Կարգերով պահոցներ՝ Մտքեր

ասք Ինթել Վեսթմերի, AES հրամանների ցուցակի եւ Ջենթույի խնդիրների ու դրանց լուծման մասին

Օրեր առաջ էր, երբ Իննան ինձ թվիթեց, որ փորձեմ Վայրշարքից օգտուել

դեռ ամիսներ առաջ օգտագործել էի Վայրշարքը, երբ տանը ցանցում խնդիր էր եղել, բայց ինչեւէ, դա տան կարգիչի վրայ էր, քշում եմ վրան Լինուքս Մինթ։

որոշեցի իմ Ֆանթույի վրայ էլ տեղակայել։ տեղակայեցի, ու ահա թէ ինչ ստացայ՝

antranigv@zvartnots ~ $ wireshark-gtk 
Illegal instruction

ահա եւ էկրանահան՝

ինչեւէ, ասեցի երեւի սխալ է քոմփայլ արած, բայց այս անգամ էլ որոշեցի առանց Ջտկ շինել, հաւէս չկար այդքան սպասելու։ շինեց, բայց աւաղ, նոյն խնդիրը նաեւ կոնսոլում։

antranigv@zvartnots ~ $ tshark 
Illegal instruction

Հմմ, հրամանները կատարւում են համակարգի օգտագործողի բաժնում, բայց դէպի պրոցեսոր գնում են հրամանները միջուկի միջոցով, այդ պատճառով էլ որոշեցի նայեմ dmesgը, մէկ էլ ի՞նչ տեսնեմ՝

ինչ որ libnettle անունով գրադարան սխալ հրաման է ուղարկում։ ինձ նախ պէտք էր իմանալ թէ այդ գրադարանը որ պակեջից է գալիս՝

antranigv@zvartnots ~ $ qfile /usr/lib/libnettle.so.6.1 
dev-libs/nettle (/usr/lib64/libnettle.so.6.1)

լաւ, փաստօրէն nettle պակեջից է գալիս, լաւ, նայենք թէ սա ինչպէս է քոմփայլ արած՝

Հմմ, տեսնես ի՞նչ է այս Intel’s AES instruction set (AES-NI)-ը, դէ, առաջին բանը որ արեցի, դա ԴաքԴաքԳօ֊ով որոնելն էր, ու իհարկէ, ինձ վիկիպե ձյան մի անգամից պատասխանեց՝ Intel Advanced Encryption Standard New Instructions; AES-NI էջում գրած էր որ Վեսթմերնեն ունեն, իսկ իմը Վեսթմեր է, այսինքն պէտք է այդ հրամանները սպասարկի իմ պրոցեսորը, ստուգելու համար արեցի lscpu՝

վայվայվայ o.O, ո՞ւր է իմ aes-ը ինչո՞ւ չկայ։ լաւ, եթէ չկայ, ապա պէտք է իմ gcc-ն էլ առանց դրա քոմփայլ անի, հա՞, ստուգենք՝

emerge --info | grep aes
CPU_FLAGS_X86="aes mmx mmxext popcnt sse sse2 sse3 sse4_1 sse4_2 ssse3"

այ քեզ հետաքրքիր իրավիճակ, իմ CPU-ն aes-ը չի սպասարկում, բայց gcc-ն այդ հրամաններով է քոմփայլ անում։ բայց Վիկիձյան ասում էր ախր, որ սպասարկում է, իսկ Ինթելը ի՞նչ է ասում՝ Intel® Core™ i3-330M Processor

ախխ, փաստօրէն չի սպասարկում ։ՃՃ

լաւ, շատ բան չէ, պէտք է ուղղակի սա ուղղել, փոխում ենք /etc/portage/make.conf-ում

CPU_FLAGS_X86="mmx mmxext popcnt sse sse2 sse3 sse4_1 sse4_2 ssse3"

ահա, հիմա պէտք է ուղղակի կրկին անգամ nettle-ը քոմփայլ անել նոր կարգաւորումներով ^^

