Պիտակների պահոցները՝ ցօգ

Ասք կոճակների մասին

Մի քանի օր առաջ յղել էի Ռուբեներդի բլոգ, ամենամեծ ծիածանի մասին։ Բայց ես իր կայք չէի մտել, արդէն երկար ժամանակ ա, որ չէի մտել։

Ես իր գրառումները կարդում եմ RSS հոսքով, ապա իմ մօտ հրապարակել էի սեղմելով Share to MarsEdit կոճակը սեղմելով, որը մի անգամից հրապարակում է իմ WordPress֊ով աշխատող կայքում։

Ու հա, միշտ էլ տենց եմ օգտագործել համացանցը, եւ կարդալուց, եւ գրառելուց։ Բայց երբ բոտերիցս մէկը (ու խօսքը բնաւ ԱԲ֊ով աշխատող բոտերի մասին չի, քանի որ ես նորմալ մարդ եմ) գրառումը հրապարակել էր Տելեգրամ, մատս կպաւ ու բացեցի եւ իմ կայքը, եւ իր կայքը, ու տեսայ թէ ինչքան է դիզայնը փոխուել։

Ինձ շատ դուր եկաւ իր կայքի նոր կոճակները՝

այդ վերջին կոճակը (More Buttons) սեղմելով հնարաւոր է տեսնել աւելի շատ կոճակներ՝

ջահելները իհարկէ չեն յիշի, բայց ժամանակին ամբողջ համացանցը լցուած էր նման ճոկաճներով։ շատերը նաեւ յղում էին հետաքրքիր տեղեր։ ի դէպ՝ իմ կայքում էլ ՄԻ ՀԱՏ կայ, որը ես եմ սարքել, մօտ 10 տարի առաջ՝

antranigv@bsd:/usr/local/www/pingvinashen.am/htdocs % stat -x hacker.png
  File: "hacker.png"
  Size: 1367         FileType: Regular File
  Mode: (0644/-rw-r--r--)         Uid: (    0/    root)  Gid: (    0/   wheel)
Device: 1081463670,18446744073180938337   Inode: 391732    Links: 1
Access: Tue May  8 20:53:43 2018
Modify: Sat Apr 23 19:28:18 2016
Change: Tue May  8 20:53:43 2018
 Birth: Sat Apr 23 19:28:18 2016

հաւանաբար մի 5 տարի աւել էլ ապրել էր իմ նախկին սերվերի վրայ։

Ու մի անգամից գլխիս վրայ լոյս վարեց. իսկ ի՞նչ եթէ լինի մի հատ կայք որտեղ կարելի է հաւաքել նման կոճակներ։

Ուրախ֊ուրախ գրեցի Ռուբենին, թէ բա արի նման կայք սարքենք։

Մինչեւ նկատեցի, որ նման բան արդէն կայ՝ web.badges.world

ու անկեղծ ասած՝ շատ ուրախ եմ, որ նման բան կայ (։

Ասանկ բաներ…

Անդրանիկ Վարդանեան

28 Նոյեմբերի, 2023

Վերջերս նորայրը գրել էր այն մասին, որ փաթչել ա Գրքի տառատեսակը եւ միքսել ա Syntax տառատեսակի հետ։ Այսպիսով իր մօտ Հայերէն տեքստերը լինում են Գրքի֊ով եւ մնացածը՝ Syntax֊ով։

Ինձ էլ էր նման բան պէտք սակայն կայքի համար, բայց չէի ուզում փաթչել Գրքին։ Դրա փոխարէն կարողացայ օգտագործել մի քանի տող CSS որը Իւնիքոդի հիման վրայ որոշում ա ինչ տառատեսակ օգտագործի։

Ահա կոդը՝

@font-face {
     font-family: 'Arian Grqi';
     src: url(/misc/fonts/Arian_Grqi_U.eot);
     src: url(/misc/fonts/Arian_Grqi_U.eot) format('embedded-opentype'),
          url(/misc/fonts/Arian_Grqi_U.woff) format('woff'),
          url(/misc/fonts/Arian_Grqi_U.ttf) format('truetype'),
          url(/misc/fonts/Arian_Grqi_U.svg) format('svg');
     font-weight: normal;
     font-style: normal;
    unicode-range: U+0530-058F;
}

article, hgroup, p {
    font-family: 'Arian Grqi', Helvetica, Arial, sans-serif !important;
}

Հայերէնը սկսում ա U0530ից մինչեւ U058F, ըստ Վիկիպէ ձյաձյայի եւ Հայերէն իւնիքոդ բլոկի։

Ահա, հիմա կայքում ե՛ւ Գրքի ա, ե՛ւ Հելուեթիքա, Արիալ եւ այլն։

Ասանկ բաներ…

հինգ տարի անգլերէն բլոգելով

հինգ տարի անգլերէն բլոգելով աւելի շատ ընկերներ եմ ձեռք բերել քան պատկերացնում էի։

Ամիսը գոնէ մէկ անգամ ինչ֊որ մէկը գրում էր մեյլով եւ հարց տալիս, կամ կարծիք, կամ քննադատութիւն, շատ դէպքերում նոյնիսկ առաջարկում էր ընկերանալ։ Տասնեակ ընկերներ եմ ձեռք բերել որոնց հետ մինչեւ օրս խօսում եմ, շաբաթը մէկ գոնէ չաթւում, եւ նոյնիսկ իրար նուէրներ ենք ուղակում աշխարհի մի անկիւնից միւսը։

Մինչ օրս դեռ չեմ հասկանում, թէ ինչու եմ սիրում գրառել ցանցային օրագրում, բայց հասկանում եմ, թէ առանց դրա ապրել չեմ կարող։

Երեկ Անգլերէն ցանցային օրագրիս առաջին գրառման 5 ամեակն էր։

Շատ բանի չեմ հասել անգլերէն օրագրով, շատ քիչ մարդիկ են կարդում այն, բայց ահա թէ ինչ եմ արել 5 տարուայ մէջ.

  • հրապարակել եմ 96 գրառում
  • գրել եմ 27,245 բառ
  • վերբեռնել եմ 102 նկար
  • Ինքս ինձ 256 անգամ ասել եմ որ «այսուհետ ամէն օր եմ բլոգելու»

Բլոգները այնքան կարեւոր են համացանցի համար, որ արդէն 2 տարի է պահում եմ օրագիր.հայ համայնքը։

Շնորհակալ եմ, որ բլոգում էք։

Մինչ միւս տարի (։

Photos By Antranig նկարների ցօգ

Ինչպէս ասում են՝ ասեցի ու արեցի։

Եւ ահա, Photos By Antranig կայքը պատրաստ է։

Տեխնիկական տուեալները.

Դեռ չեմ աւելացրել յղումը ամէն տեղ, բայց շուտով դա էլ կանեմ։

Յոյս ունեմ կը հաւանէք աշխարհը իմ աչքերով

Ասանկ բաներ…