Ամսական պահոցներ՝ Սեպտեմբերի 2016

ասք ինտերֆեյսի աւանդական անուան մասին

լինուքս բաշխումների նոր վարկածներում (արդէն քանի տարի է) անցել են ոչ-աւանդական դրայւերի հիման վրայ ինտերֆեյսների անուանմանը, օրինակ՝ wlan0-ի փոխարէն wlp8s0 կամ eth0-ի փոխարէն ens3s0, եւ այլն։ որը ինձ դուր չի գալիս։ դէ եթէ նոյն բանը լինէր ԲՍԴ-ում, կասէի օկ է, ԲՍԴ-ական է, բայց լինուքսի քսան տարի մշակոյթը փոխելը (անհիմն) այդքան ալ սիրուն չէ (։

ցոյց տամ թէ ինչպէս հետ փոխել աւանդական անուններին։

այս մեթոդը կ’աշխատի կամայական լինուքսում, եթէ բութլոդերը գրաբն է (շատ քիչ հաւանական է, որ Լիլո էք օգտագործում, ու այս գրածս կարդում էք ։պ)

Գրաբը գեներացնում է իր կարգաւորումները grub-mkconfig հրամանով, սակայն մինչ այդ այն ունի նաեւ իր default եւ user-default կարգաւորումները որի հետ «հաշուի է նստում»։

/etc/default/grub ֆայլում գոյութիւն ունի GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT փոփոխականը, որտեղ պէտք է աւելացնել հետեւեալ արժէքը՝ net.ifnames=0

այսինքն հիմա պէտք է լինի այսպէս՝

GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT="net.ifnames=0"

ահա, հիմա էլ պէտք է նոր քոնֆիկ ֆայլը գեներացնել՝

grub-mkconfig -o /boot/grub/grub.cfg

ըհը, յաջորդ բութի ժամանակ կ՚ունենանք ինտերֆեյսներ աւանդական անուններով 😀

Պատասխանել մեյլով

ասք երեւանի, սան ֆրանցիսկոյի եւ համայնքների մասին

ծեծուած թեմայի մասին եմ ուզում խօսել, ուղղակի երկու բան աւելացնելով.

Սան Ֆրանցիսկոյի միթափները՝ Meetups near San Francisco, California

եւ Երեւանեան միթափները՝ Meetups near Yerevan

բայց այստեղ հետաքրքիրը իրականում ուրիշ բան է. այն, որ Երեւանում շատ աւելի շատ է բնակչութիւնը քան Սան Ֆրանցիսկոյում։ բայց մէկ է, մեզ մօտ աւելի քիչ են համայնքները, եթէ առհասարակ կան։

ուտենց։ մինչ։

Պատասխանել մեյլով