— Խնդիր կա՞յ վճարման հետ։ — Չէ, ուղղակի ձուն երկու անգամ եմ անցկացրել, սխալմամբ, սպասում եմ մենեջերը գայ հանի։ — Ահ, հասկանալի ա։
հինգ րոպէ անց.
— Իսկ օրուայ մէջ քանի՞ անգամ ա սենց լինում, մօտաւոր էլի։ — Երեւի տասնըհինգ րոպէն մէկ մի դէպք լինում ա։ — Բայց եթէ հեռակայ մուտք ունեն, ապա ինչի՞ են ամէն անգամ գալիս։ — Լաւ հարց ա…
Ու իսկականից, ես համարեայ ամէն օր մտնում եմ խանութ ու շաբաթը գոնէ մի անգամ լինում ա, ու սա շատ պարզ լոգիստիգայի խնդիր ա, որի մասին բոլորը գիտեն։
Ինձ թւում ա, որ մենեջերի գործն ա տնօրինութեանն ասել, որ նման խնդիր կայ, բայց արի ու տես, որ մարդիկ չունեն problem solving խնդրի լուծման մտածելակերպ։
Վաղը բոլոր «սուպերմարկետներին» մեյլ ուղարկեմ, յոյս ունեմ իրենց մօտ ընդունուած է «յաճախորդը միշտ ճիշտ է» մտածելակերպը։ Բայց դէ նոյնիսկ յաճախորդ չլինելով, բոլորս գիտենք, որ Անդրանիկը միշտ ճիշտ է ։Ճ
Մէկ շաբաթ առաջ էր, նորայրի հետ քայլում էինք Երեւանի փողոցներով եւ նա ինձ ցոյց տուեց «Հայկ Սուրճի Բովարանը»։ Ժամանակ չունէինք մտնելու, բայց ասեցի, որ անպայման կը գամ։
Երեկ որոշեցինք գնալ եւ այնտեղ ժամանակ անցկացնել։ Նոյնիսկ դրսից ամէն ինչ շատ սիրուն է երեւում։
Մտնելու պահին արդէն նկատում ես, որ սա շատ լուրջ Բովարան է։ Սկսած սարքաւորումներից մինչեւ դիզայն, ամէն ինչ ինձ յիշեցնում է՝ այստեղ դու քեզ հանգիստ ես զգալու։ Սարքերը բարձր ձայներ չունեն, պատերը շատ հանգիստ գոյներ ունեն, իսկ աշխատողները ոչ թէ միայն սիրալիր են, այլ հենց արեւմտեան կինոների բարմենների են յիշեցնում՝ քեզ հետ զրուցում են եւ հաւէս ժամանակ անցկացնում։
տերեւներէ մազերով անուշիկ աղջիկտերեւներով բոյսեր
Նոյնիսկ իրենց «լոգոն» է ինձ շատ դուր եկել, ե՛ւ շատ հայկական է ե՛ւ շատ սրճական։
թիփ թողէք, մի՛շտ
Բայց ամբողջ պատմութեան մէջ, ամենակարեւորը ինձ համար դա հենց բարն է։ Ի տարբերութիւն Հայաստանեան փաբերի՝ բարձր չի, ցածր է, կարողանում ես հանգիստ նստել, կարգիչդ դնել, կարողանում ես դէմդ տեսնել։