Օրական պահոցներ՝ 12 Հուլիսի, 2020

Ասք թերթերի մասին

Այսօր ահագին բլբլացել եմ թութում եւ թվիթերում ժամանակակից մամուլի բումի եւ թերթերի մասին։ Ուզում եմ նոյնը նաեւ գրել այստեղ, Հայերէնով։

Այս ինֆորմացիայի դարի ժամանակ ահագին բարդ է պահպանել առողջութիւնը լուրերը կարդալու ժամանակ, շատ բարդ է իմանալ թէ ինչ է կատարւում երկրի մը մէջ, երբ ամէն մի յօդուած ներկայացնում է տուեալների բիթեր առանց ոչ մի տեղեկատուութեան։

Հենց այդ պատճառով մի քանի ամիս առաջ որոշեցի կարդալ թերթեր։ այո, թղթով տպած թերթեր։

Երեք գլխաւոր բաներ են կատարւում երբ կարդում ես թերթ։

Առաջին. Տուեալները սկսում են իրար հետ կապ ունենալ։ Այսօր կարդում ես շատ փոքր նորութիւն, մէկ շաբաթ յետոյ կարդում ես այդ լուրի զարգացումները։ TL;DR՝ չես կորում։

Երկրոդ. Մարդկանց տալիս է հարթակ, որտեղ կարող են արտայայտել իրենց մտքերը եւ տեսակէտը ինչ որ հարցի շուրջ, դա լինի քաղաքական, արուեսի, մշակոյթի կամ իրենց յուզող խնդրի մասին։

Երրորդ. Մարդիկ, մանաւանդ ջահելները, սկսում են շատ տարօրինակ նայել։ Երբ նստում եմ սրճարանում եւ պայուսակիցս հանում եմ թերթը, ինձ նայում մտածելով «էս թե՞րթ ա կարդում։ բայց ինքը պապի չի։ ախր Այֆոն ու ՄակԲուք ունի։ ինչի՞»։

TL;DR: Թերթերը շատ լաւն են, առցանց տուեալների բումը չի նշանակում որ թերթերը վերացել են, ոչ էլ պէտք է նշանակի այն։

Գնի՛ր Թերթ մը, Փրկի՛ր Լրագրութիւնը։

Պատասխանել մեյլով

Վատ միգրացիայի մասին

մօտ մէկ տարի առաջ խօստացել էի, որ կրկին գրելու եմ մատեանում։ Սակայն կեանքը նենց բան ա, որ մի օր խօստանում ես, ու յաջորդ օրը արդէն սկսում ես գործերով խառը լինել։

Միւս պատճառներից մէկը, որ չէի գրառում, այն էր, որ Հուգո գաղթ անելուց յետոյ, մատեանում ահագին խնդիրներ կային, մանաւանդ մեդիաների հետ, նկարները ցոյց չէր տալիս, իսկ վիդեոները չկան։

մի փոքր պատմեմ, թէ ինչպէս յունիքսի գործիքները օգտագործելով աւտոմատ հետ բերեցի նկարները։

Նախ պէտք է հասկանալ թէ ինչումն է խնդիրը։ MarkDown նիշերը բացելուց յետոյ, տեսայ որ նկարների պիտակն էր սխալ։ ՄարքԴաունում պէտք է լինի

![alt text](image.jpg)

Սակայն իմ մօտ WordPressից Hugo convert անելու ժամանակ այսպէս էր փոխուել՝

[<img src="հասցէ" ալտ="ինֆո"/>](հասցէ)

շատ լաւ, ուրեմն պէտք էր բոլոր ֆայլերի մէջ աւելացնել ! նշանը։
Բացի դրանից, պէտք էր հաստատ իմանալ, որ նկար ա, ու քանի որ converterը հենց [<img>](src) ֆորմատով էր սարքում, կարելի է ենթադրել, որ եթէ ունենք [<img ուրեմն դա նկար է, ու կարող ենք աւելացնել ! տառը։

պէտք է ընդամէնը մի հատ հրաման աշխատեցնել։

sed -i ''  's/\[<img/![<img/g' *

Եւ ահա, բոլոր նկարները հետ յայտնուեցին ։) օր՝ Լեգգի տառատեսակ

յաջորդ քայլը պէտք է լինի, թէ ինչպէս հետ բերել վիդէոների լինքերը։

ասանկ բաներ

Պատասխանել մեյլով