Ասք Բլեքբերիների մասին

Մօտ 2-3 ամիս առաջ, ինձ զանգ եկաւ, որ շտապ պէտք է գնամ հիւսիս, Բուրխում անունով մի քաղաք, մի թեթեւ գործ կար, ասեցին՝ մի քանի օրով, մի քանի հանգոյց կայ պատրաստելու։ Ես էլ հեռախօսս ու կարգիչս թողած գնացի, ասեցի՝ հա լաւ դէ մի քանի օրուայ համար էդքան բեռ պէտք չէ։ հասայ, պարզուեց, որ մի քանի օրը լինելու է մի քանի ամիս ։Ճ առաջին բանը որ մտքումս էր՝ կարգիչ է պէտք։ Խնդիր չկայ, ծանօթներիցս մէկը զարմանալով ինձ տուեց մի հատ հին Petnium 4֊նոց կարգիչ, որը ըստ իրեն անիմաստ է, ասում է՝ հա լաւ ո՞նց ես աշխատեցնելու դա, 300 քանի ՄԲ ՌԱՄ յիշողութիւն ունի, նոյնիսկ նորմալ Google Chrome չի բացում (։ վերցրեցի ու վրեն քշեցի Ֆեդորա LXDE֊ով, որը օգտուում էր ընդամէնը 100 ՄԲ ՌԱՄից, ի դէպ՝ դա շատ է ։Ճ թողնում էի մենակ Openbox֊ը եւ ազատում էի մօտ 30֊40 ՄԲ էլ ։Ճ 60 ՄԲ֊ով աշխատեցնում էի, մտնում էի նորմալ ցանց, չաթւում էի, եւ այլն ։Ճ

Բայց մի բան պակաս էր․ ինձ պէտք էր աւելի մոբայլ սարք, իսկ այդ կարգիչը մօտ 3 ԿԳ էր ։Ճ ընկերներիցս մէկն ասեց, որ ինձ կը տայ իր ԲլեքԲերին։ Ինձ համար մե ուրախութիւն էր, որ ես ԲլեքԲերի եմ օգտագործելու, իմ ընկերները էնքա՜ն էին գովում բլեքբերիները, եւ Սիրիայում, եւ Հայաստանում։ Ինձ պէտք է մոբայլ սարք 3 բանի համար՝ Իմեյլ, Չաթ (Jabber/XMPP) եւ Հայատառ գրել։ Ինչեւէ, ստացայ սարքը՝ BlackBerry Bold 9780։

Լաւ, սկսենք մեյլից, որը իմ շփման ամենակարեւոր ձեւն է. Եթէ ուզում ես Բլեքբերիով մեյլ օգտագործել, ապա պէտք է քո մեյլի տուեալները յանձնես RIM֊ին (ԲլեքԲերի սարքող ընկերութեանը), ու իրենք քո տեղն են որոշում քո կարգաւորումները, իրենք են որոշում ինչքան մեյլ պէտք է կարդաս, եւ այլ կարգաւորումներ։ մի քիչ վախեցայ, բայց համացանցում կարդալուց յետոյ պարզուեց որ այդքան էլ վտանգաւոր չեն, Ամերիկեան չէն ։Ճ Կանադական են։ ինչեւէ՝ դրեցի երկրորդ մեյլս, հիմնականը վախեցայ դնեմ։

Մի քանի օր անցաւ, պէտք էր SIM քարդս փոխէի, ես առհասարակ ինձ հետաքրքիր չի համարը, մենակ համացանց է պէտք ։Ճ պարզւում է, որ BlackBerry Internet Service անունով բան կայ, որը ոմն ընկերութիւններում վճարովի է, ասենք Հայաստանում դա ապահովում է մենակ ՎիվաՍելլ֊ՄՏՍ֊ը՝ ամսեկան ընդամէնը 9900 դրամ, Նիդերլանդներում T-Mobile֊ի մօտ անվճար է, իսկ միւս Օպերատորից որը օգտուում էի՝ Hi էր անունը, վճարովի է։

Հիմայ էլ չէի ստանում ոչ մի նամակ, փաստօրէն՝ մեյլերս կարդալու համար պէտք է մուծեմ, որ աշխատի BIS-ը, անգամ չէի կարող ծրագիր քաշել իրենց մարքեթից, անգամ Թվիթեր մտնելիս ասում էր (Change your internet plan)։

Ահաւոր էր։

Չաթ էր պէտք, ես ընտանիքիս եւ ընկերուհուս հետ խօսում/գրւում եմ Ջաբերով, XMPP կլիենտ էր պէտք։ Միակ նորմալ ծրագիրը IM+֊ն էր իմ չսիրած, քանի որ իրենք էլ՝ վերցնում են քո տուեալները ու իրենց հանգոյցով են քեզ միացնում քո սիրած XMPP սերվեր, քանի որ իրենք քո համար ապահովում են PUSH-ը ։Ճ ու անգամ եթէ անջատես Push֊ը, մէկ է, իրենց հանգոյցով է միանալու։ Վատ էր։

Հայատառ գրելու համար էլ հարցրել էի Սփիւռքում, ու ինչպէս ասեցին՝ փորձեմ custom ստեղնաշար սարքել ։Ճ էն էլ պարզւում է տենց բան չկայ ՍեւԲերրիներում ։Ճ

Մէկ էլ աւելացնեմ՝ ամէն տեսակի ֆորմատ չի կարդում, օրինակ ես երգերը լսում եմ .ogg, իսկ բլեքբերին մենակ MP3 է կարդում, այնպէս որ ստիպուած եղայ մօտ 10 ԳԲ երգ convert անեմ .mp3։

Մի խօսքով, ահաւոր է, մարդիկ ինչն են սիրում էս սարքերի, նոյնիսկ ՕՀ֊ն չեմ կարող փոխել ==> ինքը այդքան էլ խելախօս չի ։Ճ

Սպասեմ մի քանի օր, գնամ հետ ստանամ Nokia N900֊ս (USB պորտն էր փչացել, տուել եմ սարքեն), ու նորմալ օգտուեմ ամէն ինչից, Հայատառ էլ գրեմ, մեյլվեմ, չաթուեմ, եւ այլն ։Ճ

յ.գ. եւ իհարկէ, ինչ որ գրուած էր իրենց ծրագրերի աշխարհում (Free Application), այդքան էլ Free չէր։

ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով