Կարգերով պահոցներ՝ Տեք

Ասք Օստատուսից ոգեւորուած Օշեյրի մտքի մասին

Նստած ինձ համար ՌՍՍ-ով կարդում էի Ագռավաքար բլոգից մի գրառում, մտայ կայք, որ մեկնաբանեմ, յանկարծ աչքիս խփեց Աւիւն փլեյլիստը, մի ընտիր երգերի շարան (։ երբ ՅուԾյուբում լայք արեցի, յանկարծ սա ցոյց տուեց.

հա դէ մարդը կայքը խելքը գլխին բան է ասում՝ դուրդ եկա՞ւ, դէ կիսուիր, բայց ասենք ես մի գուցէ սա ուզէի կիսուել իմ ոչ-այդքան-հայ ընկերների հետ ասենք ԳՆՈւսոշըլ֊ում կամ ասենք իմ ընկերներիս հետ Սփիւռքում։ իհարկէ ոչ սա կար ոչ էլ նա։ ու սա ահագին մտածելու տեղ է տալիս, թէ բա մենք ինչո՞ւ չունենք այնպիսի յարմար համակարգ կիսուելու։

ուրեմն մի տարի առաջ մի երիտասարդի բլոգի գրառումն էի կարդում, ասում էր բա Դիասփորան կը կարողանայ բոլորին խփի անցնի, ինքը շատ յարմար է եւ այլն (իհարկէ համաձայն եմ իր ասածի հետ) ու ասում էր բա արագ էլ է աշխատում եւ պէտք է մեր բոլոր ընկերներին եւ բարեկամներին բերենք Դիասփորա, հա, ճիշտ բան է ասում (։ ու մէկը մեկնաբանութիւն էր գրել «իսկ ինչո՞ւ քո բլոգում կայ ֆեյսբուքի, թուիթթերի եւ մնացածների կիսուելու ՋաւաՍկրիպտ կոճակ բայց ոչ Դիասփորա», յանի ուզում էր շշել էլի, բայց եւ լաւ տեղը դնող հարց է։ ինչեւէ։

լաւ, այսօր մենք միասին կարողանում ենք անկախ հանգոյցից եւ ծառայութիւնից շատ հանգիստ շփուել, ասենք ես գտնուում եմ Սփիւռք.ամ-ում, իսկ ընկերս՝ Վահէն՝ wk3.org-ում, բայց մէկ է, մենք միասին շփւում ենք, աւելին, ես անգամ ինքս ինձ եմ հետեւում ԳՆՈւսոշըլից Սփիւռք։

բայց այս հեշտութիւնը օդից չի ընկել, սրա համար լուրջ աշխատանքներ են գնացել, հիմնականում ունենք ստանդարտ։ այս բոլոր կայքերն էլ միասին խօսում են ՕՍտատուսով։ ՕՍտատուսը բաց ստանդարտ է հոսքերի, հետեւելու, ընկերութեան եւ Փուշ(PuSH)-ի։

աշխատելու ձեւը փորձեմ կարճ ներկայացնել։

ունենք երկու անձինք տարբեր ծրագրերում, ասենք մէկ fsf@status.fsf.org ԱզատԾԱ-ի հիմնադրամը, եւ մէկը ասենք debian@identi.ca Դեբեան պրոյեկտի հաշիւը իդենծիկայում (։ առաջինը աշխատում է ԳՆՈւՍոշըլ ծրագրով իսկ երկրորդը փումփ.իօ֊ով։

ես գտնուում եմ antranigv@gnusocial.no հասցէում, ու ման եմ գալիս debian@identi.ca հասցէն, մեր հանգոյցը նախ հարց է տալիս identi.ca-ին, ունե՞ս ՕՍտատուսով ծրագիր, հա՞, դէ ինձ կապի debian հաշիւին։ ահա, antranigv (ասում է հանգոյցը ինձ ։Ճ), տե՛ս, կայ։ հիմայ (արդէն ես եմ խօսում ։Ճ) ես երբ գտնելուց յետոյ սեղմում եմ subscribe, մեր հանգոյցը identi.ca հանգոյցին ping է անում, որ Անդրանիկվ-ն հետեւում է Դեբեան-ին, եւ այդպիսով ինձ մօտ աւելանում է դեբեանը, իսկ Դեբեանն էլ իմանում է որ Անդրանիկվ-ն հետեւում է իրեն։

