Ամէն տարի մեր ընկերութեանը միանում է մի կամաւոր Birthright Armenia կազմակերպութեան միջոցով։
Այս տարի մեզ միացել էր Ադրիանը, նա եկել է Արգենտինայից։ Իհարկէ, նա շուտով հետ է գնում արեւմուտք, հաւանաբար ԱՄՆ։ Մարդիկ Հայաստանում չեն մնում, մնում են ի՞նչ անեն, գործ չկայ, մանաւանդ մեր ոլորտում1։
Արդիանի հետ ճաշելուց իմացայ, որ նա գտել է իր բարեկամներից մէկին Հայաստանում։ Այդ մասին գրել էին Birthright Armenia֊ի կայքում։
Ահագին ուրախացել էի, երբ տեսայ, որ մեր ընկերութեան անունը նշել էին, մինչեւ նկատեցի, որ յղում էին մեր Ֆեյսբուքեան էջին։
Ահագին տխուր է, երբ հասկանում ես որ խնդիրը ոչ թէ միայն տեխնիկայից չհասկացողների մէջ է, այլ նաեւ «կազմակերպիչների»։
Երեւի մարդիկ նոյնիսկ չգիտեն թէ կայքն ինչ է։ Կարեւորը ֆեյսբուք ունենաս։
Ի դէպ, վերջերս խօսում էի մի խումբ մարդկանց հետ, ովքեր անցեալ տարի կազմակերպել էին Կոսովոյի կառավարութեան ամբողջ անվտանգութիւնը։ Այդ մարդիկ նոյնիսկ կայք չունէին, միայն մեյլ։
Բայց դէ մենք ՏՏ զարգացած երկիր ենք։ Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը Ֆեյսբուք ունեն, ահա թէ ինչու։
Ադրիանը հաւանաբար կը գնայ ԱՄՆ եւ կաշխատի որպէս Military Occupational Specialist (MOS) ԱՄՆ֊ի բանակում, որտեղ նա կը սովորի եւ կ՚ունենայ աւելի խորը տեխնիկական գիտելիքներ ու կը ծառայի ԱՄՆ֊ի բանակին որպէս ՏՏ֊ի անվտանգութեան մասնագէտ ու էլ չի վերադառնայ Հայաստան։
Այս խնդիրները լուծելու համար ո՞ւմ հետ խօսել։ Իհարկէ, մենք սովորել ենք, որ եթէ ուզում ես Կրթութեան ոլորտում բան փոխել, ապա պէտք է հեռու մնալ այդ գործով զբաղուող նախարարութիւնից, այսինքն այս դէպքում պէտք է հեռու մնալ ԲՏ Նախարարութիւնից։ Երեւի այս հարցով նամակ գրենք Վարչապետին։
Աւաղ Ֆեյսբուք չունեմ, երեւի կ՚իգնորեն ինձ (։
Ասանկ տխուր բաներ…
-
Խօսքը ոչ թէ ՏՏ ոլորտի մասին է, այլ Տեղեկատուական Անվտանգութեան մասին։ ↩︎