Սեղանի շուրջ նստած ենք, իհարկէ ծանուցում եկաւ Կօֆէին, որ ես նոր գրառում եմ արել, ու նա հարցրեց՝
Կօֆէ — Նորմինե՞ր, այսի՞նքն։
Անդրանիկ — Դէ ոնց որ ասում են normies։
Կօֆէ — Հա՜, նորմալ մարդիկ։
Զարեհ — Like muggles?
Սեղանի շուրջ նստած ենք, իհարկէ ծանուցում եկաւ Կօֆէին, որ ես նոր գրառում եմ արել, ու նա հարցրեց՝
Կօֆէ — Նորմինե՞ր, այսի՞նքն։
Անդրանիկ — Դէ ոնց որ ասում են normies։
Կօֆէ — Հա՜, նորմալ մարդիկ։
Զարեհ — Like muggles?
Իրականում ահագին դժուար է խմբով աշխատել, պէտք է ամէն մէկը միւսի հետ խօսայ ու քննարկի մանրամասն թէ յստակ ինչ է անելու, այլապէս մէկը միւսին սկսելու է խափանել։
Ոլորտի ոմն մարդիկ փորձում են ուրիշներին (այսուհետ՝ նորմիներին) համոզել որ քեզ այս֊կամ֊այն գործիքն է պէտք լաւ աշխատելու համար։ այ եթէ Սլեք ունենաս ապա լաւ կաշխատես, այ եթէ Ժիռա ունենաս ապա լաւ կը համակարգես։ Բայց դա սուտ է։ չհաւատաս։
Նորմիներին պէտք է բացատրել, որ խնդիրը մարդկային հաղորդակցութեան մէջ է, ոչ թէ գործիքների։ Թուղթ ու գրիչին ոչ մի բան չի հասնի, կարեւորը խօսել կարողանալ։
Լիքը գործ կայ անելու։
Եթէ ճիշտ եմ հասկացել Մասթոդոնի API֊ը, ապա այս գրառումը գնալու է եւ հասնի թութ.հայ։ Տեսնենք։
Գնալով աւելի շատ եմ սիրում Հուգոն։ Մի ժամում ահագին կարեւոր փոփոխութիւններ արեցի։ Նախ այս մտքերը ամբողջական է ցոյց տալիս գլխաւոր էջում։ Ապա վերջապէս ժամանակ ունեցայ հասկանալ թէ ինչպէս անել, որ գրառման օրեր֊ամիսները լինի Հայերէնով։ Եւ վերջապէս այդ Next/Prev/See More֊ը փոխեցի դրեցի Յաջորդ/Նախկին/Կարդալ աւելին։
Բայց դեռ ահագին բան կայ լաւացնելու (։