հիմայ ամէն անգամ երբ մտնում եմ որ կարդամ հոսքս, իմ հանգոյցը արդէն կարդում է debianի ՌՍՍ հոսքը եւ իմ լրահոսում ցոյց է տալիս։

միւս կողմից դա կոճակ հասկացութիւնն է, երբ ես մտնում եմ https://status.fsf.org/fsf հասցէով, եւ սեղմում եմ հետեւել (subscribe) ասում է թէ դնեմ իմ հաշիւիս անունը, այսինքն՝ antranigv@gnusocial.no եւ ահա! ես արդէն redirect եմ լինում մեր հանգոյց, եւ նոյն գործը շարունակւում է (էն պինգ ա մինգ ա, որ հանգոյցները անում են)

հիմայ այս նոյն կոճակը պատկերացնենք կիսուելու համար։

գնում եմ ասենք ինչ-որ կայք, բլոգ, Մեդիագոբլին, յուծիւբ, էական չէ, ու սեղմում ենք OShare-ի կոճակի վրայ։ յանկարծ ինձ հարցնում է «բա քո հանգոյցի հասցէն դիր», ահա՝ spyurk.am, հիմայ ինքը ինձ redirect է անում spyurk.am/OShare?բլաբլաբլա, եթէ ես արդէն մուտք եմ գործել՝ մի անգամից պատուհան է բացում որ կիսուեմ, պէտք է յղումը պատրաստ լինի, ես պէտք է միայն իմ միտքը գրեմ եւ կիսուել կոճակը սեղմեմ։ եթէ ոչ, մէջը չեմ՝ ուղղակի խնդրում է, որ մուտք գործեմ համակարգ։

ահա, կիսուելուցս յետոյ էլ spyurk.amը ping է անում այդ կայքին, ու ասում ա՝ բա իմ մօտից մի հոգի շեյրուել է! եւ այդ կայքում +1 աւելացնում են շեյրողների քանակը ՕՇեյրով։

ահա, որ մի քիչ աւելի շատ բան հասկանայի մի գուցէ եւ ես սա իրականացնէի կոդով ։Ճ պէտք է մի լեզու սովորել ու այսպիսի բաներ սարքել, կամ գոնէ մի խմբի հետ քննարկել եւ իրականացնել։ տենց։

Պատասխանել մեյլով

«Hargeli bajanord»

գրում է.

Forward արած նամակ

Hargeli bajanord,
duq cankacac pahi karox eq poxel dzer DNS grarumnery ev arhasarak karavarel domainy www.am kajqic.
DNS-nery poxelu hamar karox eq ajcelel https://­www.amnic.net/modify/­dns/, mutq anel dzer domainy ev gaxtnabary, ete cheq hishum gaxtnabary reset areq ajn https://­www.amnic.net/­password/reset/ ejic, gaxtnabary automat kgeneracvi ev guxarkvi dzez.
Harceri depqum karox eq dimel 060270027
Harganqnerov, A*** A******

— աչքերս >_<
— Լատինատառի համար?
— ահա, լրիւ, մինչեւ հասկացայ քիչ էր մնում գնայի բժշկի նոր ակնոցներ ուզէի։
— Ու խնդրանքդ էլ որ Մեսրոպատառ հայերենով պատասխանեն գրել էի
— kill me (։
— I’ll. I promise
— դա թող լինի իմ կտակը, որ մեռնելուց յետոյ ինձ սպանէք։

Պատասխանել մեյլով

Ասք ստեղնաշարը ջարդելու մասին

համացանցում ման էի գալիս, մէկ էլ

If Pidgin seems to freeze up for a while during this process, it doesn’t have enough random data (/dev/random is empty). To fix this, try moving your mouse around wildly, or mashing the keyboard in a text document.

