միկրոբլոգ

Իրականում շատ աւելի լաւ կը լինի եթէ antranigv.am կայքը սարքեմ mattl.io֊ի նման՝ մի հոգու/պրոֆիլի համար միկրոբլոգելու կայք։ գոնէ ընկերներս երկար URL գրելու տեղ կարճ բան կը գրեն։ բա։

համ էլ գոնէ բլոգս կը լինի բլոգ, իսկ միկրոբլոգելը՝ միկրոբլոգել։

իհարկէ, նաեւ մտածում եմ social.ինչ-որ-հասցէ.am-ում էլ դնել ազատ/բաց ԳՆՈւ սոշըլ, ասենք social.gnulinux.am, եթէ gnulinux.amը համայնքի կայք լինի։ ինչեւէ, երկար պատմութիւն է այն։

բայց մէկ է, մարդիկ դեռ ապրում են ոչ թէ համացանցում, այլ սոցցանցերում, խօսքս իհարկէ հայկական շատ փոքր համայնքի մասին է։ մի խօսքով…

Գիշեր ու մտքեր

Այնքան բան կայ պատմելու, գրելու, բայց մի տեսակ չեմ կարողանում ոչ գրել, ոչ էլ նոյնիսկ կարդալ, ոչ էլ մտքերս դասաւորել, չգիտեմ ինչ անել։

գիշերուայ կէսին կարելի է բաժակ մը սուրճ խմել։

ֆաքինգ գուգլ

Ես էլ ասում եմ, թէ ինչու այս քանի օրը չեմ կարողանում իմ ջմեյլ օգտագործող ընկերներիս նամակ գրել, դու մի ասա, որ Գուգլ ձաձան, քանի օր է, մի խումբ մարդկանց առանց զգուշացնելու իրենց gmail.com֊ում չաթը փոխել է hangouts֊ի, ու վատն էն ա, որ առանց հարցնելու։