Օքեյ, սկսում եմ պատրաստել CTF֊ի ինֆրաստրուկտուրան։ Մանրամասները գրառելու եմ այստեղ։
Կարող էք բոլոր գրառումները կարդալ հետեւելով CyHub CTF 2022 պիտակին։
Սկսեցինք։
Օքեյ, սկսում եմ պատրաստել CTF֊ի ինֆրաստրուկտուրան։ Մանրամասները գրառելու եմ այստեղ։
Կարող էք բոլոր գրառումները կարդալ հետեւելով CyHub CTF 2022 պիտակին։
Սկսեցինք։
Ովքեր տեղեակ չեն, Դեկտեմբեր 10-11֊ին տեղի է ունենալու CyHub Armenia֊ի CTF֊ը, Հայերէն՝ «Գրաւիր Դրօշը» մրցոյթը։
Մանրամասների համար, տես՝ CyHub CTF 2022
Տղաները շատ լաւ ելոյթ տուեցին երեկ, ու ներկայացրեցին, թէ ինչ է CTF֊ը եւ ինչ է նրա դերը ռուսական յեղափոխութեան մէջ ինչպէս խաղալ այն.
Ու ունենք նաեւ շատ սիրուն բաններ.
Մինչ շաբաթ օր։
Ասանկ բաներ…
Եթէ ամէն ինչ լաւ ստացուի, աչքիս սկսելու եմ բոլորի գլուխը տանել այս micro գրառումներով։
Արդէն առաջին գրառումն արեցի, շատ յաջող ստացուեց։
Ահա կիսուեմ նկարներով, թէ ոնց ա աշխատում։
Սա գլխաւոր պատուհանն է՝
Սա էլ խմբագրիչն է, որի մէջ հիմա գրում եմ՝
Մի բան միայն դուրս չի գալիս, դա Հայերէն ուղղագրիչն է։ Firefox֊ում շատ լաւ է աշխատում, կարելի է ասել նոյնիսկ 100% դէպքերում ճիշտ է աշխատում։ Իսկ macOS֊ի text box֊ի մէջ մէկ֊մէկ որոշում ա չաշխատել։
Սպասւում է ուղղագրական սխալներ։
Ասանկ բաներ…
Այս պահին փորձարկում եմ MarsEdit ծրագիրը։ շատ հետաքրքիր ա իրականում (։
Մի քանի օր կը փորձարկեմ, եթէ դուրս գայ, հաւանաբար նաեւ կառնեմ։ Ինձ դուր են գալիս Native ծրագրերը։
Գուցէ սենց աւելի շատ գրառեմ։
Ասանկ բաներ…
Շատ ուշ եմ նկատել, բայց մի այլ տեսակ ուրախ եմ՝
Տանը հինգ հատ խցիկ ունենք՝ երեք հատ անալոգ, երկու հատ թուային։
Բայց արի ու տես, որ մեր նկարների 99%֊ը նկարում ենք մեր հեռախօսներով՝ այՖոններով կամ Պիքսելով։
Դրօշակների (կամ ինչպէս շատերն են ասում՝ դրօշների) հանդէպ իմ սէրը նկատել եմ դեռ դպրոցում։ Ամէն երկուշաբթի դպրոցի բակում տէրունական աղօթքը եւ ազգային քայլերգը երգելու ժամանակ բարձրացնում էինք դպրոցի, Սիրիայի եւ Հայաստանի դրօշակները։
Բայց իմ սէրը աւելի պնդացաւ երբ լսեցի Ռոման Մարսի TED ելոյթը՝ «Ինչու՞ քաղաքների դրօշակները կարող են լինել ամենավատ ձեւաւորած բանը, որը դուք երբեք չէք նկատել»։
Ու սկսեցի աջ ու ձախ դրօշակներ նկատել։Իհարկէ, իմ ամենասիրած քաղաքի՝ Ռոտէրդամի դրօշակը ամենասիրուն դրօշակներից մէկն է, որ տեսել եմ՝ կանաչ, սպիտակ, կանաչ։ Կանաչը քաղաքի գոյնն է, իսկ արանքում գտնուող սպիտակը նկարագրում է քաղաքի գէտը՝ Ռոտէ գէտը։
Ու ինչքան խորանում ես դրօշակների մէջ, այնքան հասկանում ես, որ մեր դրօշակները հեչ լաւը չեն, ու խօսքը միայն քաղաքների դրօշակների մասին չէ, բնաւ։
Հայաստանի Հանրապետութեան դրօշակը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, հեչ իւրայատուկ չի, աւելին՝ այնքան իւրայատուկ չի, որ 1796 թուականին ծնուած ու մեռած Ալբայի Հանրապետութեան դրօշակն է։
Բայց այդքանը հերիք չի, ասենք Երեւան քաղաքի դրօշակը ուղղակի Երեւան քաղաքի զինանշանն է սպիտակ կտաւի վրայ տասներկու սլաքներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։
Ու ինչքան խորանում ես՝ հասկանում ես, որ մեր մօտ դրօշակները պակաս են, առհասարակ՝ չկան։
Մեր գլխաւոր ու ամենասիրած քաղաքները մինչեւ այսօր չունեն դրօշակներ. Դիլիջանը, Վանաձորը, Ջերմուկը եւ այլն։
Հասկանում եմ՝ երկրում շատ խնդիրներ կան, որ պէտք է լուծել։ Բայց եթէ ինչ֊որ մի տեղից սկսել է պէտք, որ մարդիկ զգան իրենց ազդեցութիւնը քաղաքական եւ քաղաքացիական հարցերում, որ զգան թէ ինչպէս են կերտում իրենց երկիրը, ապա դրօշակները շատ լաւ սկսելու տեղ են։
Հասկանում եմ, որ Երեւանի դէպքը ահաւոր բարդ ա, բնակիչները շատ են, բայց ինչ հաւէս կը լինի, չէ՞, եթէ փոքր համայնքների ու քաղաքների բնակիչները միասին հաւաքուեն ու սկսեն աշխատել իրենց դրօշակների վրայ։ Այդ դրօշակները կսկսենք տեսնել ամէն տեղ՝ փողոցում, կօֆէի բաժակների վրայ, մեքենաների համարանիշերի վրայ եւ այլն։
Ասանկ բաներ…