հոստեղէն

սկզբում մտածեցի թէ կատակ է անում, բայց յետոյ բռնեցի փորձեցի հաշիւներից մէկի հետ, ու իսկականից, երբ ջարդում էի ստեղնաշարը, մէկ էլ՝ Key Generated։

տենց։

Պատասխանել մեյլով

Ասք OpenID֊ի մասին

Իրականում պէտք է ամէն մարդ ունենայ բլոգ, եւ այնպիսի մի հարթակով, որ կարողանայ օգտագործել OpenID, ու ասենք վերջ։ սա է պէտք մարդու համար։ սա պէտք է լինէր համացանց։

ասենք ես կարդում եմ մնացած բոլորին ՌՍՍ-ով, քոմմենթ եմ անում OpenID-ով, եւ չաթվում Jabberով, ինչպէս եւ իհարկէ Մեյլվում եմ։

իսկ մարդիկ մտածում են՝ վայ, արժի՞ թվիթեր գնալ, թէ՞ մի անգամից անցնեմ Ջփլուս։ տենց։ իմ արեւ էդքան էլ բարդ չի այս ամէն ինչը ճիշտ հասկանալ 🙂

Պատասխանել մեյլով

Փայթնով լոդինգի մասին

Փայթնով մի հատ հաք եմ փորձել, ահա եւ։

անվերջ լոդինգ

while True:
    for i in ["/","-","\","|","/","-","\","|"]:
        print "%sr" % i,

տերմինալում ուղղակի սենց

curl --silent http://paste.antranigv.am/pxle1s7d4/cusnxv/raw | python2.7

ու ճատրակ ։Ճ սա իրականում համացանցում գտայ, ու չէր աշխատում նորմալ (չգիտեմ ինչու), մի քանի բան փոխեցի, ստացուեց ։Ճ

print"".join(u"x1b[%dm%c%s"%((42+y%2^y>>3&1),((1,3,2,-1,0,2,3,1)+(4,)*8+32*(-9781,)+8*(10,)+(7,9,8,5,6,8,9,7))[y]+9813,(y+1)%8and" "or" x1b[48mn")for y in range(64))

կամ էլ տերմինալում (անպայման յունիքսանման թող լինի (։)

curl --silent http://paste.antranigv.am/pfzo4nqn8/kwlbyj/raw | python2.7

ուզում էի ամէն մէկ քառակուսու մէջ լինէր մէկ նշան միայն, սակայն ստացուել մէկ նշան եւ մէկ բացատ։

տենց։

Պատասխանել մեյլով

Ասք անդրոիդում անցանց բառարանների մասին

Ամիսներ առաջ Նորայր֊ը հաք էր արել armdicto բառարանը, եւ այն սարքել էր StarDict բառարանային ֆոմատով, այդպէս կարող ենք օգտագործել բառարանը անցանց (առանց ինտերնետի) ցանկացած պլատֆորմի վրայ (Windows, GNU/Linux, iOS, Android, maemo, SailfishOS եւ այլն) եթէ ունենք ծրագիր որը կարդում է StarDict բառարանային ֆայլի ֆորմատը։

Ինչեւէ, հիմայ ես այն ցոյց կը տամ Android-ի վրայ օգտագործելով ColorDict ծրագիրը։

Տրամաբանութիւնից ելնելով քաշում ենք ColorDict ծրագիրը, կամ Google Play-ից՝ այստեղից։

Ես չունեմ Gmail, այդ պատճառով էլ քաշեցի 1Mobile Market-ից։

տեղադրում ենք ծրագիրը. եթէ Googla Play-ից էք քաշում, ամենայն հաւանականութեամբ ինքն իրեն կը տեղադրուի։

Ապա բացում ենք ծրագիրը։ Այ էն վերեւի թղթապանակն ենք մտնում, ու տեսնում ենք որ

Մենակ Վիկիպեդիայից է կարդում, այսինքն այլ բառարան չկայ։

սա նման է Music Player-ի, սա ուղղակի աշխատեցնում է, բայց մենք պէտք է աւելացնենք բառարաններ։

Հիմայ քաշում ենք այս ֆայլը՝ armdicto.zip։

ամենայն հաւանականութեամբ սա կը գնայ Ձեր Անդրոիդ հեռախօսի Downloads թղթապանակի մէջ 🙂

