Ասք Բաշով Սոքեթ Ծրագրաւորման Մասին

Արդէն քանի ամիս է Սերթում եմ աշխատում, իրականում կէս տարի է արդէն, երեւի աւելի, ինչեւէ։ չնայած, ինչքանով որ հասկացայ, Հայաստանում ադմինների մեծ մասը պատրաստի թուլեր են օգտագործում, շատ քչերն են ձեռով սկրիպտներ գրում, անգամ ծրագրեր, բայց դէ նորմալ ա, ինչ որ լուրջ պահանջ էլ չկայ, բացի եթէ մեծ ընկերութեան մէջ ես աշխատում։ բայց մեծ ընկերութիւններում էլ եթէ ծրագիր գրել պէտք լինի ադմինի համար, հաւանաբար ծրագրաւորող կը լինի։

Սերթում տենց չի, չգիտեմ լաւ է թէ չէ, բայց միայն ես եմ տեխնիկական գործեր անում (իրար վրայ երկու հոգի ենք թիմում), ու ամէն ինչ պէտք է ես անեմ։

չգիտեմ ոնց եղաւ, բայց ինձ պէտք էր, որ socket ծրագրաւորում անեմ, ինչ որ ռաութերների հետ շփուելու, ու հասկանալու թէ ոնց ա վիճակը Հայաստանում (վերջում պարզուեց որ վատ ա)։

Ադմիններին հենց ասում ես սոքեթ ծրագրաւորում, առաջին բանը որ ասում ենք դա netcat֊ն է, որն ի դէպ շատ լաւն է։ մարդիկ էլ ովքեր ծրագրաւորում գիտեն, նախընտրում են իհարկէ արագի մէջ փայթնի սոքեթով անել։ շատ քիչ մարդիկ սիրում են նաեւ էկզոտիկ լեզուներով անել (օրինակ ոնց կ՚անէինք ես ու նորայրը

Ինչեւէ, netcat-ը ինձ հերիքում էր, Պասկալն էլ չասեմ։ բայց ես մի քանի սարք ունեմ, որոնց վրայ չկայ netcat, իսկ ես ուզում էի ծրագիրս ամէն տեղ աշխատի, բա ի՞նչ անեմ։

(* չնայած ամէն տեղ voc ունեմ, բայց աւաղ, այդքան լաւ չեմ կարողանում դեռ ծրագրաւորել Օբերոնով, որ մի անգամից պէտք եղածն անեմ *)

օրերն անցան, խնդիրը մնաց։

Մի օր աւտօբուսում նստած կպել էի սերւերիս ու մանուալներ էի կարդում, ինչ որ բաշ սկրիպտ էի գրում, որ խնդիր կար, մէկ էլ սենց հաւէս բան տեսայ՝

առաջին պահին ուրախացայ, երկրորդ պահին, ըստ սովորութեան, որոշեցի սորսերը կարդալ ։Ճ ահա եւ գտայ՝ redir.c

հաւէ՜ս, ես ամէն տեղ բաշ ունեմ, նոյնիսկ այնտեղ որ չպէտք է լինի, քանի որ ash֊ով է գալիս ։Ճ

լաւ, հիմա փորձենք, պայմանս շատ պարզ էր, մի տեղից պէտք է լսեմ, միւս տեղից պէտք է բաշով ուղարկեմ եւ ստանամ (։

ահա եւ վիդեոն՝

ու տենց (։

Պատասխանել մեյլով