Պիտակների պահոցները՝ Rubenerd

Ասք կոճակների մասին

Մի քանի օր առաջ յղել էի Ռուբեներդի բլոգ, ամենամեծ ծիածանի մասին։ Բայց ես իր կայք չէի մտել, արդէն երկար ժամանակ ա, որ չէի մտել։

Ես իր գրառումները կարդում եմ RSS հոսքով, ապա իմ մօտ հրապարակել էի սեղմելով Share to MarsEdit կոճակը սեղմելով, որը մի անգամից հրապարակում է իմ WordPress֊ով աշխատող կայքում։

Ու հա, միշտ էլ տենց եմ օգտագործել համացանցը, եւ կարդալուց, եւ գրառելուց։ Բայց երբ բոտերիցս մէկը (ու խօսքը բնաւ ԱԲ֊ով աշխատող բոտերի մասին չի, քանի որ ես նորմալ մարդ եմ) գրառումը հրապարակել էր Տելեգրամ, մատս կպաւ ու բացեցի եւ իմ կայքը, եւ իր կայքը, ու տեսայ թէ ինչքան է դիզայնը փոխուել։

Ինձ շատ դուր եկաւ իր կայքի նոր կոճակները՝

այդ վերջին կոճակը (More Buttons) սեղմելով հնարաւոր է տեսնել աւելի շատ կոճակներ՝

ջահելները իհարկէ չեն յիշի, բայց ժամանակին ամբողջ համացանցը լցուած էր նման ճոկաճներով։ շատերը նաեւ յղում էին հետաքրքիր տեղեր։ ի դէպ՝ իմ կայքում էլ ՄԻ ՀԱՏ կայ, որը ես եմ սարքել, մօտ 10 տարի առաջ՝

antranigv@bsd:/usr/local/www/pingvinashen.am/htdocs % stat -x hacker.png
  File: "hacker.png"
  Size: 1367         FileType: Regular File
  Mode: (0644/-rw-r--r--)         Uid: (    0/    root)  Gid: (    0/   wheel)
Device: 1081463670,18446744073180938337   Inode: 391732    Links: 1
Access: Tue May  8 20:53:43 2018
Modify: Sat Apr 23 19:28:18 2016
Change: Tue May  8 20:53:43 2018
 Birth: Sat Apr 23 19:28:18 2016

հաւանաբար մի 5 տարի աւել էլ ապրել էր իմ նախկին սերվերի վրայ։

Ու մի անգամից գլխիս վրայ լոյս վարեց. իսկ ի՞նչ եթէ լինի մի հատ կայք որտեղ կարելի է հաւաքել նման կոճակներ։

Ուրախ֊ուրախ գրեցի Ռուբենին, թէ բա արի նման կայք սարքենք։

Մինչեւ նկատեցի, որ նման բան արդէն կայ՝ web.badges.world

ու անկեղծ ասած՝ շատ ուրախ եմ, որ նման բան կայ (։

Ասանկ բաներ…