հիմայ այդ ֆայլը տեղափոխում ենք հեռախօսի յիշողութեան մէջ, dictdata անունով ինքն իրեն ստեղծուած մի թղթապանակի մէջ, ինչպէս որ տեսնում էք նկարում։ ի դէպ՝ հեռախօսից հեռախօս տարբերւում է, մի գուցէ այդ dictdata թղթապանակը լինի SD քարդի յիշողութեան մէջ (։ զգո՛ն եղէք։

հիմայ ետ ենք գնում մեր ծրագրի մէջ, եւ տեսնում ենք թէ armdicto-ն աւելացաւ։ չաւելանալու դէպքում պարզապէս անջատում ու ետ ենք միացնում ծրագիրը։

Սեղմելով վերեւ նշած սլաքը, Armdicto բառարանը հանում ենք վերեւ, այ սենց՝

հիմայ կարող ենք հանգիստ, ԱՆՑԱՆՑ բառեր թարգմանել։

օրինակներ։

աւելացնեմ, կարող էք այլ բառարաններ էլ աւելացնել, նոյն ձեւով, ասենք այստեղից՝ http://dictionaries.arnet.am/

Իհարկէ, շատերը կ՚ասեն՝ «է հա բայց ո՞ւմ է պէտք, ցանցով թէ անցանց, հեն ա կայ էլի Ջուջուլ թրանսլեյթ»։ չգիտեմ, իրենք՝ ոնց, բայց ինձ պէտք է անցանց, մի դէպք պատմեմ.

մօտ երկու տարի առաջ ընկերներով բարձրանում էինք լեռ, գնում էինք Հավուց Թառի վանք, վանքի մօտ մի Կանադացի կար, ես ու ինքը միասին խօսում էինք անգլերէն, մէկ էլ, չեմ յիշում, բայց ինչ-որ բառ էր պէտք թարգմանել, տղան ինձ բան էր բացատրում, բառը չէի հասկանում, իսկ ես այն ժամանակ ունէի Անդրոիդով հեռախօս՝ HTC Sensation XL։ բացեցի հեռախօսը, որ մտնեմ Ջուջլ ու թարգմանեմ, բայց անիմաստ էր, ռադիօ ծածկոյթ չկար, իհարկէ, վանքում էլ WiFi չկար։ իսկ եթէ մենք ունենայինք անցանց բառարաններ, շատ հեշտօրէն կարող էի թարգմանել, եւ իրար կը հասկանայինք։ ինչեւէ։

Շնորհակալութիւն եմ յայտնում Նորայրին՝ հաք անելու համար։ Ընկերոջս, Նարէկին՝ հեռախօսը տրամադրելու համար, եւ բոլոր բոլորին ովքեր օգնեցին այս գրառումը հասանելի անել հանրութեանը։

հարցերի դէպքում, մի՛ ամաչէք, եւ գրէք մեկնաբանութիւններում (։

ԽՆԴՐԱՆՔ.

եթէ ունէք այլ պլատֆորմով հեռախօսներ՝ iOS, WindowsPhone, WindowsMobile, կամ անգամ Window համակարգչի համար, ինձ տեղեակ պահէք, ցանկանում եմ նաեւ գրառել այլ պլատֆորմների համար։

ՕԳՆՈՒԹԻՒՆ.

թուայնացնում եմ Հրաչեայ Աճառեանի Հայերէն Արմատական Բառարան, ցանկացողները կարող են միանալ՝ antranigv/acharian

Պատասխանել մեյլով

Օրուայ Նամակը

Երբ մտնում էք մի Շելլ, ասենք SSH-ով, կամ առհասարակ ասենք tty-ներից մէկով, երեւի թէ այսպիսի նամակներ էք տեսնում, ասենք.

linux-host login: user
password: ****

Linux linux-host 3.2.0-4-amd64 #1 SMP Debian 3.2.54-2 x86_64

The programs included with the Debian GNU/Linux system are free software;
the exact distribution terms for each program are described in the
individual files in /usr/share/doc/*/copyright.

