Ամսական պահոցներ՝ Հունիսի 2025

Անդրանիկ Վարդանեան

16 Հունիսի, 2025

Մի քանի օր առաջ երբ որոշեցի BSides֊ի համար գրել events2ics ծրագիրը, հասկացայ որ մենք չունենք լոգ անելու գրադարան Օբերոնի համար։

Այդ պատճառով էլ գրեցի Logger գրադարանը։ մօտաւորապէս էս տեսքն ունի օգտագործելուց՝

MODULE LoggerTest;
  IMPORT Logger;
VAR log: Logger.Logger;
BEGIN
  log := Logger.New();

  log.SetLevel(Logger.DEBUG);
  log.Info("Program initialized");
  log.InfoInt("The answer to life, the universe, and everything: ", 42);

  log.SetPrefix("Web Server");
  log.Warn("Web Server is loading slowly");
  log.WarnInt("Current threads: ", 4)
END LoggerTest.

Բայց երբ վերջացրեցի Logger֊ը գրել, հասկացայ որ նաեւ չունենք Semantic Versioning֊ի գրադարան Օբերոնի համար։ Սա իրականում պէտք էր որ կարողանամ Վիշապ Օբերոնի գրադարանների համակարգը՝ Vipak֊ը աւելի լաւ օգտագործել։

Նաեւ գրեցի SemVer գրադարանը, որը այս պահին կարողանում ա միայն Parse անել, այսպէս՝

MODULE SemVerExample;
  IMPORT SemVer, Out;
VAR
  v: SemVer.Version;
  ok: BOOLEAN;
BEGIN
  SemVer.Parse("1.2.3-alpha.1+build.5", v, ok);
  IF ok THEN
    Out.String("major="); Out.Int(v.Major, 1); Out.String("; ");
    Out.String("minor="); Out.Int(v.Minor, 1); Out.String("; ");
    Out.String("patch="); Out.Int(v.Patch, 1); Out.String("; ");
    Out.String("preRelease="); Out.String(v.PreRelease); Out.String("; ");
    Out.String("build="); Out.String(v.Build); Out.String(";");
    Out.Ln;
  ELSE
    Out.String("Invalid version string."); Out.Ln;
  END;
END SemVerExample.
 $ voc ../src/SemVer.Mod -s SemVerExample.Mod -m 2>/dev/null && ./SemVerExample
../src/SemVer.Mod  Compiling SemVer.  New symbol file.  5302 chars.
SemVerExample.Mod  Compiling SemVerExample.  Main program.  1204 chars.
major=1; minor=2; patch=3; preRelease=alpha.1; build=build.5;

Բայց այլ բաներ էլ են պէտք, օրինակ Compare, Match, եւ այլն։ Մտածում եմ երեւի արժի Հաքերսփեյսի ժամանակ մարդիկ աշխատեն դրա վրայ, համ էլ լաւ ուսումնական մօտեցում կը լինի քանի որ հիմնականում ալգորիթմներ պէտք է գրել։

Էլ ի՞նչ գրադարան արժի գրել։

Անդրանիկ Վարդանեան

13 Հունիսի, 2025

Վաղը տեղի ա ունենալու BSides միջոցառումը։ ընթացքում հասկացայ, որ ելոյթները դրած են ուղղակի կայքում, ու ձեւ չկայ իմանալու թէ ով ինչ ա խօսալու ու երբ, առանց կայքը մտնելու։

Կարող եմ իհարկէ արագի մէջ սարքել Calendar event բայց դէ հիմա նստած գրում եմ CSV Event to iCal converter օգտագործելով Օբերոն։ Համ էլ ձեռքս միքիչ կը բացուի, վաղուց low-level չեմ արել։

Երեւի կը լինի շատ պարզ ֆորմատ, որը կը լինի ասենք 2025.bsides.am.csv ֆայլի մէջ՝

SUMMARY|START|END|LOCATION|DESCRIPTION
How to Open Source|2025-06-14-16-00|2025-06-14-16-35|ISTC, Alek Manukyan st, 1/7, Yerevan, Armenia|Speaker: Antranig Vartanian\nLanguage: Armenian

Լաւ, արդէն գիտեմ ինչ եմ ուզում անել, հիմա մնում ա հասկանալ՝ ոնց եմ անելու…

Անդրանիկ Վարդանեան

13 Հունիսի, 2025

ահագին տխուր ա, որ մարդ կարող ա մի քանի տարի ա ծրագրաւորում ա անում, բայց չգիտի Public-Private բանալիները ոնց են աշխատում։ Կամ ասենք չգիտեն IP֊ն ինչ ա։ չեմ ասում կրիպտոգրաֆիայի մասնագէտ լինի, կամ ցանցերի ադմինիստրատոր, բայց դէ գոնէ ամենապարզ բաներն էլի։

Անդրանիկ Վարդանեան

12 Հունիսի, 2025

Ասում են «քլաուդ օգտագործի», ասում են «դէ լաւ բան ա քլաուդը միշտ աշխատում ա»։

ահա, խնդրեմ, Գուգլի վիճակը հենց հիմա՝

Բայց իմ սպասարկիչն օկ ա։ Նորայրի սպասարկիչն օկ ա։ դրա համար ա ստեղծուած համացանցը, որ մի բան պայթելուց միւսը չպայթի։

Անդրանիկ Վարդանեան

12 Հունիսի, 2025

Մի քանի օր քնելու ժամը խառնելը ահագին վատ ա։ ասենք ուղեղս ուղղակի չի աշխատում։ ոնց որ SIGSTOP ստացած լինեմ։

Յոյս ունեմ այսօր էդ խնդիրը կուղղեմ, բայց այսօր նաեւ ունեմ սերվեր միգրացնելու, որը միշտ պէտք ա գիշերով անել։ երեւի արժի, ասենք ժամը 9ին քնել, 4֊ին արթնանալ ու անել։

Անդրանիկ Վարդանեան

12 Հունիսի, 2025

Մարդիկ կան, որ ընդհանրապէս չգիտեն համացանցը ոնց ա աշխատում, բայց միաժամանակ պատասխանատու են ցանցեր կարգաւորելով։

Մի քանի շաբաթ առաջ կարգաւորեցի pkg.FreeBSD.am սերվերը, որ կարողանամ Հայաստանից արագ քաշել FreeBSD֊ի փաթեթները։ Բայց արի ու տես, որ ուրիշի սխալի պատճառով կապս վատ ա։

Սա իմ Հայաստանեան սերվերներից մէկն ա, նայի ինչ լաւ ա աշխատում՝

# mtr -z -r -c 1 pkg.freebsd.am
Start: 2025-06-12T05:08:51+0400
HOST: hq.illuria.com              Loss%   Snt   Last   Avg  Best  Wrst StDev
  1. AS49800  195.250.72.129       0.0%     1    0.7   0.7   0.7   0.7   0.0
  2. AS8932   host-86.241.48.185.  0.0%     1    0.8   0.8   0.8   0.8   0.0
  3. AS8932   host-85.241.48.185.  0.0%     1    0.8   0.8   0.8   0.8   0.0
  4. AS8932   host-7.241.48.185.u  0.0%     1    0.7   0.7   0.7   0.7   0.0
  5. AS44395  host-17.178.78.178.  0.0%     1    0.7   0.7   0.7   0.7   0.0
  6. AS???    ???                 100.0     1    0.0   0.0   0.0   0.0   0.0
  7. AS44395  host-13.250.34.212.  0.0%     1    2.2   2.2   2.2   2.2   0.0

Ահա մի հատ ուրիշ Հայաստանեան սերվերի արդիւնք՝

# mtr -z -r -c 1 pkg.freebsd.am
Start: 2025-06-12T01:08:08+0000
HOST: genomic.abi.am              Loss%   Snt   Last   Avg  Best  Wrst StDev
  1. AS47623  37.26.174.177        0.0%     1    0.1   0.1   0.1   0.1   0.0
  2. AS47623  iiap-crt02-sp02.n.a  0.0%     1    0.1   0.1   0.1   0.1   0.0
  3. AS47623  iiap-crt01-xs01.n.a  0.0%     1    0.1   0.1   0.1   0.1   0.0
  4. AS47623  pres-crt01-xs02.n.a  0.0%     1    0.2   0.2   0.2   0.2   0.0
  5. AS47623  pres-brt01-sp03.n.a  0.0%     1    0.3   0.3   0.3   0.3   0.0
  6. AS3356   6-1-29.ear4.Frankfu  0.0%     1   62.1  62.1  62.1  62.1   0.0
  7. AS???    ???                 100.0     1    0.0   0.0   0.0   0.0   0.0
  8. AS3356   UCOM-LLC.edge1.Sofi  0.0%     1   83.9  83.9  83.9  83.9   0.0
  9. AS8932   host-5.240.48.185.u  0.0%     1  133.5 133.5 133.5 133.5   0.0
 10. AS8932   host-7.241.48.185.u  0.0%     1  135.0 135.0 135.0 135.0   0.0
 11. AS44395  host-17.178.78.178.  0.0%     1  133.6 133.6 133.6 133.6   0.0
 12. AS???    ???                 100.0     1    0.0   0.0   0.0   0.0   0.0
 13. AS44395  host-13.250.34.212.  0.0%     1  135.5 135.5 135.5 135.5   0.0

Չգիտես ինչի թռնում հասնում ենք Ֆրանկֆուրտ, ապա Սոֆիայով հետ ենք մտնում Հայաստան։ Բա armix֊ի իմաստը ո՞րն ա, եթէ էդքան գնալու ենք, ֆռանք գանք։

Չգիտեմ, բայց արդէն ժամանակն է սեփական ISP հիմնելու Հայաստանում ։Ճ

Ոչինչ լաւ… սպասեմ մի քիչ։

Անդրանիկ Վարդանեան

12 Հունիսի, 2025

Ըստ երեւոյթին այս պահին ունեմ 28 նախագիծ, որը բաղկացած ա 219 գործողութիւնից։ մի մասը փոքր մոքր բաներ են՝ ֆայլերը տար էնտեղ, կարգաւորի քրոնջոբ, լաւացրու կարգաւորումը, իսկ միւս մասը ահագին բարդ ու երկար՝ տեղադրի մոնիտորինգ, արխիւացրու սերվեր, ինտեգրի նոր հնարաւորութիւն։

Փորձելու եմ մինչեւ երկուշաբթի օր իջացնեմ 219ից դէպի 100, ապա մինչեւ ամսուայ վերջ կամ վերջացնեմ բոլորը, կամ էլ թողնեմ էն ինչ էլ պէտք չի։

Անդրանիկ Վարդանեան

11 Հունիսի, 2025

Ահագին ժամանակ է չեմ բլոգել էն մտքով որ՝ դէ դաշնեզերքում կը գրեմ լաւ։

Յետոյ էլ դաշնեզերքում չեմ գրում քանի որ մտածում եմ՝ դէ լաւ կը բլոգեմ։

Պէտք ա որոշել՝ սա թէ նա։

Իրականում աւելի շատ գնում եմ բլոգելու մտքին, քանի որ հնարաւորութիւնները աւելի շատ են։