Ամսական պահոցներ՝ Փետրվարի 2025

Անդրանիկ Վարդանեան

27 Փետրվարի, 2025

Երեկուայ ելոյթը OWASP֊ի հանդիպման ժամանակ օկ էր։ ուղիղ 2 ժամ կարողացայ լրացնել, ու նաեւ մարդիկ ուզեցին որ աւելի տեխնիկական բաներն էլ մի օր առանձին պատմեմ, աւելի խորացուած։ երեկ ուղղակի մակերեսային էի պատմում։

Ամէն դէպքում ելոյթի սլայդները դրել եմ այստեղ՝ System Administration for InfoSec Professionals։ պլանաւորում եմ միւս շաբաթ վերջապէս հրապարակեմ իլլուրիայի նոր կայքը, ու այնտեղ արդէն կը լինեն մեր բոլոր ելոյթները, բոլոր տարիների։

Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր միացան, հետաքրքիր հարցեր տուեցին, ու մասնակցեցին։

Պատասխանել մեյլով

OWASP Yerevan February meetup

Ի դէպ վաղը ունեմ ելոյթ, OWASP Yerevan֊ի հանդիպման ժամանակ։

Չաթում գրել են հետեւեալը՝

OWASP Yerevan February 2025 meetup — ամսուայ վերջին չորեքշաբթին, փետրուարի 26, 19:00 — AUA, 314W PAB 

Agenda՝ 

System Administration for InfoSec people — Antranig Vartanian

յոյս ունեմ հետաքրքիր կը լինի։

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

24 Փետրվարի, 2025

Երեւանի Քաղաքապետարանի հանրային քննարկումները շատ տարօրինակ են։

Եկել ենք որ քննարկենք 2024 թուականի բիւջէն, բայց մարդիկ հարցեր են տալիս տրանսպորտի եւ շինութեան մասին։

Իհարկէ դէմ չեմ դրան, բայց դէ դրանց համար այլ հանրային քննարկումների օրեր կան։

Նաեւ տխուր ա, որ ուղղակի 3 քաղաքացի ա եկել (ինձ էլ հետը հաշուած)։

Թարմացում. հանդիպումը տեւեց 30 րոպէ։

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

20 Փետրվարի, 2025

YouTube֊ը շատ տարօրինակ տեղ ա, ասենք մի քանի օր առաջ, մէկի խնդրանքով իմ փոդքաստի բոլոր episode֊ները տեղադրեցի YouTube, ու նենց էլ չի որ յղում հրապարակել էի ինչ֊որ տեղ։ Մէկ֊երկու ընկերոջ եմ ուղարկել։

Յաջորդ օր արթնացայ ու տեսնեմ արդէն կայ գումարային 100+ դիտում 4 դրուագների վրայ։ ո՞վ ա տեսել, ո՞նց ա յայտնուել իրենց մօտ։ պարզ չի։

Իրականում, պարզ ա, քանի որ YouTube֊ն ունի անալիտիկայի գործիքներ։ ու ըստ երեւոյթին մարդիկ տեսել են դա իրենց գլխաւոր էջում կամ recommendation֊ներում։

Ամէն դէպքում՝ շատ հաւէս ա, որ յայտնւում ա մարդկանց մօտ, բայց էդ նաեւ մոտիւացնում ա, որ աւելի լաւ ձայնագրումներ անեմ ։Ճ

Պատասխանել մեյլով