Debian GNU/Linux comes with ABSOLUTELY NO WARRANTY, to the extent
permitted by applicable law.
Last login: Wed Jan 28 13:47:49 2015 from tty3
user@linux-host:~$

եթէ ուզում ենք սա փոխել, պարզապէս որպէս root փոխում ենք /etc/motd նիշկի պարունակութիւնը ու դնում ենք մեր ուզածը, ապա յաջորդ մուտք գործելուց տեսնում ենք

linux-host login: user
password: ****

Linux pingvix.tk 3.2.0-4-amd64 #1 SMP Debian 3.2.54-2 x86_64

Welcome to The Penguins' server.

Last login: Wed Jan 28 21:19:02 2015 from 92.69.216.162
user@linux-host:~$

տենց։

Պատասխանել մեյլով

Բացատները ջնջելու մասին

«ԻմԼինուքս» դպրոցի գրած հրամաններից մէկը այնքան օգտակար էր, որ պէտք էր մի ֆայլի մէջ պահէի եւ աշխատեցնէի երբ պէտք է գալիս.

$ sudo nano /usr/local/bin/remove-space

մէջը գրում ու պահում ենք

for f in *; do mv "$f" `echo $f | tr ' ' '_'`; done

ապա պէտք է այն անենք executable

$ sudo chmod +x /usr/local/bin/remove-space

փակում ենք տերմինալն ու նորն ենք բացում, գնում ենք մի տեղ որտեղ շատ ֆայլեր կան բացատներով իրենց անուանման մէջ եւ աշխատեցնում ենք հրամանը.

$ remove-space

տենց։

Պատասխանել մեյլով

Տեղադրում ենք Ջաբեր հանգոյց

Համացանցը եղել է այն նպատակով, որ ապակենտրոնացուած լինի, բայց չգիտես ինչու, այս օրերիս ահաւոր կենտրոնացուած ենք, ասենք բոլորս ՖԲում ենք, կամ բոլորս օգտուում ենք Gmail֊ից կամ Mail.ru֊ից։ եւ այլն։

Բայց ինձ միշտ դուր է եկել Ջաբերը, դրանով կարող ես բոլորի հետ խօսել, անկախ դրանից թէ իրենք որ հանգոյցում են ։Ճ

Այս գրառումը կարող էք տեսնել հազարաւոր Անգլալեզու բլոգներում, բայց ինձ պէտք է որ Հայերէն լինի։

Նախնական պայմանն է մի հատ հանգոյց/սպասարկիչ (server), ասենք Vultr֊ից, կամ տանը, կարեւորը՝ ունենաք Shell֊ի մուտք եւ լինէք root (su կամ sudo)։

գնացինք։

նախ տեղադրում ենք prosody֊ն.

Debian֊ահիմք՝ apt-get install prosody

Red Hat֊ական՝ yum install prosody

Mac OS X հանգոյց՝ sudo port install lua lua-luasocket lua-luasec lua-luaexpat

Ջենթուու֊ական՝ ուղղակի emerge --ask net-im/prosody գրելով կը զգաք Ձեր Աստուածային ուժը ։Ճ

ԱրչԼինուք՝ կարդայ ստեղ

Կամ էլ source֊ից կոմփայլ ենք անում՝ կարդայ ստեղ

դրանից յետոյ պէտք է քոնֆիգ անել, հիմնական գործը մէկ է՝ աւելացնել host 🙂

որպէս ռուութ բացում ենք /etc/prosody/prosody.cfg.lua նիշքը, ներքեւում կայ Virtual hosts, դրա տակը մի հատ կայ example.com, դա փոխում ենք ու դնում ենք մեր դոմեյնը, օրինակ ես փորձի համար դրեցի pingvix.tk (իհարկէ պէտք է դոմեյնը DNS-ով ուղղուած լինի դէպի Ձեր հանգոյց ։Ճ)

հիմայ աշխատեցնում ենք՝

$ sudo prosodyctl start

աշխատեց (կամ էլ նամակ է գրում որ աշխատում էր ։Ճ)

աւելացնում ենք Յուզեր՝

$ sudo prosodyctl adduser antranig@pingvix.tk

ասում ա՝ Enter new password: այնպէս որ մուտքագրում ենք, ապա՝ Retype new password: ու մուտքագրում ենք կրկին անգամ։ վերջ։

