Օրական պահոցներ՝ 3 Հուլիսի, 2022

(Հետ) անցում դէպի WordPress

Մի քանի շաբաթ առաջ քոյրս խնդրեց, որ իր համար բլոգ բացեմ։ Իհարկէ, մի անգամից մի հատ FreeBSD Jail միացրեցի եւ մէջը դրեցի WordPress։

Ի զարմանս ինձ, ինձ շատ դուր եկաւ։ Իհարկէ WordPress օգտագործել եմ, այս Ցօգ (ցանցային օրագիր. բլոգ)֊ի առաջին վարկածը հենց WordPress֊ով էր։ Բայց այս անգամ շատ բան էր փոխուել։ Նախ տեղակայելն էր աւելի հեշտ, դոկումենտացիան նորմալ մարդկանց համար էր, ոչ թէ միայն WordPress֊ի ծրագրաւորողների։

Որոշեցի փորձարկեմ եւ եթէ դուրս գայ հետ անցնեմ WordPress֊ի։ Պարզուեց, որ այդքան էլ բարդ չէր ինչքան սպասում էի, գիշերուայ չորսն էր սկսեցի աշխատել եւ առաւօտ տասին աւարտեցի։

Ամէն դէպքում, ինձ միշտ թւում էր թէ գործիքը էական չէ, գրում ես տերմինալի մէջ, թէ սիրուն Markdown խմբագրի մէջ թէ բրաուզերի մէջ։

Շատերն են ինձ ասել, թէ առաջ աւելի շատ էի գրում։ Որոշեցի ստուգել.

Մի ֆայլի մէջ գրեցի իմ գրառումների բողոր անունները, յղումները եւ գրառման օրերը, ապա մի փոքր հրամանով.

$ xmlstarlet select -t -v '/ul/li/span' posts.txt | cut -d ' ' -f 3 | sort | uniq -c | sort
   2 2017
   2 2019
   3 2018
   7 2020
  14 2022
  29 2016
  35 2014
  47 2021
  90 2015

տեսա, որ ամէնաշատը 2015֊ին եմ գրառել։ Երբ WordPress էի օգտագործում։

Յոյս ունեմ ամէն ինչ ճիշտ է տեղափոխուել նոր համակարգ։ Եթէ մի բան չի աշխատում, դէ համարս ունես մեյլս գիտես, ու ես միշտ հասանելի եմ քեզ համար։

Այսուհետ աւելի շատ կը գրեմ (։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով