Ցօգի մասին

Երկար ժամանակ է մատեանումս չեմ գրել, կարօտել եմ այստեղ, ասես իմ անձնական փոքրիկ տունը լինի, հիւրեր էլ շատ չեն գալիս։ Այսօր մտայ, իրականում մտայ քանի որ Թարումեանի գրառումն էի կարդում Ցօգ֊ի մասին, ու երբ մտայ, տեսայ մատեանիս անունը՝ «Անկապութիւն Ամենեցուն», այո, ես էի դրել, քանի որ շատ «անկապ» բաներ էի գրում։ Արդէն շատ բան փոխուել է, պէտք էր անունը փոխել, երեւի։ եւ քանի որ ես հիմա շատ եմ խօսում ազատութեան, իրական ազատութեան մասին, անձնականութեան մասին, անձնական տուեալների եւ անվտանգութեան մասին, ապա որոշեցի անունը փոխել եւ դնել «Ազատութիւն Ամենեցուն»։

խօստանում եմ շուտ շուտ գրել այսուհետ, նոյնիսկ փոքր բաները։ յոյս ունեմ որ մարդիկ էլ կը կարդան։

ահա, ես դիմագրքում չկամ էլ, չկամ՝ ջնջուել եմ, ես շատ ուրախ եմ այսպէս, իսկ ով ցանկանայ, կարող է մտնել մատեանում գրառել։

մի խօսքով, լիքը բաներ կան կիսուելու 😉

Վիմ

Իհարկէ շատերը ասում են թէ վիմ օգտագործելը բարդ է, կամ վիմ֊ը IDE֊ներին չի փոխի, եւ այլն, բայց ուրիշ բան եմ ուզում ասել այս քանի օրուայ ԼիբրէՕֆֆիսի հետ աշխատելու փորձիս մասին։

Հարցը անձամբ ինձ համար դա ոչ թէ ԻԴԷ֊ն է կամ վիմ֊ը, այլ վիմ֊ի հետ արագ, շա՛տ արագ աշխատելը, օրինակ այսօր ուզում էի երկու տող ջնջել։ իսկ վիմ֊ում ուղղակի անում եմ d2d, որը նշանակում է d = ջնջել, 2 = երկու, d = տող։

իսկ ԼիբրէՕֆիսում, կամ ցանկացած այլ ծրագրում պէտք է անել

shift ապա երկու անգամ ↓ ապա մէկ հատ ← ապա delete :)))

ես, իհարկէ, չեմ առաջարկում բոլորս վիմ օգտագործենք, այլ ուղղակի ասում եմ, որ պէտք է բոլոր ծրագրերում գոնէ թոյլ տալ օգտագործողին աշխատել վիմ֊ական ձեւերով, տենց։

աչքերդ v2.0

աչքերդ սուտ, աչքերդ խորը,
աչքերիդ նայելով ատեցի աշխարհը,
քո սիրուց ջարդեցի սենեակիս իրերը,
որ մեղմացնեմ, իմ սրտի ցաւերը։
աչքերս բարդ, աչքերս միշտ թաց են,
սեւ պատերս մեր սիրոյ համար են,
կապոյտ երկինքը ինձ համար խաւար է,
կարծես Արեւը միշտ մայր մտած է։
իմ սիրտը տխուր, բայց քո հոգին ուրախ է,
այտերս՝ լաց, իսկ քոնը ժպտաց է,
ինձ համար արդէն ամէն բան սուտ է,
նոյնիսկ մեր սէրը, կարծես թէ չեղած է։

տխուր

գիշեր է, գիշեր,
քնած են բոլոր մարդիկ,
իսկ ես նստած եմ տխուր,
կը մտածեմ մեր մասին,
կ՚անցնի ժամանակը, բան ալ չի մնայ
իսկ իմ սիրտը, եթէ մինչեւ այն ապրի
պիտի սիրէ քեզ, երբ ալ այն ըլլայ,
նոյնիսկ եթէ սէրը միայն ցաւ պատճառի։

Լոնգ Բիչ

Լոնգ Բիչ քաղաքի Արուեստի թանգարանը թոյլ է տուել փողոցային արուեստագէտներին անել ինչ ուզում են իրեն պատերի վրայ, արդիւնքը՝ այստեղ, նոյնիսկ իմ շատ սիրելի Քաուասաքին է գնացել եւ Արթվորք մը նկարել։

Հետաքրքիր միտք է, մեզ մօտ էլ կարելի է անել (։

օֆֆլայն

Գիշեր է, գիշեր, սակայն տարօրինակ է, որ քունս ոչ թէ միայն չի տանում, այլ նաեւ չեմ էլ զգում որ գիշեր է, չնայած շատ շուտ եմ արթնացել։ մարդիկ օֆֆլայն քնած են, իսկ ես նստած փայթն եմ սովորում, միակ տարբերութիւնը այլ գիշերներից՝ տան, մթի մէջ նստած գլխիս գլխարկ եմ դրել, դէ, դուրս գալիս է, դնում եմ (։

լաւ, անցնեմ սովորելուն, ամէն դէպքում, մի քանի բաներ ունեմ պատմելու, բայց չգիտեմ որտեղից սկսեմ։ իսկ դուք, երբ բլոգում կամ սոցցանցերում գրառումներ էք անում, ինչպէ՞ս էք գտնում ձեր մտքի թելը, հը՞ (։