Բացում ենք մեր սիրած Ջաբեր կլիենտը ու աւելացնում ենք մեր հաշիւը, ու աւելացրէք նաեւ ինձ՝ antranigv@jabber.am ։Ճ

յ.գ. հնարաւոր է նամակ ստանաք կլիենտից, որ encryption չկայ հանգոյցում, պարզապէս կլիենտից անջատէք ինքըրիփշըն֊ի պահանջը (։ իհարկէ, դա էլ ցոյց կը տամ միւս անգամ։

Update!: ինքըրիփշընի խնդիրը լուծելու համար պէտք է ուղղակի սերթիֆիկատ ստեղծել, նոր վերսիաներում՝ Prosody 0.9+ պարզապէս կարող ենք գրել

sudo prosodyctl cert generate pingvix.tk

իսկ դրանից հին վերսիաներում (իմ դէպքում՝ 0.8-ն էր) պէտք է openssl֊ով սարքել, այ սենց՝

sudo openssl req -new -x509 -days 365 -nodes -out "prosody.crt" -newkey rsa:2048 -keyout "prosody.key"

փոխելով prosody֊ն մեր դոմեյնի հետ (իմ դէպքում՝ pingvix.tk)։ ահա եւ ունեցանք բանալի ու վկայական։

հիմայ մտնում ենք մեր /etc/prosody/prosody.cfg.lua ֆայլը, ու էն որ փոխել էինք է՜, example.com֊ի տեղ գրել էինք pingvix.tk, դրա տակ կայ ssl = { key եւ certificate }, այ դրանց ցոյց ենք տալիս մեր բանալիի ու վկայականի տեղը ։Ճ

Ասանկ բաներ։

Խնդիրների դէպքում գրէք մեյլով կամ մեկնաբանութեամբ, կարող էք կարդալ փրոսոդի֊ի պաշտօնական կայքում՝ http://prosody.im/doc

Պատասխանել մեյլով

Ասք Բլեքբերիների մասին

Մօտ 2-3 ամիս առաջ, ինձ զանգ եկաւ, որ շտապ պէտք է գնամ հիւսիս, Բուրխում անունով մի քաղաք, մի թեթեւ գործ կար, ասեցին՝ մի քանի օրով, մի քանի հանգոյց կայ պատրաստելու։ Ես էլ հեռախօսս ու կարգիչս թողած գնացի, ասեցի՝ հա լաւ դէ մի քանի օրուայ համար էդքան բեռ պէտք չէ։ հասայ, պարզուեց, որ մի քանի օրը լինելու է մի քանի ամիս ։Ճ առաջին բանը որ մտքումս էր՝ կարգիչ է պէտք։ Խնդիր չկայ, ծանօթներիցս մէկը զարմանալով ինձ տուեց մի հատ հին Petnium 4֊նոց կարգիչ, որը ըստ իրեն անիմաստ է, ասում է՝ հա լաւ ո՞նց ես աշխատեցնելու դա, 300 քանի ՄԲ ՌԱՄ յիշողութիւն ունի, նոյնիսկ նորմալ Google Chrome չի բացում (։ վերցրեցի ու վրեն քշեցի Ֆեդորա LXDE֊ով, որը օգտուում էր ընդամէնը 100 ՄԲ ՌԱՄից, ի դէպ՝ դա շատ է ։Ճ թողնում էի մենակ Openbox֊ը եւ ազատում էի մօտ 30֊40 ՄԲ էլ ։Ճ 60 ՄԲ֊ով աշխատեցնում էի, մտնում էի նորմալ ցանց, չաթւում էի, եւ այլն ։Ճ

Բայց մի բան պակաս էր․ ինձ պէտք էր աւելի մոբայլ սարք, իսկ այդ կարգիչը մօտ 3 ԿԳ էր ։Ճ ընկերներիցս մէկն ասեց, որ ինձ կը տայ իր ԲլեքԲերին։ Ինձ համար մե ուրախութիւն էր, որ ես ԲլեքԲերի եմ օգտագործելու, իմ ընկերները էնքա՜ն էին գովում բլեքբերիները, եւ Սիրիայում, եւ Հայաստանում։ Ինձ պէտք է մոբայլ սարք 3 բանի համար՝ Իմեյլ, Չաթ (Jabber/XMPP) եւ Հայատառ գրել։ Ինչեւէ, ստացայ սարքը՝ BlackBerry Bold 9780։

