Օրական պահոցներ՝ 2 Օգոստոսի, 2021

Ասք տեխնիկական լեզուի մասին

Այսօր նորայրը մէկ էլ գրեց՝

ազնիւ խօսք ջանայ, խնդրում եմ՝ գոնէ մեր չաթերում խօսել հայերէն։ դու ստորացնում ես լեզուն, ասելով, որ այն տեք թեմաների լեզու չի։ էդ քաղաքական որոշում ա։ ես գիտեմ որ բարդ ա, բայց պէտք ա աշխատել այդ վրայ։ դու օրինակ ես ծառայում։ էդ իսկապէս կարեւոր ա։ գիտեմ, որ բարդ ա։

Ու ես, ironically, անգլերէնով պատասխանեցի՝

I never said that

Եւ նորայրն ասաց՝

վայ։ կապ չունի՝ ինչ ես ասում։ կապ ունի՝ ինչ ես անում։ երբ խօսում ես անգլերէն, նոյնիսկ մեր փակ չաթում, դու դա ես ասում, փաստացի։

Իհարկէ, նորայրի հետ համաձայն եմ։ ինձ շատ աւելի ձեռ ա տալիս գրել Անգլերէն, այսպէս ասած visibility֊ի համար։ Առհասարակ որ մի գրառում եմ անում Անգլերէն բլոգում ապա մի անգամից սկսում են մեյլերը գալ, մարդիկ սիրում են feedback թողնել։ Հայերէն խօսա՛յ, անդրանիկ ջան։ Մարդիկ սիրում են արձագանքել։

Բայց ես արձագանքի համար չեմ գրում Հայերէն բլոգում։ Գրում եմ, որ լեզուն ողջ մնայ։ Գրում եմ, որ լեզուն զարգանայ։

Եւ ահա, այսուհետ փորձեմ աւելի շատ գրել, աւելի Հայերէն գրել։ Հայերէնի ժամանակ միայն Հայերէն գրել։

ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ելոյթ: reARMSEC 2020

Անցեալ տարի ելոյթ էի ունեցել ArmSec֊ի ժամանակ։ Իրականում ուզում էի խօսել container֊ների անվտանգութեան մասին, բայց հասկացայ, որ նախ պէտք է առհասարակ խօսել container֊ների մասին։

Եթէ գնաս ասենք ԲարՔեմփ, ապա բոլորը խօսում են Docker֊ի մասին, կամ kubernetes֊ի, բայց ոչ մէկ չի խօսում թէ ինչու կան էդ լուծումները ու որն ա իրանց անցեալը։

Ինչեւէ, ArmSec֊ում չկար նկարահանում, իսկ ես որպէս ինքս ինձ ու դիմացինին յարգող նեկայացող, որոշել էի Voice Memos ծրագրով ձայնս արձանագրել ու ներկայացումը հրապարակել։

եւ ահա՝

ReArmSec2020.mp3

ReArmSec2020.pdf

ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով