Ամսական պահոցներ՝ Նոյեմբերի 2021

Գրաւիր Դրոշը, կրկին

Այս ամիս տեղի ունեցաւ Հայաստանի չորրորդ «Գրաւիր Դրոշը» խաղը։ Ովքեր տեղեակ չեն, դա հաքերների մրցոյթ է, Անգլերէն ասում ենք «Capture The Flag», որտեղ մասնակիցներին տրւում են մի շարք համակարգեր եւ խնդիրներ, որը իրենք պէտք է ջարդեն եւ լուծեն։

Ստացւում է, որ կազմակերպիչ եմ եղել Հայաստանի բոլոր Դրոշ Գրաւելու մրցոյթներին։

  • CTFEVN֊ը առաջինն էր, 2017 թուականին, այդ ժամանակ աշխատում էի 1Guard ընկերութիւնում։
  • ArmCTF֊ը տեղի է ունեցել 2018֊ին՝ ArmSec֊ի շրջանակներում, գլխաւոր կազմակերպիչն էր մեր ընկերութիւնը՝ illuria Security֊ին։
  • CyHub CTF 2020, COVID-19֊ի պատճառով տեղի է ունեցել օնլայն, սակայն մասնակիցների մեծ մասը Հայաստանից էին։
  • CyHub 1CAT CTF 2021, տեղի է ունեցել հիբրիդ՝ առցանց եւ տեղում, սակայն մասնակիցների մեծ մասը տեղում էին։

Այս տարի բացմանը մի քիչ տխուր էի։ Նկատեցի, որ ոչ մի աղջիկ ներկայ չէր։ Նման բան երբէք չէր եղել, բոլոր տարիների CTF֊ներին ունեցել ենք աղջիկներ։ Գրողը տանի, նոյնիսկ կազմակերպիչների մէջ միշտ կան աղջիկներ։

Փակման ժամանակ սակայն աւելի ուրախ էի, Լիլիթը միացել էր, հերիք չի իր խումբը զբաղեցրել էր 3֊րդ տեղը, նա՝ ամենարժէքաւոր խաղացողների 3֊րդ տեղը։

Այս տարի նաեւ որոշել էինք միաւորներ տալ Write-Up֊ների համար։ Եթէ կարողացել ես խնդիրը լուծել, հասկացել ես ինչ ա խնդիրը ու գրառել ես այն մասին, ապա քեզ միաւորներ ենք տալիս։

Ես ահագին ուրախացայ, երբ տեսայ որ Դաւիթը ոչ թէ միայն գրառել է ամենաբարդ խնդիրներից մէկի լուծման մասին, այլ նաեւ հրապարակել էր այդ իր բլոգում։

Յաջորդ Դրոշը Գրաւելու մրցոյթը, յոյս ունեմ, տեղի կունենայ մի քանի ամսից։ Այս անգամ աւելի շատ կենտրոնանալու ենք ուսանողների վրայ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Բարեկամներ գտնել, ֆեյսբուքեան յղումներ եւ արտագաղթներ

Ամէն տարի մեր ընկերութեանը միանում է մի կամաւոր Birthright Armenia կազմակերպութեան միջոցով։

Այս տարի մեզ միացել էր Ադրիանը, նա եկել է Արգենտինայից։ Իհարկէ, նա շուտով հետ է գնում արեւմուտք, հաւանաբար ԱՄՆ։ Մարդիկ Հայաստանում չեն մնում, մնում են ի՞նչ անեն, գործ չկայ, մանաւանդ մեր ոլորտում1։

Արդիանի հետ ճաշելուց իմացայ, որ նա գտել է իր բարեկամներից մէկին Հայաստանում։ Այդ մասին գրել էին Birthright Armenia֊ի կայքում։

Ահագին ուրախացել էի, երբ տեսայ, որ մեր ընկերութեան անունը նշել էին, մինչեւ նկատեցի, որ յղում էին մեր Ֆեյսբուքեան էջին։

Ահագին տխուր է, երբ հասկանում ես որ խնդիրը ոչ թէ միայն տեխնիկայից չհասկացողների մէջ է, այլ նաեւ «կազմակերպիչների»։

Երեւի մարդիկ նոյնիսկ չգիտեն թէ կայքն ինչ է։ Կարեւորը ֆեյսբուք ունենաս։

Ի դէպ, վերջերս խօսում էի մի խումբ մարդկանց հետ, ովքեր անցեալ տարի կազմակերպել էին Կոսովոյի կառավարութեան ամբողջ անվտանգութիւնը։ Այդ մարդիկ նոյնիսկ կայք չունէին, միայն մեյլ։

Բայց դէ մենք ՏՏ զարգացած երկիր ենք։ Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը Ֆեյսբուք ունեն, ահա թէ ինչու։

Ադրիանը հաւանաբար կը գնայ ԱՄՆ եւ կաշխատի որպէս Military Occupational Specialist (MOS) ԱՄՆ֊ի բանակում, որտեղ նա կը սովորի եւ կ՚ունենայ աւելի խորը տեխնիկական գիտելիքներ ու կը ծառայի ԱՄՆ֊ի բանակին որպէս ՏՏ֊ի անվտանգութեան մասնագէտ ու էլ չի վերադառնայ Հայաստան։

Այս խնդիրները լուծելու համար ո՞ւմ հետ խօսել։ Իհարկէ, մենք սովորել ենք, որ եթէ ուզում ես Կրթութեան ոլորտում բան փոխել, ապա պէտք է հեռու մնալ այդ գործով զբաղուող նախարարութիւնից, այսինքն այս դէպքում պէտք է հեռու մնալ ԲՏ Նախարարութիւնից։ Երեւի այս հարցով նամակ գրենք Վարչապետին։

Աւաղ Ֆեյսբուք չունեմ, երեւի կ՚իգնորեն ինձ (։

Ասանկ տխուր բաներ…


  1. Խօսքը ոչ թէ ՏՏ ոլորտի մասին է, այլ Տեղեկատուական Անվտանգութեան մասին։ ↩︎

Պատասխանել մեյլով

Մտքեր №56373

Ահագին ժամանակ է հետեւում եմ թէ որտեղից են գալիս մարդիկ բլոգս կարդալիս։

Իհարկէ, անգլերէն բլոգում մեծ մասը գալիս են RSS֊ից։

Հայերէն բլոգում 10%֊ը ուղիղ են մտնում, իսկ մնացածը բաժանուած են երկու մասի՝ կամ Թվիթր կամ էլ Տելեգրամ։

Շատ փոքր մաս նաեւ կազմում է Թութը։

Ու ինձ մօտ հարց առաջացաւ՝ արդեօ՞ք կայքում աւելացնել «Subscribe with Email» հնարաւորութիւն։

Շատ պարզ լուծում կը լինի այն մարդկանց համար ովքեր ոչ ունեն թուիթեր, ոչ ունեն տելեգրամ, ոչ էլ օգտագործում են RSS։

Բայց դա նշանակում է, որ ամէն 24 ժամը մէկ պէտք է մարդկանց ուղարկեմ աւտոմատացուած մեյլ։ Ու ոչ թէ ուղղակի մեյլ, այլ HTML֊ով գրած մեյլ։

Կարծիքնե՞ր։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №30089

Երեկ հայրիկս պատուաստուեց։

Իհարկէ, խնդրեց, որ իր հեռախօսի մէջ ներբեռնեմ ԱրՄեդի ծրագիրը։

Խնդիր առաջին՝ ՍՄՍ֊ը եկաւ 1 ժամ ուշացած։ Արդէն ուշ էր, թողեցինք յաջորդ օրուան։

Այսօր ՍՄՍ֊ը նորմալ հասաւ, բայց արի ու տես, որ պատուաստման օրը սխալ են նշել։

Ու այս մարդկանց պէտք է վստահենք մեր անձնական տուեալնե՞րը։

Ասանկ գեշ բաներ…

Պատասխանել մեյլով

Արտայայտութիւններ որ կարող ես անել և սեքսի ժամանակ և ՏՏ ոլորտում

Ընթերցողներիցս Արսենը կարդալով վերջին գրառումս նամակ էր գրել.

Արտահայտություններ որ կարող ես անել և սեքսի ժամանակ, և IT ոլորտում

Մի հատ դուրս արի, նորից մտի

Ինչի ա, որ հնդիկների մոտ ամեն ինչ ստացվում ա իսկ իմ մոտ չէ?

Կարևորը մեջը virus չեղնի

“Վազգենը” կիմանա, թե խի չի ստացվում։ Սպասի, Իրան կանչեմ, թող ինքը փորձի

Կարող էք այլ արտայայտութիւններ աւելացնել մեկնաբանութիւններում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №70924

Կրկին առաւօտ, կրկին օնլայն դասերն եմ լսում իմ քրոջ։ Արդէն 10 րոպէ նոյն վիճակն է՝ «իսկ չէ՞ք տեսնում գիրքը», «իսկ հիմա երեւո՞ւմ է», «գուցէ պէտք է կրկին անգա՞մ մտնէք֊դուրս֊գաք»։ Չէ, ջանիկ, մտնել֊դուրս գալով խնդիրներ չեն լուծում (pun intended)։

Ես երկար տարիներ բողոքել եմ նրանից, որ ջահելները 1) չգիտեն օգտագործել ֆայլային համակարգ 2) չգիտեն համակարգիչներից օգտուել։ Սակայն պարզւում է, որ սա միայն ջահելների մասին չի, բնաւ։ Շատ մեծ քանակի դասախօսներ չգիտեն համակարգիչներից օգտուել, սկսած նրանից թէ ինչ է ֆայլը (իրենց desktop֊ները տեսե՞լ էք) մինչեւ ինչ է համացանցը եւ ինչպէս է աշխատում։

Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն չդնի մինիմալ դասեր դասատուների եւ դասախօսների համար ապա մենք ունենալու ենք մի սերունդ, որը ոչ թէ միայն չգիտի համակարգչից օգտուել այլ նաեւ չունի իր սեփական առարկայից գիտելիքներ։ Այս մարդիկ վարժուել են մաթեմաթիկայ դասաւանդել գրատախտակի վրայ, Անգլերէն սովորեցնել պատի վրայ գրելով։ Իսկ հիմա իրենք չունեն այդ հնարաւորութիւնը եւ պէտք է պատշաճեցնել։

Հարց է մնում՝ ինչպէ՞ս իրականացնել սա։ Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն կարծում է, որ սրա լուծումն է դասատուների/դասախօսների/ռեկտորների հետ հանդիպել, ապա շատ սխալւում են։

Երբ արտադրանք ես հանում շուկայ, ասենք Ծրագրային Ապահովում, եւ խնդիր ես ունենում քո ԾԱ֊ի համայնքի հետ, ապա լուծումն այն չէ, որ գնաս ու ծրագրաւորողի հետ խօսես։ Լուծումն այն է որ քո օգտատէրերի հետ խօսես, այս դէպքում՝ ուսանողների։

Շատ ժամանակ քեզ կարիք է լինում կանչել խորհրդատուական ընկերութիւն, այս դէպքում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Դասատուները եւ դասախօսները մի քանի տարին մէկ գնում են վերապատրաստման եւ քննութիւններ յանձնելու։ Երեւի ժամանակն է այդ քննութիւնների ժամանակ նաեւ քննենք, որ գիտեն մեյլից, բրաուզերից եւ (գոնէ, գոնէ, ու չեմ հաւատում որ սա ասում եմ) զումից օգտուել։

Դեռ քաղաքական խնդիրների մասին չեմ խօսում, որ մենք, փակ երկիր ըլլալով, օգտւում ենք դրսի ընկերութիւններից, եւ ոչ թէ տեղակայում ԾԱ֊ները մեր մօտ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №92540

Մի քանի կարեւոր փոփոխութիւններ. Վերջապէս նորմալ յղումներ եմ ստանում հուգոյով՝ /post/տարի/ամիս/{համար/վերնագիր}/։ Մնաց հին գրառումներն էլ փոխեմ ու նաեւ կարողանամ պահել հին յղումները այսպէս ասած backword compatibility֊ի համար։

Անցեալ օրը մոռացել էի նշել. ամէն գրառման էջի տակ արդէն կայ

Նոր գրառում ← յղում մը 
Հին գրառում → յղում մը 

Էլ կարիք չկայ րոպէն մէկ հետ գնալու յաջորդ/նախկին գրառումը կարդալու համար։

Պատասխանել մեյլով

Մտքեր Git֊ի մասին

Git֊ի հետ աշխատելը ահագին պատմութիւն ա իմ համար։ Ես իմ բոլոր ծրագրերին նայում եմ որպէս գործիք։ Ես ընտրում եմ FreeBSD֊ին որպէս սերւէրի ՕՀ քանի որ աւելի լաւ գործիք է քան Linux֊ը (ու դա ոչ թէ միայն ըստ իս, այլ ահագին հարցերով աւելի լաւն ա ։Ճ), ընտրում եմ WindowMaker֊ը քանի որ շատ աւելի լաւ գործիք ա քան մնացած WindowManager֊ները։

Բայց Git֊ը իմ համար հեչ լաւ գործիք չի, ու հարցն այն է, որ ալտերնատիւ չկայ։ Նոյնիսկ եթէ ես ուզեմ անցնել աւելի տրամաբանական բանի ինչպիսին է fossil֊ը, միեւնոյն է չանձնական նախագծերում չեմ կարող բոլորին պարտադրել օգտագործեն չGit։

Երեւի լաւագոյն բաներից մէկը այն կը լինի որ իմ սեփական fossil սերւէրը դնեմ եւ մաս֊մաս անցնեմ դրան, սկսեմ այդ մասին գրառել, մարդկանց տեղեկացնել ու պատմել ու maybe, just maybe աշխարհը կը տեսնի թէ ինչքան անտրամաբանական ա git֊ը։

git commit -m "ասանկ բաներ…"

Պատասխանել մեյլով

Մտքեր №46895

Սեղանի շուրջ նստած ենք, իհարկէ ծանուցում եկաւ Կօֆէին, որ ես նոր գրառում եմ արել, ու նա հարցրեց՝

Կօֆէ            — Նորմինե՞ր, այսի՞նքն։
Անդրանիկ    — Դէ ոնց որ ասում են normies։
Կօֆէ            — Հա՜, նորմալ մարդիկ։
Զարեհ           — Like muggles?

Պատասխանել մեյլով