ահա, սպասենք (։ ահա, քոմփայլ արեց։

հիմա միացնենք՝

ահա եւ միացաւ ^^ 🙂

Պատասխանել մեյլով

աչքերդ v2.0

աչքերդ սուտ, աչքերդ խորը,
աչքերիդ նայելով ատեցի աշխարհը,
քո սիրուց ջարդեցի սենեակիս իրերը,
որ մեղմացնեմ, իմ սրտի ցաւերը։
աչքերս բարդ, աչքերս միշտ թաց են,
սեւ պատերս մեր սիրոյ համար են,
կապոյտ երկինքը ինձ համար խաւար է,
կարծես Արեւը միշտ մայր մտած է։
իմ սիրտը տխուր, բայց քո հոգին ուրախ է,
այտերս՝ լաց, իսկ քոնը ժպտաց է,
ինձ համար արդէն ամէն բան սուտ է,
նոյնիսկ մեր սէրը, կարծես թէ չեղած է։

Պատասխանել մեյլով

տխուր

գիշեր է, գիշեր,
քնած են բոլոր մարդիկ,
իսկ ես նստած եմ տխուր,
կը մտածեմ մեր մասին,
կ՚անցնի ժամանակը, բան ալ չի մնայ
իսկ իմ սիրտը, եթէ մինչեւ այն ապրի
պիտի սիրէ քեզ, երբ ալ այն ըլլայ,
նոյնիսկ եթէ սէրը միայն ցաւ պատճառի։

Պատասխանել մեյլով

Լոնգ Բիչ

Լոնգ Բիչ քաղաքի Արուեստի թանգարանը թոյլ է տուել փողոցային արուեստագէտներին անել ինչ ուզում են իրեն պատերի վրայ, արդիւնքը՝ այստեղ, նոյնիսկ իմ շատ սիրելի Քաուասաքին է գնացել եւ Արթվորք մը նկարել։

Հետաքրքիր միտք է, մեզ մօտ էլ կարելի է անել (։

Պատասխանել մեյլով

օֆֆլայն

Գիշեր է, գիշեր, սակայն տարօրինակ է, որ քունս ոչ թէ միայն չի տանում, այլ նաեւ չեմ էլ զգում որ գիշեր է, չնայած շատ շուտ եմ արթնացել։ մարդիկ օֆֆլայն քնած են, իսկ ես նստած փայթն եմ սովորում, միակ տարբերութիւնը այլ գիշերներից՝ տան, մթի մէջ նստած գլխիս գլխարկ եմ դրել, դէ, դուրս գալիս է, դնում եմ (։

լաւ, անցնեմ սովորելուն, ամէն դէպքում, մի քանի բաներ ունեմ պատմելու, բայց չգիտեմ որտեղից սկսեմ։ իսկ դուք, երբ բլոգում կամ սոցցանցերում գրառումներ էք անում, ինչպէ՞ս էք գտնում ձեր մտքի թելը, հը՞ (։

Պատասխանել մեյլով

Գիշեր

Սիրում եմ գիշերը, մարդիկ քնած են լինում, իսկ ես կարողանում եմ հանգիստ կարդալ, գրել, մտածել։ մարդիկ խանգարում են, իհարկէ ոչ մտերիմ մարդիկ, խօսքս եկող անցնողների մասին է, դէ հիմայ, նստած գործ ես անում, մտածում, մէկ էլ՝ թխ թխ թխ, դուռն է, անգլերէն մէկը խօսում է՝ My friend, can you update my phone softwere please?, ես էլ չնեղացնելու համար ասում եմ՝ yea, whatever, ու իրենց անտեսելով, մենակ հեռախօսին կպնելով թարմացնում եմ, բայց մէկ է՝ այն չէ, մտքիս թելը կորում է։

լաւ ինչեւէ, շատ չբողոքեմ, բայց իրականում գիշերը ես ուրիշ բանի համար եմ սիրում… ախր ինչպէ՞ս չսիրել լռութիւնը, ինչպէ՞ս չսիրել մթութիւնը, երբ մարդիկ մտնում են անկողին, մի տեսակ բարիացած, իսկ ես մի տեսակ ուզում եմ Չայկովսկի միացնել այդ պահին եւ վայելել, կարգիչս միացնել եւ փորձել VoIP հանգոյց տեղադրել, կարգաւորել, քանի որ քանի օր է փորձում եմ ու չի լինում։

գիշեր, գիշեր, պէտք է այնպէս անել, որ միշտ գիշերում արթնանալ, եւ առաւօտեան քնել, չղջիկների նման։ Օ՜ գիշեր գիշեր, արի մօտս, լինենք ամենալաւ ընկերներ…

Պատասխանել մեյլով