնէ ինձ հետ տենց էր

որոշեցինք հանդիպել։ հանդիպեցինք, նոյնիսկ գնացինք խմելու։ խմեցինք այնքան շատ, խօսեցինք այնքան շատ, հասկացանք այնքան շատ բան կայ անելու Հայաստանում, որ տարիների գործ է։ լաւ, ինչեւէ։ դրա մասին դեռ ուրիշ անգամ։

հա, խմելու մասին, այնքան շատ էինք խմել, որ երբ տուն եկայ, սկսեցի հալիւցինացիաներ տեսնել։ սարդը քայլում էր խոհանոցում։ իհարկէ չսպանեցի սարդին, ես սիրում եմ սարդերին, անգամ սարդ-մարդին։

յաջորդ առաւօտ (իրականում կրկին կէսօրին) արթնացայ, գնացի խոհանոց, նայեցի պահարանի արանքին ու հասկացայ որ տեսիլք էր։ այդքան բան։ դեռ կը խօսենք հալիւցինացիաների մասին…

Հայաստանում ապրելը բարդ է, մարդիկ միշտ զբաղ են, երբեք ժամանակ չունեն ինձ եւ/կամ Էդգարի նման նորեկների համար։ եթէ մէկը ժամանակ է գտնում, ապա փորձէք իրենց պինդ պահել գրկած, ամէն օր տեսնել, խօսել, շփուել, իրար օգնել, որ չյոգնել, ուտենց։ նորայր, վաչագան, ձեզ եմ նայում (։

աւելի վատն այն է, երբ մէկը նորեկ է, ու շատերն իրեն նայում եւ ասում են «էս ինչի՞ ես եկել, ըստէ լաւ տեղ չի ապէ, հետ գնայ քո տեղերը, կամ էն քո հոլանդաները» (մի ժամանակ այնտեղ էի ապրում)։ աւաղ, այդ մարդկանց լսել պէտք չէ, այնքան յետամնաց են, որ չեն տարբերում Հոլանդիան Նիդեռլանդներից։

բայց իրենք էլ իրենց հալիւցինացիաներն ունեն։ մինչ այդ, խօսենք հալիւցինացիաների մասին…

Սարդը միջին չափսի էր, սիրուն, կանաչ, ակտիւ, հա փորձում էր վերեւ բարձրանալ, բայց ընկնում էր։ հալիւցինացիաները օդից չեն գալիս, երազների նման են, ինչ-որ բան են ներկայացնում։ այս դէպքում՝ մեզ։ միջին տարիքի եմ, կանաչ տերմինալներ եմ սիրում, ակտիւ եմ, հա փորձում եմ բարձրանալ, բայց դէ life sucks, միշտ ընկնում եմ ինչ-որ տեղ։ դէ իհարկէ սիրունը դուրս հանեցի։

իհարկէ հիմա նստած խոհանոցում գիտեմ, որ այդ անկիւնում սարդ չկայ։ բայց ամէն անգամ, որ գնում եմ, նայում եմ գետնին։ ամէն անգամ։

հալիւցինացիաները ազդեցութիւն են թողնում, միշտ։ ինչքան էլ մենք իմանանք, ընդունենք, կամ չ’ընդունենք, դա փաստ է։

Շատերի համար Հայաստանը աշխարհի ամենաֆաքդափ երկիրն է, գիտե՞ք ինչու։ քանի որ իրենք այդպիսի հալիւցինացիաներ ունեն։ բայց դա օկ է, բոլորս ենք խմած վատ ժամանակ նման բաներ տեսնում։

միակ բանը, որ շատերը չեն անում, դա պահարանի հետեւում սարդը ման գալն է, իրականութիւնը գտնելն է, հասկանալն է, որ դա սուտ է, տեսիլք է։

երեւի… երեւի միակ սխալ բանը, որ շատերն անում են, դա իրենց տեսած հալիւցինացիաները տարածելն է։ ու ասելով որ այդ ամէն ինչը իրականութիւն է։

Հայաստանը վատ երկիր չի, բայց աշխարհը ամենալաւ երկիրն էլ չի։ միակ ձեւը, որ մարդիկ գան մտնեն մեր խոհանոց առանց վախենալու սարդից, այն է, որ ապացուցենք, նախ ինքներս մեզ, որ այդ սարդը չկայ, որ դա սուտ էր, ու ամէն օր մտնենք խոհանոց, լաւ հաց սարքենք, ոչ թէ վախենանք, ու գնանք ուրիշի խոհանոցը, մերը մենակ թողնելով։

սարդերը մենք ենք ստեղծում, մենք էլ պէտք է սպանենք դրանց։

երբ մէկը ցանկանում է գալ Հայաստան, փորձէք չանտեսել իրեն։ փորձէք օգնել։

Էդգարը Հայաստանում է, փորձում է մեր բոլորի սարդին սպանել, կամ գոնէ ապացուցել, որ դա իրական չէ։

բացել է արդէն ՄիթԱփ խումբ, փորձում է ինչ-որ բան փոխել, եկէք օգնենք իրեն (։

ֆաք, գրելով տարուեցի, սիգարետը յանգեց։

Էդգարներ շատ կան, իրենց նկատել է պէտք, գնահատել է պէտք։ բայց սարդերը այդքան շատ չեն, ինչքան դրանց մասին տարածողները, առանց տեսնելու սարդերին, առանց անգամ փաստ ունենալու, սարդը կապիկ դարձնողները, սարդից վախեցողները, խոհանոցը լքողները, լքել առաջարկողները, եւ ամենակարեւորը՝ սարդին ստեղծողները։

եւ ատանկ բաներ։ մինչ։

Պատասխանել մեյլով

Յունիքսում ստանդարտ գաղտնագրելու մասին

ուզում եմ խօսել ֆայլերի գաղտնագրման մասին։ բայց ոչ GnuPG-ով եւ/կամ EncFS-ով ինչպէս միշտ առաջարկում եմ։

խօսքս գնում է միանգամեայ գաղտնագրման մասին, այս անգամ OpenSSL-ով։

գաղտնագրում ենք mytext.txt ֆայլն այսպէս՝

openssl enc -aes-256-cbc -in mytext.txt -out encrypted.asc

ապա մուտքագրում ենք գաղտնագիր։ չմոռանաք գաղտնագիրը, եւ չգրէք ոչ մէկ տեղ ։Ճ

հիմա ապագաղգտնագրում ենք՝

openssl enc -d -aes-256-cbc -in encrypted.asc -out hertext.txt

ահա եւ ջիֆ (։

Պատասխանել մեյլով