Լաւ, սկսենք մեյլից, որը իմ շփման ամենակարեւոր ձեւն է. Եթէ ուզում ես Բլեքբերիով մեյլ օգտագործել, ապա պէտք է քո մեյլի տուեալները յանձնես RIM֊ին (ԲլեքԲերի սարքող ընկերութեանը), ու իրենք քո տեղն են որոշում քո կարգաւորումները, իրենք են որոշում ինչքան մեյլ պէտք է կարդաս, եւ այլ կարգաւորումներ։ մի քիչ վախեցայ, բայց համացանցում կարդալուց յետոյ պարզուեց որ այդքան էլ վտանգաւոր չեն, Ամերիկեան չէն ։Ճ Կանադական են։ ինչեւէ՝ դրեցի երկրորդ մեյլս, հիմնականը վախեցայ դնեմ։

Մի քանի օր անցաւ, պէտք էր SIM քարդս փոխէի, ես առհասարակ ինձ հետաքրքիր չի համարը, մենակ համացանց է պէտք ։Ճ պարզւում է, որ BlackBerry Internet Service անունով բան կայ, որը ոմն ընկերութիւններում վճարովի է, ասենք Հայաստանում դա ապահովում է մենակ ՎիվաՍելլ֊ՄՏՍ֊ը՝ ամսեկան ընդամէնը 9900 դրամ, Նիդերլանդներում T-Mobile֊ի մօտ անվճար է, իսկ միւս Օպերատորից որը օգտուում էի՝ Hi էր անունը, վճարովի է։

Հիմայ էլ չէի ստանում ոչ մի նամակ, փաստօրէն՝ մեյլերս կարդալու համար պէտք է մուծեմ, որ աշխատի BIS-ը, անգամ չէի կարող ծրագիր քաշել իրենց մարքեթից, անգամ Թվիթեր մտնելիս ասում էր (Change your internet plan)։

Ահաւոր էր։

Չաթ էր պէտք, ես ընտանիքիս եւ ընկերուհուս հետ խօսում/գրւում եմ Ջաբերով, XMPP կլիենտ էր պէտք։ Միակ նորմալ ծրագիրը IM+֊ն էր իմ չսիրած, քանի որ իրենք էլ՝ վերցնում են քո տուեալները ու իրենց հանգոյցով են քեզ միացնում քո սիրած XMPP սերվեր, քանի որ իրենք քո համար ապահովում են PUSH-ը ։Ճ ու անգամ եթէ անջատես Push֊ը, մէկ է, իրենց հանգոյցով է միանալու։ Վատ էր։

Հայատառ գրելու համար էլ հարցրել էի Սփիւռքում, ու ինչպէս ասեցին՝ փորձեմ custom ստեղնաշար սարքել ։Ճ էն էլ պարզւում է տենց բան չկայ ՍեւԲերրիներում ։Ճ

Մէկ էլ աւելացնեմ՝ ամէն տեսակի ֆորմատ չի կարդում, օրինակ ես երգերը լսում եմ .ogg, իսկ բլեքբերին մենակ MP3 է կարդում, այնպէս որ ստիպուած եղայ մօտ 10 ԳԲ երգ convert անեմ .mp3։

Մի խօսքով, ահաւոր է, մարդիկ ինչն են սիրում էս սարքերի, նոյնիսկ ՕՀ֊ն չեմ կարող փոխել ==> ինքը այդքան էլ խելախօս չի ։Ճ

Սպասեմ մի քանի օր, գնամ հետ ստանամ Nokia N900֊ս (USB պորտն էր փչացել, տուել եմ սարքեն), ու նորմալ օգտուեմ ամէն ինչից, Հայատառ էլ գրեմ, մեյլվեմ, չաթուեմ, եւ այլն ։Ճ

յ.գ. եւ իհարկէ, ինչ որ գրուած էր իրենց ծրագրերի աշխարհում (Free Application), այդքան էլ Free չէր։

ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով