Բարի Կէսօր

Բարի կէսօր,

Այսօր ահագին շուտ եմ արթնացել, բայց հաւէս չկար առաւօտ շուտ կարգիչի դէմ նստել, այո այո, ես մէկ մէկ նաեւ հեռու եմ լինում տեխնիկայից, համացանցից։ Շատերը գիտեն թէ ես կեանք չունեմ, չնայած լաւ, ինչ սխալ կարծիք իմ մասի ասես կայ (։

երեկ գնացել էի կողքի քաղաք, որ ընկերներիցս մէկին տեսնեմ, այն էլ մեր հանդիպումը ասես գործնական լինէր աւելի շատ քան անձնական. ամբողջ ընթացքում փորձում էի իր ԱյՖոնը սարքել։

Այո այո, ես տենց սխալ բաներ էլ եմ անում, չէք հաւատայ, բայց շատերի համար Վինդոզ էլ եմ տեղադրել, ուղղակի բարդ է ասել բարեկամներին, թէ ես սկզբունք ունեմ օգնել միայն ու միշտ ԱզատԾԱ-ի համար։ ինչեւէ։

իր խնդիրը ինձ համար ահագին ծիծաղելու էր ։ՃՃ բա «Անդ ջան չեմ կարողանում ծրագիր քաշել», օքեյ, մտածեցի թէ ինչից կարող է լինել։ գիտէք, չէ՞, բոլորդ էլ հաստատ գիտէք, որ Խնձորի ԱպպԽանոութից բան-ման քաշելու համար պէտք է գրանցուել, հիմայ ընկերս էլ մոռացել է իր գաղտնաբառը։ դէ լաւ, ինչքա՞ն բարդ կարող է լինել, ուղղակի պէտք է reset անել, ու պէտք եղած յղումը կը գնայ որ մեյլին։

իր մեյլի՞ն, չէ հա, իր բարեկամի մեյլին, ու սենց երկար բարակ պատմութիւն, էլ կապուի, խնդրի, ասա որ մտնի փոխի, յետոյ մենք մտնենք փոխենք, վայ, աւելի հեշտ է LAMP հանգոյց տեղադրել քան թէ դա անել։

յիշեցի մի դէպք, երբ փոքր քոյրս իր Գուգլ հաշիւով մտել եւ խաղ էր քաշել մեր բարեկամների մէկի հեռախօսով, ու պրծ, ֆիքսուել էր քրոջս հաշիւը այդ հեռախօսի վրայ։

հիմայ այդ բարեկամի բոլոր նկարները Սինք էր անում քրոջս հեռախօս, իսկ քուրիկիս նկարած նկարները գնում էր այդ բարեկամի հեռախօս։

նոյնն էլ ընկերոջս Արմէնի հետ էր եղել, երբ իր Ջմեյլով մտել էր հազար ու մի հոգու Անդրոիդ հեռախօս էր կարգաւորել։

ահագին ծիծաղելու է ։Ճ դա նման է որ անես apt-get install firefox ու մէկ էլ քեզանից մուտքանուն ու գաղտնաբառ ուզի ։Ճ

տարիներ առաջ, երբ ծիծաղում ու ասում էինք որ Վինդոզում չկայ շտեմարաններ, բայց ահա, հիմայ կայ Windows Store, Վինդոզ 8ից կայ (։ բայց աւաղ, կրկին անգամ գրանցումներ է պէտք։

դրա համար էլ, մինչեւ այսօր օգտագործում եմ ն900, քանի որ պէտք չունեմ գրանցուելու, էլ երկար բարակ բաներ ներկայացնելու։ լաւ, ինչեւէ։

ուղղեցինք հարցը, եւ եկայ տուն։

ահագին ման էի եկել, մտել էի տեխնիկայի խանութ, կարգիչներ էի ման գալիս, մէկ էլ ի՞նչ տեսնեմ՝ Ռասփբերի Փայ ^_^ թանկ էլ չէր՝ 40 եւրո, եթէ մէկը ցանկանում է, ասէք՝ հետս կը բերեմ, Մոդել Բ-ն էր։ ինչեւէ

նաեւ լիքը ուլտրաբուքեր… չկային :-/ իսկ ինձ նոր կարգիչ է պէտք։ ընկերներիցս մէկը #funtoo սենեակում մի լաւ բան ասեց՝ Մակբուք սիրո՞ւմ ես, ասեցի՝ այո, սակայն հարդը, բայց ոչ սոֆտը։ ու ես զզւում եմ այո ՕՍ Տասից, մի տեսակ իմը չի։

տղան լաւ միտք տուեց, ասեց Macbook Pro գնիր, եւ վրան տեղադրիր ԳՆՈւ/Լինուքս, իհարկէ Ֆանթուու, սա իհարկէ մտքովս անցել էր ահագինգ առաջ, բայց հիմայ մի ուրիշ բանի էլ ուշադրութիւն դարձրեցի՝ գները։

Եթէ նոյն հզօրութեամբ այլ արտադրողից առնեմ, ասենք Դելլ, ապա նոյն գինն է լինելու, իսկ այս պահին շուկայում չեմ տեսնում իմ ուզած կարգիչը 🙁

այնպէս որ մնաց Մաքբուք Փրո առնել, ու վրան ազատԾԱ ՕՀ քշել։ հա մէկ էլ նշեմ, որ հաստատ ռեթինայ չեմ վերցնի, ախր դրա իմաստը ո՞րն է, իրականում աւելի է աչքին վնասակար քան օգուտ, լուրջ եմ ասում։

տենց։ բա ո՞նց էք (։

Պատասխանել մեյլով