Պիտակների պահոցները՝ iOS

Հայերէնները macOS֊ում եւ iOS֊ում

Մեր զրուցարաններից մէկում նոր քննարկում էինք, թէ իրականում ինչքան բարդ է մեր համար Հայերէն թարգմանել տարբեր ծրագրեր։

Օրինակ՝ դաշնեզերքի համայնքը ահագին ժամանակ առաջ թարգմանել էր Mastodon֊ի վեբ ծրագիրը Հայերէն, սակայն դասական ուղղագրութեամբ, օրինակ Favorites֊ը ցոյց ա տալիս Հաւանածներ, ոչ թէ հավանածներ։

Ահագին ժամանակ է թարգմանում եմ NetNewsWire ծրագիրը Հայերէն՝ դասական ուղղագրութեամբ ու դեռ չեմ հասել կոդը գրելուն, բայց մտածեցի, տեսնես XCode֊ը սպասարկում ա՞ բազմալեզու համակարգեր։

Իրականում, աւելի լաւ է սպասարկում, քան բազմաթիւ համակարգերում, օրինակ Siskin IM ծրագրի կարգաւորումների մէջ (սա հենց Settings֊ի մէջ է, այսինքն նոյնիսկ ծրագիրում կոճակներ ստեղծել պէտք չի, այլ հենց Settings֊ից կարող ես փոխել լեզուն) տեսայ որ մի քանի լեզու է սպասարկում.

Siskin_Language.png

Ահ, այսինքն կը կարողանամ մի քանի լեզու աւելացնել, առանց ինչ֊որ կոճակներ աւելացնելու։ Հրաշալի՛։

բայց մեր գլխաւոր խնդիրն այն էր, որ մենք ոզում ենք ունենալ ե՛ւ դասական ուղղագրութեամբ, ե՛ւ արդի ուղղագրութեամբ։

Պարզւում է, որ XCode֊ի Localization֊ում կայ երկու հատ Հայերէն.

Screenshot 2023 01 30 at 5 00 12 PM

Հրաշալի, ուրեմն կը կարողանանք երկուսն էլ սպասարկել, երբ թողարկենք մեր թարմացումները (։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Հղում

Ivory 1.0՝ Mastodon֊ի սպասառու Tapbots֊ի կողմից

Ընդամէնը մի քանի ժամ առաջ Tapbots֊ը հրապարակեց Ivory սպասառուն Mastodon֊ի սպասարկիչների համար:

Ես ահաւոր ուրախ եմ: Փաստացի, նոյնիսկ այսքան սկզբնական վիճակում շատ լաւ է աշխատում ծրագիրը: բայց մի տեսակ սպասելի էր, հաշուի առնելով, որ Tapbots֊ենք Twitter֊ի ամենալաւ սպասառուի ստեղծողներն են եղել:

Շատ «տանն» եմ զգում ինձ Ivory֊ի հետ:

Իհարկէ, վճարովի է, $2/ամիսը կամ $15/տարին: Բայց տեսնելով թէ ինչ աշխատանք են տանում, ապա հաստատ արժի:

Ես մտածում էի թէ իմ սեփական սպասարկիչը տեղակայելիս կ‘օգտագործեմ Pleroma/Akkoma, բայց տեսնելով թէ ինչ լաւն է Ivory֊ն ապա մտածում եմ Mastodon տեղակայելու մասին:

Մի տեսակ համացանցը հետ է գնում իր արմատներին:

Ու իհարկէ, այս պահը ինչ հրաշալի է՝

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ucom֊ի iOS֊ի յաւելուածը պատճենում/կպցնում ա

Մի քանի տարի առաջ Apple֊ը աւելացրել էր հնարաւորութիւն տեսնել թէ որ յաւելուածն է կպցնում ուրիշ յաւելուածի պատճենածը:

Երեկ Ucom֊ի յաւելուածը բեռնեցի եւ մէկ էլ տեսայ, որ կպցնում ա իմ սեղմատախտակի պարունակութիւնը։

Ucom pasted from Antranig’s MacBook Air

Փորձեցի վերարտադրել եւ ստացայ տեսանիւթ

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

iOS֊ի կղպանք

Երեկ Էփլը հրապարակեց, որ նոր կարողութիւն են թողարկում iOS֊ի համար՝ Lockdown Mode։

Սա իրականում շատ աւելի կարեւոր է, քան մարդկանց թւում ա։ Հիմնական խնդիրները անվտանգութեան միշտ գալիս են բացթողումների պատճառով։ Դա կարող է լինի ամենապարզ «այս կոճակը չեմ սեղմել» վիճակից, դէպի «համարս հանրային դրած ա» մինչեւ «սխալմամբ յղման վրայ եմ սեղմել»։

Հայաստանում արդէն մի քանի դէպք գրանցուել է գաղտնալսման։ Չնայած նրան, որ դեռ պարզ չի, թէ ովքեր են այդ իրականացրել, բայց կարեւոր դիրք ունեցող մարդկանց՝ լրագրողների, քաղաքական եւ քաղաքացիական գործիչների (երեւի նաեւ նոյնիսկ բլոգերների) համար շատ կարեւոր է մնալ անվտանգ։

Ինչքան էլ նստենք ու փորձենք մարդկանց կրթել, յարձակուողները միշտ մի քայլ առաջ են լինում։

iOS֊ի նոր կարողութիւնը հասանելի է լինելու յաջորդ թողարկման մէջ, անպայման փորձելու եմ, որ տեսնեմ ինչ կը ստացուի։ Յոյս ունեմ իրենց խոստումները կը կարողանան իրականացնել։

Այդ ժամանակ երեւի ոչ թէ կը գրեմ այստեղ, այլ իմ նոր կայքում, որը յատկացրել եմ նման լուրերի համար՝ քաղաքացի.հայ֊ում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով